Գոյություն ունի մի հավելված, որը խորհուրդ կտամ տեղադրել ինտերնետ դիտարկիչների վրա: Այդ հավելվածը կոչվում է SaveFromNet և թույլ է տալիս ներբեռնել աուդիո/վիդեո ֆայլեր Odnoklassniki, Vkontakte, Youtube և այլ կայքերից: Հավելվածը տեղադրելուց հետո երգի կամ տեսահոլովակի մոտ հայտնվում է ներբեռնելու կոճակ: Ահա, թե ինչ տեսք ունեն այդ կոճակները տարբեր կայքերում`
Ընդհանուր առմամբ հավելվածը թույլ է տալիս ներբեռնել մի քանի տասնյակ կայքերից, այդ պատճառով չեմ կարող նկարներով անդրադառնալ բոլոր այն կայքերին, որտեղ հայտնվում է այդ կոճակը: Ահա այդ կայքերի ցուցակը՝
Հավելվածի առավելություններից է նաև այն փաստը, որ այն հասանելի է բոլոր առաջատար դիտարկիչների համար: Հավելվածը տեղադրելու համար սեղմեք համապատասխան դիտարկչի նշանի վրա:
Եթե չգիտեք, թե ինչպես տեղադրել կողմնակի հավելվածներ Google Chrome-ի վրա, ապա կարդացեք այս գրառումը:
Ս.թ. նոյեմբերի 1-ից Odnoklassniki.ru կայքում գրանցված 14 տարեկանից ցածր օգտատերերը այլևս նամակներ չեն կարողանա ստանալ անծանոթ օգտատերերից: Երեխաները կարող են նամակներ ստանալ միայն իրենց ընկերներից և ծնողների ընկերներից: Այս քայլերով Odnoklassniki.ru կայքը փորձում է երեխաներին հեռու պահել վտանգավոր նյութերից ու մարդկանցից: Հետագայում նախատեսվում է նաև կարգավորումների մեջ նոր ֆունկցիա ավելացնել, որը թույլ կտա թաքցնել անծանոթ մարդկանց կողմից արված գնահատականները: Կայքում հնարավոր չի նաև փնտրել 14 տարեկանից ցածր օգտատերերի պրոֆիլներ, չնայած այդ պրոֆիլները հասանելի են Yandex-ով փնտրման դեպքում: Հիշեցնեմ նաև, որ մի քանի ամիս առաջ odnoklassniki.ru կայքում հայտնվեց մի կոճակ, որը թույլ էր տալիս 13 տարեկանից ցածր երեխաներին բողոքել անծանոթ մարդկանց կողմից ստացված նամակների դեմ:
Ներկայացնում եմ Odnoklassniki.ru կայքի օգտատերերի համար մի շատ օգտակար հավելված, որն իր մեջ ներառում է հազարավոր ստատուսներ, ֆորումներ և արտաքին ձևավորումներ:
2. Վերևի բաժնից ընտրեք այն ինտերնետ դիտարկիչը, որի վրա ցանկանում եք տեղադրեք հավելվածը:
3. Ներբեռնեք և տեղադրեք հավելվածը:
4. Մտեք Odnoklassniki.ru
5. Սեղմեք վերևում հայտնված ՕkTools նոր կոճակի վրա:
6. Ընտրեք համապատասխան բաժինը:
Հավելվածում կա նաև հնարավորություն հավանած ստատուսը միանգամից դարձնել Ձեր ստատուսը կամ հավանած շնորհավորանքը միանգամից ուղարկել ընկերներից որևէ մեկին (դրա համար անհրաժեշտ է չաթի պատուհանում սեղմել ընկերոջ նկարի վրա, այնուհետև սեղմել սմայլիկների կոճակի ներքևում գտնվող OK կոճակը):
Հավելվածը ջնջելու համար պետք է մտնել դիտարկչի հավելվածների բաժին և ջնջել: Google Chrome-ի համար կարդացեք այստեղ:
Վերջերս շատ եմ ստանում Odnoklassniki և Vkontakte կայքերի օգտատերերի կողմից նամակներ, ովքեր չեն կարողանում մտնել այդ կայքերը: Պատճառը վերջերս ինտերնետում ակտիվացած վիրուսն է, որը փոխում է համակարագչի կարգավորումները և արգեկափակում է այդ կայքերի հասանելիությունը: Իրականում վիրուսը փոխում է hosts ֆայլի պարունակությունը, որի մասին մի անգամ արդեն խոսել եմ: Արգելքը բացելու համար անհրաժետշ է կատարել հետևյալ քայլերը
1.Մտեք C:\Windows\System32\drivers\etc
2.Այդ թղթապանակի մեջ գտեք hosts ֆայլը և բացեք:
3.Առաջարկվող ծրագրերից ընտրեք Notepad ու սեղմեք Ok
4.Գտեք # 127.0.0.1 localhost տողը ու ջնջեք դրանից ներքև գտնվող բոլոր այն տողերը, որոնք պարունակում են Odnoklassniki կամ Vkontakte բառերը: Եթե համակարգչի մեջ տեղադրված է Photoshop կամ նմանատիպ այլ ծրագրեր, ապա hosts ֆայլի մեջ կարող են նաև տողեր պարունակվել Photoshop-ի վերաբերյալ: Այդ տողերը մի ջնջեք Ֆայլի վերջնական տեսքը պետք է մոտավորապես լինի այսպիսին՝
4.Սեղմեք File->Save As... (կամ Ctrl+S)
Windows XP -ի դեպքում պահպանեք հին ֆայլի վրա, իսկ Windows7-ի դեպքում շարունակեք հաջորդ քայլերը
5.Ֆայլի տիպը նշեք All Files, անունը՝ hosts1.ini: Պահպանեք այդ ֆայլը էկրանի վրա:
6. Փակեք բացված ֆայլը:
7.Ջնջեք C:\Windows\System32\drivers\etc թղթապանակում գտնվող hosts ֆայլը:
8.Պատճենահանեք 5-րդ քայլում էկրանին պահպանված hosts1.ini ֆայլը C:\Windows\System32\drivers\etc թղթապանակի մեջ: Փոխեք hosts1.ini ֆայլի անունը ու դրեք hosts:
Վերջերս ինտերնետում ակտիվացել են խաբեբաներ, ովքեր առաջարկում են անվճար ծրագրեր կամ կայքեր, որոնց միջոցով իբր հնարավորություն կա ուղարկել անվճար նվերներ կամ ավելացնել OK-եր: Այդ ծրագրերը պահանջում են գրել լոգինը ու գաղտնաբառը, որից հետո գողանում են օգտագործողների պրոֆիլները: Եթե չեք ցանկանում զրկվել ձեր պրոֆիլներից, ապա եղեք ուշադիր ու մի հավատացեք այդ ծրագրերին: Ձեր լոգինը ու գաղտնաբառը գրեք միայնOdnoklassniki.ru կայքում: Նմանատիպ բոլոր ծրագրերը խաբեություններ են և նախատեսված են միայն պրոֆիլներ գողանալու նպատակով: Նաև խորհուրդ է տրվում սոցիալական կայք մտնելուց համոզվել, որ դա հենց իրական Odnoklassniki.ru կայքն է: Համոզվելու համար ինտերնետ դիտարկչի հասցեի դաշտում հիմնականում պետք է գրված լինի հետևյալ հասցեներից որևէ մեկը՝ ok.ru, odkl.ru, odnoklasniki.ru, odnoklassniki.ru:
Եթե ցանկանում եք Odnoklassniki.ru կայքում այնպես անել, որպեսզի միմիայն ձեր ընկերները կարողանան ձեզ նամակներ գրել, ապա այդ դեպքում անհրաժեշտ է փակել պրոֆիլը՝ վճարելով որոշակի գումար: Սակայն որոշ օգտագործողների մոտ Օդնոկլասնիկի կայքի կարգավորումներում հայտնվել է Писать мне сообщения դաշտ:
2.Писать мне сообщения տողի դիմաց ընտրեք только друзьям պարամետրը:
3. Սեղմեք Сохранить:
Եթե Ձեզ մոտ ակտիվ չի այդ ֆունկցիան, ապա կարդացեք այս գրառման մեկնաբանությունները: Այդ ֆունկցիան հիմնականում հայտնվում է այն դեպքում, երբ կատարում եք տեսահոլովակում նշված կարգավորումները՝
Ռուսական Օդնոկլասնիկի կայքըհետ չի մնում առաջատար այլ սոցիալական կայքերից և գործարկում է նոր ֆունկցիա, որը թույլ կտա ուղարկել նամակներ միանգամից մի քանի մարդկանց և ստեղծել խմբակային խոսակցություններ: Ընդհանուր խոսակցության մասնակիցները կարող են փոխել խոսակցության անվանումը (կամ թեման), ինչպես նաև հրավիրել այլ մարդկանց:
Կարող եք նաև ընդհանուր խոսակցության մեջ պատասխանել կոնկրետ նամակների կամ հավանել դրանք (Класс):
Ռուսական Օդնոկլասնիկի սոցիալական կայքի ադմինիստրացիան ամիսներ առաջ խոստացավ, որ Հայաստանում բազմաթիվ օգտատերեր ունեցող այս կայքի ամբողջական տարբերակի ինտերֆեյսը հասանելի կլինի նաև հայերենով: Եվ ահա վերջերս նրանք կատարեցին իրենց խոստումը: Այժմ Օդնոկլասնիկի կայքի ամբողջական տարբերակը հասանելի է 5 լեզուներով, որոնց մեջ կա նաև հայերենը:
Կայքի ինտերֆեյսը հայերենով տեսնելու համար անհրաժեշտ է ներքևի լեզուների բաժնից ընտրել հայերենը, կամ մուտք գործեք Օդնոկլասնիկի և սեղմեքայստեղ (ռուսերենին վերադառնալու համար սեղմեք այստեղ):
Հիշեցնեմ, որ կայքի բջջային տարբերակում վաղուց արդեն կար հայերեն ինտերֆեյսը:
Բլոգում արդեն անդրադարձել եմ Օդնոկլասնիկից երգեր ներբեռնելու հնարքին, սակայն այդ հնարքի համար պահանջվում է տեղադրել լրացուցիչ հավելված: Գոյություն ունի ավելի պարզ հնարք, որը թույլ է տալիս առանց լրացուցիչ հավելվածների ներբեռնել Օդնոկլասնիկի երգերը: Չնայած տվյալ մեթոդն աշխատում է միայն Google Chrome դիտարկչի վրա, սակայն մնացած դիտարկիչների վրա նույնպես կան հնարքում օգտագործվող գործիքները (մնացած դիտարկիչների դեպքում փորձեք ինքներդ):
1.Google Chrome-ով այցելեք Odnoklassniki.ru
2.Բացեք երգերի պատուհանը:
3.Սեղմեք Ctrl+Shift+I:
4.Բացեք Network բաժինը:
5.Երգի պատուհանում ընտրեք երգը և սեղմեք Play:
6.Ներքի պատուհանում կտեսնեք audio/mpeg տիպով նոր ֆայլ, որն ունի նաև բեռնավորման երկար դեղին գիծ: Սեղմեք այդ ֆայլի անվանման վրա երկու անգամ և երգը կներբեռնվի համակարգչի մեջ: Երգերի ցուցակի մնացած երգերը ներբեռնելու համար այդ երգերի համար կրկնեք 5-րդ և 6-րդ քայլերը:
Օդնոկլասնիկի սոցիալական ցանցում այժմ հնարավոր է խմբագրել հին և նոր ստատուսները: Հնարավորություն կա նաև վերականգնել նախկինում գրված ցանկացած ստատուս՝ մեկնաբանություններով և հավանողներով հանդերձ: Հիշեցնեմ, որ ընթացիկ ստատուսի խմբագրման հնարավորություն կա նաև Google+ սոցիալական ցանցում, իսկ ահա Ֆեյսբուքում այդ ֆունկցիան առայժմ բացակայում է:
Օդնոկլասնիկի սոցիալական ցանցում այժմ երգեր որոնելու գործընթացը դարձել է ավելի հեշտ ու արագ: Այժմ հնարավոր է գլոբալ որոնման դաշտում գրել փնտրվող երգի, ալբոմի կամ կատարողի անունը և ակնթարթորեն տեսնել որոնման արդյունքները: Գլոբալ որոնման դաշտը գտնվում է վերևի աջ անկյունում: