Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Ո՞ր օպերատորի ծառայություններից եք օգտվում:
Պատասխանների ընդհանուր քանակը: 5
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր Կայքը

Կայքեր

Գլխավոր էջ » Կայքերի ընտրություն (125)

Facebook [38] Odnoklassniki [11]
Youtube [15] Google+ [7]
Twitter [9] Հետաքրքիր կայքեր [43]
Աշխատանք Փնտրելու [2] Հայկական Էջեր [0]


Ֆեյսբուք սոցիալական կայքը վերջապես ներկայացրեց խոստացված հեշթեգերի ֆունկցիան:  Դրանք նախատեսված են տվյալները դասակարգելու և հեշտ որոնելու համար: Մինչ այժմ հեշթեգերի հնարավորություն կար Twitter, Google+, Flickr, Tumblr և Instagram ցանցերում: Հեշթեգ ստեղծելու համար բավական է բառի սկզբում դնել վանդականիշ: Ըստ Ֆեյսբուքի ղեկավարների, մինչ այժմ շատերն արդեն այս ցանցում սովորության համաձայն կամ հենց այնպես օգտագործում էին չաշխատող հեշթեգեր և նրանք որոշել են հեշթֆերը դարձնել աշխատող և ֆունկցիոնալ:


Այսուհետ հնարավորություն կտրվի սեղմել հեշթեգի վրա և տեսնել այդ հեշթեգով նշված մնացած բոլոր գրառումները: Հնարավորություն կտրվի նաև փնտրել հեշթեգերը Ֆեյսբուքի որոնման դաշտում ու գտնել դրան  համապատասխան գրառումներ: Հեշթեգերի ֆունկցիան շուտով կակտիվանա բոլոր օգտատերերի մոտ:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

Ինչպես գիտեք Ֆեյսբուքում կա գովազդների մի տեսակ, որտեղ ցուցադրվում է գովազդվող էջը կամ ապրանքանիշը և դրա կողքին ցուցադրվում է Ձեր անունը: Օրինակ, եթե ես լայքել եմ Google-ի Ֆեյսբուքյան էջը,  ապա Google-ը կարող եք գովազդ տեղադրել Ֆեյսբուքում և իմ ընկերների հոսքում կերևա այդ գովազդը և կնշվի, որ ես լայքել եմ այդ էջը: Այսինքն ընկերությունները օգտագործում են Ֆեյսբուքի օգտատերերին՝ իրենց գովազդները այդ մարդկանց ընկերներին հասանելի դարձնելու համար: 


Կա մի պարզ հնարք, որի միջոցով կարող եք անջատել այս ֆունկցիան: Ֆեյսբուքում կան գաղտնիության մի շարք կարգավորումներ, որոնց մեջ կա նաև ձեր հավանած էջերի մասին տվյալների հասանելիության կարգավորում:

1.Մտեք ձեր լայքերի էջը կամ սեղմեք այստեղ:
2.Սեղմեք վերևում գտնվող մատիտի վրա և  ընտրեք վերջին տարբերակը (Edit Privacy):


3.Interest և Other բաժինների համար ընտրեք Only Me կարգավորումը: Եթե ցանկանում եք, կարող եք նաև մյուսների համար նույնպես ընտրել այդ տարբերակը:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ինտերներում հանդիպած կլինեք զավեշտալի ու իրականին չափազանց մոտ Ֆեյսբուքի խոսակցություններ, որոնք պատրաստելու համար բոլորովին պարտադիր չի իմանալ ֆոտոշոփ և այլ գրաֆիկական ծրագրեր: Եթե նույնիսկ վարժ տիրապետում եք այդ ծրագրերին, այդ դեպքում նույնպես նմանատիպ կեղծ ստատուսներ ու այլ իրադարձություններ պատրաստելը չափազանց ժամանակատար գործ է, քանի որ անհրաժեշտ է ճշգրիտ հավաքել ու դասավորել բոլոր էլեմենտները, որպեսզի իրականին նման լինի:


Հատուկ այդ նպատակով գոյություն ունի մի օգտակար ծառայություն, որի միջոցով հնարավոր է պատրաստել կեղծ ստատուսներ, լայքեր, ընկերանալու իրադարձություններ և այլն: Կայքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այնտեղ արդեն կան Ֆեյսբուքի յուրաքանչյուր իրադարձությանը համապատասխան պատրաստի շաբլոններ, անհրաժեշտ է ընդամենը գրել տեքստ և ընտրել լուսանկարները: Ի դեպ, լուսանկարները հնարավոր է բեռնել ինչպես համակարգչից, այնպես էլ միանգամից որոնել Google-ում ու նշել: Կայքում հնարավորություն կա նաև պահպանել խոսակցությունները և լայքել այլ մարդկանց կողմից պատրաստվածները: Մի խոսքով փորձեք այս ծառայությունը ու ստեղծեք զավեշտալի ու հետաքրքիր կեղծ խոսակցությունները:


Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ֆեյսբուքը ներկայացրեց «Ստուգված էջեր» ֆունկցիան, որի միջոցով հնարավոր է տարբերել հայտնի մարդկանց և ապրանքանիշերի էջերը կեղծ էջերից: Այս գաղափարը վերցված է Twitter միկրոբլոգից: Այժմ հայտնի մարդկանց և ապրանքանիշերի ֆեյսբուքյան էջերում ցուցադրվելու է կապույտ փոքր նշան, որի միջոցով կարող եք վստահ լինել, որ դա հենց պաշտոնական ու օրիգինալ էջն է: Այս նշանը ցուցադրվում է ինչպես որոնման պատուհանում, այնպես էլ ստուգված էջերի վրա: Նշվում է նաև, որ հնարավորություն չկա Ֆեյսբուքին առաջարկել նոր էջեր, որպեսզի դրանք նույնպես ստուգվեն: Այսինքն այդ էջերը որոշվում են միայն Ֆեյսբուքի կողմից:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Եթե օգտվում եք սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված Ֆեյսբուքի ծրագրից, ապա նկատած կլինեք, որ վերջերս այնտեղ ավելացել է զվարճալի ու հետաքրքիր սմայլիկների նոր հավաքածու: Ֆեյսբուքի հավելվածից այդ սմայլիկները ուղարկելու դեպքում դրանք երևում են նաև Ֆեյսբուքի համակարգչային (web) տարբերակի վրա
, սակայն այս տարբերակից հնարավոր չի ուղարկել նմանատիպ սմայլիկներ: Այսինքն Ֆեյսբուքի ծրագրով կարող ենք ուղարկել ու ստանալ սմայլիկները, իսկ Ֆեյսբուքի կայքում կարող ենք միայն ստանալ: Սակայն կա մի հնարք, որի շնորհիվ կարող եք լրացնել վերոնշյալ սահմանափակումը:


1. Սեղմեք ներքևի սմայլիկներից որևէ մեկի վրա:
2. Բացված պատուհանում ընտրեք 
3. Գրեք ստացող ընկերոջ անունը և սեղմեք Send

Զգուշացում.
Որոշ օգտատերերի մոտ այս հնարքից հետո արգելափակվել են պրոֆիլները, այնպես որ զգույշ եղեք և մեծ թվով սմայլիկներ մի ուղարկեք:



Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ամիսներ առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրեց որոնման նոր ֆունկցիան, որը կոչվում է Graph Search: Որոնման այս նոր մեխանիզմը չի ներառում ողջ ինտերնետը, այլ կատարում է որոնում միայն Ֆեյսբուքում: Ի տարբերություն որոնման հին մեխանիզմի, այս նոր համակարգը թույլ է տալիս անգլերեն բառերից կազմված հարցեր տալ Ֆեյսբուքին և ստանալ սպառիչ պատասխաններ: Օրինակ կարող եք որոնել «Իմ ընկերների հավանած ֆիլմերը» արտահայտությունը և տեսնել արդյունքը:



Բլոգում արդեն անդրադարձել եմ այն փաստին, թե ինչպես ակտիվացնել այս նոր ֆունկցիան: Սակայն որոշ մարդկանց մոտ այդ հնարքից հետո ֆունկցիան չի ակտիվանում: Շատ դեպքերում պատճառը նրանում է, որ Graph Search-ը աշխատում է Ֆեյսբուքի անգլերեն տարբերակի դեպքում: Այսինքն անհրաժեշտ է Ֆեյսբուքի լեզուների բաժնում ընտրել English (US):


Երևի արդեն կռահեցիք, որ այս մեթոդով կարող ենք նաև անջատել Graph Search-ը: Անհրաժեշտ է ընդամենը լեզուների ցանկից ընտրել ցանկացած այլ լեզու: 

Այսպիսով Graph Search ֆունկցիան ակտիվացնելու համար փոխեք Ֆեյսբուքի լեզուն և մտեք այստեղ ու բաժանորդագրվեք՝ ներքևում սեղմելով Try Graph Search: Սակայն, եթե այս գործողություններից հետո Ձեզ մոտ նորից չի ակտիվանում, ապա միակ տարբերակը սպասելն է:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ֆեյսբուքի կողմից վերջերս թողարկված Facebook Home միջերեսն ունի որոշակի սահմանափակումներ: Այն տեղադրվում է միայն մի քանի մոդելների վրա (Samsung Galaxy S3, Samsung Galaxy Note 2, HTC One X, HTC One X+) և ամենակարևորը հասանելի է միայն ԱՄՆ-ում գտնվող օգտատերերի համար: Սակայն XDA-Developers հակերային խմբի անդամները շատ արագ կարողացան շրջանցել այս սահմանափակումները և աշխատացնել Facebook Home-ը ցանկացած Android 4.0+ օպերացիոն համակարգի վրա:
1. նջեք Ձեր սմարֆոնում տեղադրված Facebook ծրագիրը:

2.Եթե տեղադրել եք նաև Facebook Messenger-ը, ապա դա նույնպես ջնջեք:

3.Ներբեռնեք այս արխիվը և բացեք այն: Այնտեղ կտեսնեք 2 apk ֆայլեր:

4.Այդ ֆայլերը ցանցակած հերթականությամբ տեղադրեք սարքի մեջ (կարող եք դրանք պատճենահանել սարքի հիշողության մեջ և ցանկացած File Manager ծրագրով դրանք տեղադրել):

5.Եթե Ձեր սարքի մեջ անջատված է անհայտ աղբյուրներից ծրագրերի տեղադրումը, ապա կստանաք տեղեկացում այդ մասին, որից հետո անհրաժեշտ է սարքի կարգավորումներում միացնել այդ պարամետրը:

6.Ծրագրերը տեղադրելուց հետո բացեք Ֆեյսբուք ծրագրի կարգավորումները և միացրեք Facebook Home-ը:

7.Ներբեռնեք Facebook Messenger-ը և տեղադրեք նախորդ ծրագրերի նման:

Եթե խնդիրներ առաջանան, կարող եք դիտել նաև բլոգի այցելու Հրաչի կողմից պատրաստված այս տեսանյութը:

Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

Ս.թ. ապրիլի 4-ին բոլորը սպասում էին Ֆեյսբուքի կողմից նոև սմարթֆոնի թողարկման, սակայն Facebook սոցիալական ցանցն ապրիլի 4-ին ներկայացրեց Android օպերացիոն համակարգի համար նախատեսված Facebook Home ինտերֆեյսը: Փաստորեն սա ոչ թե Ֆեյսբուքի նոր սմարֆոնն է, այլ պարզապես Android հավելված, որն ամբողջովին փոխում է համակարգի գլխավոր էկրանը և այնտեղ տեղադրում Ֆեյսբուքի նոր միջերեսը:
Հեռախոսի գլխավոր էկրանի վրա տեղադրվում են ընկերների գրառումներն ու լուսանկարները, ինչպես նաև Ձեր ծանուցումները: Այն նաև հնարավորություն է տալիս Անդրոիդի այլ ծրագրեր օգտագործելու ընթացքում ստանալ Ֆեյսբուքի հաղորդագրությունները:



Միջերեսն այսօրվանից արդեն տեղադրվել է Google Play-ում և առայժմ հնարավոր է տեղադրել Անդրոիդով աշխատող  HTC One X, HTC One X+, HTC First, Samsung Galaxy S III և Samsung Galaxy Note II սարքավորումների վրա:

Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ֆեյսբուքը ժամեր առաջ ներկայացրեց մի քանի նորություններ, որոնք հիմնականում կապված են նորությունների հոսքի (News feed) հետ: Ահա այդ նորություններից մի քանիսը՝

1. Հոսքում լուսանկարներն ու վիդեոները ավելի մեծ են երևալու:
2. Որևէ օգտատիրոջ ընկերանալու կամ էջ լայքելու դեպքում հոսքում այդ պրոֆիլի մասին ավելի մանրամասն տվյալներ կհայտնվեն:



3.Հնարավորություն կա ֆիլտրել հոսքը ըստ որոշակի պարամետրերի (լուսանկարներ, խաղեր, երաժշտություն, խմբեր և այլն):



4.Ֆեյսբուքի բոլոր պլատֆորմերի համար նախատեսված տարբերակների ինտերֆեսյները կլինեն միանման (բջջային, պլանշետ, վեբ):
5.Հոսքում նոր գրառումների հայտնվելու դեպքում կստանաք ծանուցումներ դրանց մասին:



6.Հոսքում կցուցադրվեն նաև միևնույն գրառումը տարածող մարդկանց լուսանկարները:


Այս նոր ֆունկցիաները աստիճանաբար կկիրառվեն բոլոր օգտատերերի համար, իսկ առայժմ հասանելի կլինեն միայն քիչ թվով մարդկանց համար: Եթե ցանկանում եք ակտիվացնել այս նոր ֆունկցիաները ձեր պրոֆիլում, ապա սեղմեքայստեղ ու ներքևում սեղմեք Join Waiting List: Հայտ ներկայացնելուց հետո որոշ ժամանակ անց այս նորությունները հասանելի կլինեն Ձեր պրոֆիլի համար:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz