Համակարգչի ստեղնաշարի թվերը YouTube կայքում կատարում են օգտակար ֆունկցիա: YuoTube-ում յուրաքանչյուր տեսահոլովակ բաժանվում է պայմանական 10 հատվածների: Եվ ահա տեսահոլովակը դիտելու ընթացքում սեղմելով այդ թվերը կարող եք միանգամից ցատկ կատարել այդ պայմանական հատվածների վրա (թվերը սեղմելուց առաջ պետք է մկնիկի սլաքով սեղմել տեսահոլովակի վրա, որպեսզի այն դառնա ակտիվ): Այսպես օրինակ 0 թիվը սեղմելով տեսահոլովակը կսկսվի նորից, իսկ 5-ը սեղմելով ցատկ կկատարվի տեսահոլովակի մեջտեղի մասերը: Նախավերջին մասը տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել 9: Փաստորեն կարելի է ենթադրել, որ 1-ը դա 10%-ն է, 2-ը՝ 20% և այսպես շարունակ:
Երբեմն անհրաժեշտություն է առաջանում Youtube կայքում տեղադրված տեսահոլովակները ներբեռնել և պահել համակարգչի մեջ, կամ ներբեռնել այդ տեսահոլովակները mp3 ֆորմատով: Գոյություն ունեն տարբեր հավելվածներ, որոնք Youtube-ում ավելացնում են տվյալ երգը կամ տեսահոլովակը ներբեռնելու կոճակներ: Կարող եք սեղմել համապատասխան դիտարկչի վրա և տեղադրել հավելվածները:
YouTube-ը այժմ թույլ է տալիս թաքցնել Ձեր կողմից վերբեռնված տեսահոլովակում գտնվող մարդկանց դեմքերը: Այդ էֆեկտը ստանալու համար Youtube կայքում մշակվել է տեսահոլովակում գտնվող բոլոր մարդկանց դիմագծերը հայտնաբերելու և դրանք աղավաղելու ալգորիթմ: Ֆունկցիան իհարկե առայժմ 100%-անոց արդյունք չի ապահովում, բայց ապագայում նախատեսվում է շտկել բացթողումները: Մարդկանց դեմքերը թաքցնելու ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է.
Վերջերս Youtube վիդեոհոսթինգը գործարկել է մի ֆունկցիա, որը կոչվում է "InVideo Programming": Այն թույլ է տալիս Youtube կայքի վիդեոների վրա տեղադրել լոգոներ, որոնց վրա սեղմելով բացվում է տեսահոլովակը վերբեռնողի պրոֆիլը: Այս ֆունկցիան հատկապես կարող է օգտակար լինել Youtube-ի Ձեր էջը գովազդելու համար:
Ֆունկցիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է բացել այս հասցեն ու ընտրել առաջարկվող երկու տարբերակներից մեկը (պատկեր կամ տեսահոլովակի գովազդ): Ֆունկցիան ակտիվացնելու լոգոն կտեղադրվի Ձեր կողմից վերբեռնված բոլոր վիդեոների վրա:
Youtube վիդեոհոսթինգի ադմինիստրացիան փոխել է տեսահոլովակների ռեյտինգավորման մեթոդը: Նախկինում տեսահոլովակի ռեյտինգը կախված էր տվյալ տեսահոլովակի հղումի վրա այցելումների քանակով, իսկ այժմ ռեյտինգը հաշվարկելուց հաշվի է առնվում այն իրական ժամանակը, որը օգտատերերը ծախսում են տվյալ տեսահոլովակը դիտելու համար: Նշվում է, որ դա կօգնի պայքարել կեղծ ռեյտինգներ հավաքողների դեմ: Հաճախ տեսահոլովակների հեղինակները տեղադրում են տեսահոլովակի հետ կապ չունեցող լուսանկարներ՝ ավելի շատ այցելուներ գրավելու և տեսահոլովակների ռեյտինգները բարձրացնելու նպատակով: Մարդիկ այդ կերպ խաբնվում են նախնական լուսանկարով և սեղմում են տեսահոլովակի վրա, սակայն կարճ ժամանակ անց դադարեցնում են դիտել նմանատիպ տեսահոլովակները: Ռեյտինգավորման նոր մեթոդը այս դեպքում կարող է պայքարել խաբեբաների դեմ և բարձր վարկանիշներ հատկացնի արժանի տեսահոլովակներին:
Երևի շատերին է հայտնի, որ Youtube-ը հասանելի է ինչպես համակարգիչների, պլանշետների, հեռախոսների, այնպես էլ ժամանակակից հեռուստացույցների վրա: Ընդ որում այս տարբերակում հնարավոր է ոչ միայն դիտել Youtube-ի վիդեոները անմիջապես հեռուստացույցի էկրանին, այլ նաև կառավարել այն սմարթֆոնի կամ պլանշետի օգնությամբ:
Հեռուստացույցների համար նախատեսված տարբերակը համակարգչի էկրանին տեսնելու համար անհրաժեշտ է բացել այս հասցեն:
Երևի գիեք, որ Youtube-ը հնարավորություն ունի վերլուծել մարդկանց խոսակցությունները, այնուհետև ձայնը փոխակերպել տեքստի և այն ցուցադրել տեսահոլովակի ներքևում: Վերջերս այս ֆունկցիան համալրվել է նաև ռուսերեն լեզվով: Այսինքն ռուսական տեսահոլովակներ նայելուց կարող ենք տեսնել նաև տեսահոլովակում եղած խոսակցությունների տեքստերը:
Որոշ դեպքերում կարող են հանդիպել սխալներ, բայց վիդեոների հեղինակները հնարավորություն ունեն շտկել ծրագրի կողմից վերլուցված տեքստերը կամ ամբողջությամբ տեղադրել իրենց տարբերակները:
Աշխարհահռչակ YouTube ծառայությունը ստեղծվել է 2005թ. փետրվարի 14-ին PayPal ընկերության նախկին 3 աշխատակիցների կողմից: Youtube-ում տեղադրված առաջին տեսանյութը հիմնադիրներից մեկի՝ Դ. Կարիմի 18-վայրկյանանոց սիրողական տեսագրությունն է, որն արվել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում: Տեսանյութը YouTube-ում տեղադրվել է 2005թ. ապրիլի 23-ին։ 2006թ. նոյեմբերին Google ընկերությունը գնեց Youtube-ը և այժմ այն հանդիսանում է աշխարհի առաջատար վիդեոհոսթինգային ծառայությունը:
Չնայած հնարավոր չի ներկայացնել այդ կայքի ճշգրիտ վիճակագրական տվյալները, սակայն փորձեմ մի քանիսը նշել՝
1.Ամսական ավելի քան 800 միլիոն ունիկալ այցելուներ:
2.Ամսական 4 միլիարդ ժամ տեսանյութերի դիտում:
3.Կայքի այցելուների 70%-ը ԱՄՆ-ից դուրս են:
4.Տեսանյութերի 10%-ը HD որակի են:
5.2011 թ. բջջային սարքերից եկող տրաֆիկը եռապատկվել է
6.Ըստ Alexa.com կայքի տվյալների, Youtube-ը տվյալ պահին հանդիսանում է աշխարհի 3-րդ ամենաշատ այցելվող կայքը:
7.Youtube-ի մենաշատ դիտված տեսահոլովակն արդեն ունի 1 միլիարդից ավել ցուցադրումներ (Gangnam Style):
Այս թեմային շատ եմ անդրադարձել ու ներկայացրել եմ մի քանի մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է ներբեռնել վիդեոներ Youtube կայքից: Սակայն վերջերս հայտնաբերեցի մի նոր մեթոդ, որը բավականին պարզ է և չի պահանջում լրացուցիչ հավելվածներ կամ ծրագրեր:
1. Youtube-ում բացեք այն վիդեոն, որը ցանկանում եք ներբեռնել: Աջ քլիք արեք դրա վրա ու սեղմեք Pop out:
3. Նորից աջ քլիք արեք բացված պատուհանում գտնվող վիդեոյի վրա ու սեղմեք Save video as (դիտարկչի լեզվից կախված կարող է այլ տեսքստ լինել)
4. Ֆայլի անվան վերջում ավելացրեք .flv ու սեղմեք Save:
Եթե ցանկանում եք ներբեռնել ավելի բարձր որակի վիդեոներ, ապա առաջին քայլից առաջ փոխեք վիդեոյի որակը Youtube-ում:
Youtube-ի ինտերֆեյսը շարունակվում է փոփոխությունների ենթարկվել: Այժմ արդեն հնարավոր է ակտիվացնել ալիքների՝ Channel-ների ձևափոխված ինտերֆեյսը, որը պարունակում է մի շարք փոփոխություններ: Օրինակ կարող եք Ձեր ալիքի համար ընտրել մեծ չափսի գլխավոր լուսանկար կամ թրեյլեր: Այս փոփոխությունով Google-ը փորձում է բոլոր պլատֆորմերի համար ստեղծել միանման ալիքներ (վեբ, հեռուստացույց, բջջային): Նոր ինտերֆեյսը ակտիվացնելու համար այցելեք այստեղ ու ներքևում սեղմեք Get Started: Հին ինտերֆեյսին վերադառնալում համար նորից այցելեք նշված կայքը ու ներևքում սեղմեք Switch back:
Youtube-ի ինտերֆեյսը շարունակվում է փոփոխությունների ենթարկվել: Այժմ արդեն հնարավոր է ակտիվացնել ալիքների՝ Channel-ների ձևափոխված ինտերֆեյսը, որը պարունակում է մի շարք փոփոխություններ: Օրինակ կարող եք Ձեր ալիքի համար ընտրել մեծ չափսի գլխավոր լուսանկար կամ թրեյլեր: Այս փոփոխությունով Google-ը փորձում է բոլոր պլատֆորմերի համար ստեղծել միանման ալիքներ (վեբ, հեռուստացույց, բջջային): Նոր ինտերֆեյսը ակտիվացնելու համար այցելեք այստեղ ու ներքևում սեղմեք Get Started: Հին ինտերֆեյսին վերադառնալում համար նորից այցելեք նշված կայքը ու ներևքում սեղմեք Switch back: Նոր ինտերֆեյսի դիզայնին կարող եք ծանոթանալ բացելով բլոգի ալիքը:
Google ընկերությանը պատկանող Trends ծառայության միջոցով հնարավոր է տեսնել տարբեր վիճակագրական տվյալներ Google կայքում կատարվող որոնումների մասին: Օր. Trends-ի շնորհիվ հնարավոր է պարզել, թե Հայաստանում վերջին մեկ շաբաթում ամենաշատը ինչ որոնումներ են կատարել: Վերջերս այդ ծառայությունում ավելացել է նաև Youtube բաժին, որի միջոցով հնարավոր է տեսնել նաև Youtube-ում կատարվող որոնումների մասին վիճակագրական տվյալներ: Օր. ներքում Trends-ի միջոցով ցուցադրված են Հայաստանում վերջին ամսվա ընթացքում Youtube-ում ամենաշատ կատարվող որոնումներն ու արագ տեմպերով աճող որոնումները:
Այսօր լրանում է VHS վիդեոկասետների վրա առաջին կոմերցիոն ձայնագրման 57 ամյակը և այդ կապակցությամբ Youtube-ը պատրաստել է փոքրիկ անակնկալ իր այցելուներին: Youtube-ում տեղադրված տեսահոլովակների ներքևի մասում հայտնվել է վիդեոկասետի նշան: Դրա վրա սեղմելուց հետո կարող եք այդ տեսահոլովակների վրա կիրառել վիդեոկասետի էֆեկտ: Այսինքն այնպիսի տպավորություն է առաջանում, կարծես դուք ձայնագրված հին վիդեոկասետներ: Առայժմ պարզ չի, թե այդ կոճակը ինչքան ժամանակ կմնա կայքում: Օրինակի համար կարող եք տեսնել այս տեսանյութը:
Youtube վիդեոհոսթինգը յուրաքանչյուր տարվա վերջում ամփոփում է տարին և հայտարարում է տվյալ տարվա ընթացքում ամենաշատ դիտված տեսանյութերը: Սակայն բոլորովին էլ պարտադիր չի սպասել տարվա վերջին, որպեսզի տեսնեք այդ տեսահոլովակների ցուցակը: Youtube-ում կա Charts բաժին, որտեղ կարող եք գտնել տվյալ օրվա, շաբաթվա, ամսվա կամ տարվա ընթացքում ամենաշատ դիտված տեսահոլովակները:
Charts-ում հնարավորություն կա նաև ընտրել կոնկրետ բաժին և տեսնել տվյալ բաժնի ամենաշատ դիտված տեսանյութերը: Այս բաժնում կարող եք գտնել նաև Youtube-ում ամենաշատ բաժանորդներ ունեցող ալիքները:
Youtube վիդեոհոսթինգի կարգավորումներում հայտնվել է մի հետաքրքիր ու օգտակար ֆունկցիա, որը թույլ է տալիս փոփոխել տեսանյութի գործարկման արագությունը և ստանալ Stow Motion էֆեկտ:
Այս էֆեկտը կիրառելու դեպքում տեսանյութի գործարկման արագությունը կարող է լինել նախնական արագության 12.5, 25 կամ 50 տոկոսը: Տեսանյութի վրա այս էֆեկտը կարող է կիրառել միայն տվյալ տեսանյութ տեղադրողը՝ այցելելով Editorբաժինը: