Կեղծ պրոֆիլներից խուսափելու համար Google+ սոցիալական ցանցում ավելացվել է ստուգված պրոֆիլների գաղափարը: Այսուհետև հայտնի մարդկանց պրոֆիլներում ավելացվելու է verified nameարտահայտությունը: Սա նշանակում է, որ տվյալ պրոֆիլը ստուգված է Գուգլի անձնակազմի կողմից և պատկանում է տվյալ մարդուն:
Առայժմ այդքան շատ չեն այդպիսի պրոֆիլները, բայց ապագայում նախատեսվում է ներառել ավելի շատ մարդկանց:
Երեք ամիս շարունակ Google+ սոցիալական ցանցի մուտքը հասանելի էր միայն հրավիրված մարդկանց համար: Ենթարկվելով մի շարք փոփոխությունների այս ընթացքում՝ Google+ սոցիալական ցանցը վերջապես արդեն հասանելի է բոլորի համար: Կարող եք ազատ գրանցվել կամ մուտքաֆրել արդեն գոյություն ունեցող Ձեր Google-ի հաշվի տվյալները և մուտք գործել սոցիալական ցանց:
Ավելացել է նաև որոնման դաշտ, որի միջոցով կարող եք որոնել Google+ ցանցում տարբեր մարդկանց և այլ տվյալներ:
Նախորդ նյութերում արդեն տեսել ենք, թե ինչպես կարելի է ջնջվելOdnoklassniki և Facebook սոցիալական կայքերից: Սակայն միգուցե կան մարդիկ, ովքեր ցանկանում են ջնջվել Google+ ցանցից:
2.Սեղմեք Delete profile and remove associated social features
3.Բացված էջում առաջարկվում է ընտրել երկու տարբերակներից մեկը՝ ջնջվելմիայն Google+ ցանցից կամ ջնջվել Google-ի բոլոր ծառայություններից:
Google+ ցանցից ջնջվելու դեպքում հիշեք՝
- Օղակները կջնջվեն, բայց կոնտակտները կմնան - Բոլոր +1-երը կջնջվեն - Մեկնաբանությունները, հղումները և գրառումները կջնջվեն - Նկարները չեն ջնջվի, դրանք կարող եք տեսնել Picasa-ում - GTalk-ի և GMail-ի կոնտակտները չեն ջնջվի:
Google+ սոցիալական ցանցում արդեն կարող ենք ավելացնել էջեր (Google+ Pages): Ծառայությունը ավելի շատ նախատեսված է ընկերությունների համար, որոնք ցանկանում են ունենալ իրենց բրենդային էջերը նաև Google+ ցանցում: Թողարկվել է նաև նոր ֆունկցիա, որի միջոցով կարող ենք Google որոնողական համակարգից մտնել այս կամ այն ընկերության Google+ էջ: Դրա համար անհրաժեշտ է որոնման դաշտում գրել + նշանը, այնուհետև գրել ընկերության կամ ապրանքի անունը: Օրինակ Amazon.com կայքի Google+ էջը բացելու համար անհրաժեշտ է գրել +Amazon.com և առաջարկվող ցուցակից ընտրել առաջինը:
Google+ ցանցում էջեր ստեղծելու համար սեղմեք այստեղ: Ցանցում Արմբլոգի էջին հետևելու համար սեղմեք այստեղ:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի մրցակից Google+ ցանցում այժմ նույնպես կարող ենք ստեղծել իրադարձություններ և հրավիրել ընկերներին: Ի տարբերություն Ֆեյսբուքի, այստեղ հնարավորություն կա ընտրել իրադարձությունները բնութագրող գեղեցիկ անիմացիաներ (սինեմագրաֆներ), որոնք կցուցադրվեն իրադարձության էջի վերևի մասում: Հնարավորութոյւն կա օգտագործել ինչպես Google+-ի կողմից առաջարկվող սինեմագրաֆները, այնպես էլ ավելացնել նոր անիմացիաներ: Իրադարձություններ ստեղծելու համար անհրաժեշտ է մուտք գործել Google+ ցանց ու ձախ կողմի վահանակից ընտրել Events բաժինը:
Ովքեր օգտվում են Google ընկերությանը պատկանող Google+ սոցիալական ցանցից, ապա նկատած կլինեն, որ այնտեղ գրառումների մեջ հնարավոր է տեղադրել նաև անիմացիոն Gif պատկերներ: Չնայած այդ ֆունկցիան դանդաղեցնում և ծանրացնում է էջի բեռնումը, բայց որոշակի առավելություն է տալիս այլ սոցիալական ցանցերի նկատմամբ: Սակայն Google-ը դրանով չի բավարարվում և այժմ հնարավոր է նաև ունենալ պրոֆիլի անիմացիոն լուսանկար (օր. այս պրոֆիլը): Նմանատիպ ֆունկցիա հիմնականում ունեն ֆորումները, որտեղ օգտատերերը հիմնականում հանդես չեն գալիս իրական լուսանկարներով և տեղադրում են անիմացիոն ավատարներ: Դե ինչ, տեսնենք, թե այս նոր ֆունկցիան ինչ առավելություն կտա այդ սոցիակայան ցանցին ու ինչ արձագանքներ կստանա: