Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Ինչ կուզեիք ավելի շատ տեսնել կայքում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 6
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր Կայքը

Կայքեր

Գլխավոր էջ » Կայքերի ընտրություն » Հետաքրքիր կայքեր

Կայքերի անվանակարգում: 43
Ցուցադրված կայքեր՝: 1-20
Էջեր: 1 2 3 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Անցումների

Եթե ուզում եք զվարճանալ ընկերների վրա, ապա կարող եք օգտվել այս հետաքրքիր կայքից: Վերբեռնում եք ընկերոջ լուսանկարը, այնուհետև ընտրում եք գլխի ճիշտ դիրքը և վերջ: Կարող եք նաև կառավարել շարժումները ու հագուստները: Վերջում կարող եք ուղարկել էջի հասցեն ընկերոջը կամ տեղադրել նրա Ֆեյսբուքի պատին:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013

Ներկայացնում եմ հերթական հետաքրքիր կայքը, որի միջոցով կարող եք պատրաստել զվարճալի ֆիլմ: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնում ձեր լուսանկարներից որևէ մեկը ու վերջ: Դուք կդառնաք 2012 թվականի հերոսի մասին պատմող ֆիլմի հերոստ:
Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013


Եթե ուզում եք օրիգինալ ձևով շնորհավորել ինչ-որ մեկի Ամանորը, ապա կարող եք օգտվել այս կայքից: Ձմեռ պապու գլխի փոխարեն ընտրում եք Ձեր լուսանկարը և դառնում  պարող ձմեռ պապ:
Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013

Գոյություն ունեն նկարների օնլայն ձևավորման բազմաթիվ ծրագրեր: Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը, որոնք կարող են փոխարինել Photoshop ծրագրին:

1. Pixlr





Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013

Գոյություն ունի մի հրաշալի կայք, որտեղ մի հարցումով կարող եք իմանալ ամեն ինչ: Օրինակ կարող եք իմանալ, թե ինչ ջերմաստիճան է եղել Ձեր ծննդյան օրը կամ որտեղ եք գտնվում Դուք հիմա: Կայքը պարունակում է բավականին մեծ բազա և պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի:
Կայքի միջոցով կարող եք

-իմանալ ցանկացած երկրի մասին մանրամասն ինֆորմացիա (օր. Armenia)

-կատարել մաթեմատիկական ցանկացած բանաձևի հաշվարկ  (օր.՝ plot x^2+y^2<1 and y>x)

-վիճակագրական և հավանականության տեսության հաշվարկներ (օր.՝ poker full house)

-ֆիզիկայի ցանկացած հաշվարկ (օր.՝ gravitation calculation)

-քիմիայի ցանկացած հաշվարկ  
(օր.՝ octane + O2 -> water + CO2)



-ճարտարագիտական հաշվարկներ 
(օր.՝ play sin(3000t)+sin(4243t))

-աստղաբանական հաշվարկներ (օր.՝ next solar eclipse)

-չափման միավորների հաշվարկներ (օր.՝ 120 meters)

-ժամանակի չափման միավորների հաշվարկներ 
(օր.՝ how many days until 12/12/11)

-եղանակի հետ կապված ցանկացած ինֆորմացիա 
(օր.՝ weather Yerevan June 29, 1977)

և հազարավոր այլ հարցումներ, որոնք նշել չեմ կարող, քանի որ տասնյակ էջերով պետք է գրեմ:

Կայքը այցելելու համար սեղմեք այստեղՈրոշ հարցումների օրինակներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:
Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013


Գոյություն ունի մի հետաքրքիր ու հումորային կայք, որի միջովով կարող եք տեսնել, թե մոտավոր ինչ տեսք կունենաք 20 տարի անց: Ձեզ անհրաժեշտ է միայն նշել սեռը և բեռնել Ձեր լուսանկարներից որևէ մեկը:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013



Գոյություն ունի մի հետաքրքիր ծառայություն, որի միջոցով կարող եք կատարել Google-ի ցուցադրական որոնումներ: 

1. Այցելեք այս կայքը:
2.Որոնման դաշտում գրեք որոնվող արտահայտությունը:
3. Սեղմեք Google Search կոճակը:

Այնուհետև ներքևի դաշտում կհայտնվի մի հասցե, որը կարող եք փոխանցել Ձեր ընկերներին կամ տարածել այլ կայքերում: Այդ հասցեի վրա սեղմելով կբացվի Google-ի որոնման դաշտը, մկնիկը ավտոմատ կդրվի այդ դաշտի վրա և կորոնվի Ձեր արտահայտությունը: Կարող եք տեսնել ծառայությունը  Turoblog.do.am-ի վրա Դրա Համար Այցելեք Այստեղ http://lmgtfy.com/?q=turoblog.do.am 

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013

<

Գոյություն ունի մի հետաքրքիր ֆլեշ կայք, որի միջոցով կարող եք ստեղծել գեղեցիկ սիմֆոնիա ձեռքերի միջոցով: Փորձեք ձեռքերի տարբեր համադրություններ և ստացեք տարբեր մեղեդիներ: Կայքի մեջ կան երեք տարբեր մեղեդիներ, որոնք կարող եք փոխել աջ վերևի անկյունից:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013

Բլոգի այցելուներից Արմեն Պողոսյանը հայտնաբերել է մի  հետաքրքիր կայք, որտեղ հավաքված են աշխարհի համարյա բոլոր անունները և դրանց նշանակությունները: Կայքում ներկայացված է նաև ամենից շատ դիտված ու տարածված 20 անունների աղյուսակ: Կայքում Ձեր անվան նշանակությունը փնտրելու համար հարկավոր է գրել ռուսերեն ունիկոդ տառատեսակով:
 
Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013


Ջեյսոն Զադան ստեղծել է մի հետաքրքիր ու փոքր ինչ վախենալու ֆիլմ, որի մեջ կարող եք մասնակցություն ունենալ նաև Դուք, ավելի ճիշտ Ձեր ֆեյսբուքի պրոֆիլը: Ֆիլմը կարճ ժամանակահատվածում շատ մեծ տարածում է գտել և հասցրել է սիրվել բազմաթիվ մարդկանց կողմից: Նախքան ֆիլմը դիտելը, տեղեկացնեմ, որ այն անվնաս է և Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտում: Խորհուրդ եմ տալիս բոլորին փորձել:
                                                        
                                                    
Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013

Թվիթեր միկրոբլոգի օգտագործողների համար ստեղծվել է մի հետաքրքիր ու օգտակար կայք, որի միջոցով նրանք կարող են տեսնել, թե որ երկրներից են մարդիկ հետևում իրենց գրառումներին: Կայքի միջոցով կարող եք ձեր Թվիթերի հետևորդներին դասավորել քարտեզի վրա՝ ըստ իրենց երկրների, նահանգների կամ քաղաքների: Օրինակ Թվիթերի իմ պրոֆիլի հետևորդների քարտեզը ունի հետևյալ տեսքը՝


Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013

Ովքեր արդեն տեսել են Facebook Timeline-ի գովազդը SaveFrom.net, ուրեմն արդեն հասկացան, թե ինչի մասին է խոսքը: Այդ տեսահոլովակում ցուցադրվում է Ֆեյսբուքի մի օգտատերի կյանքի առանցքային իրադարձությունները: Այժմ նմանատիպ տեսահոլովակ կարող եք պատրաստել նաև դուք: Այդ նպատակով պատրաստվել է մի կայք, որը պատրաստում է տեսահոլովակ՝ օգտագործելով Facebook Timeline-ը: Անհրաժեշտ է այցելել այս կայքը, սեղմել Make Your Movie և հաստատել ծրագրի իրավասություններ: Այնուհետև սպասեք 1-10 րոպե (կախված Ֆեյսբուքում ձեր ակտիվությունից) և վայելեք Ձեր կյանքի մասին պատմող ֆիլմը: Տեսահոլովակը ստեղծելուց հետո կարող եք փոխել երաժշտությունը և փոխել առանցքային կադրերը: Հնարավորություն կա նաև տարածել տեսահոլովակը և ցուցադրել ընկերներին: Դե ինչ, խորհուրդ եմ տալիս փորձել և տեղեկացնել ընկերներին :)


Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013


2011թ. փետրվարի մեկին Google ընկերությունը ներկայացրեց մի նախագիծ, որի միջոցով հնարավոր է վիրտուալ այցելել աշխարհի հայտնի թանգարանները և քայլել այդ թանգարանների մեջ: Նախագիծը կոչվում է Google Art Project: Նախագիծը առայժմ ներառում է 17 թանգարաններ, որոնց թիվը հետագայում կարող է ավելանալ:

Նախագիծը իր մեջ ներառում է՝
- 11 քաղաքների 17 թանգարաններ
- 17 հատ գեգապիկսելանոց նկարներ
- 385 սենյակներ
- 486 լուսանկարիչներ
- 1061 բարձր որակի լուսանկարներ


Թանգարանները կարող եք նայել նաև 3D ակնոցներով: Դրա համար անհրաժեշտ է միացնել եռաչափ ռեժիմը (աջ click արեք էկրանի վրա և նշեք 3D mode on):


Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013

Եթե ցանկանում եք իմանալ, թե որ հայտնի մարդկանց եք նման, ապա կարող եք օգտվել այս հետաքրքիր ծառայությունից: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել մեկ լավ որակի լուսանկար: Հնարավորություն կա նաև տեղադրել Ձեր և նմանակների լուսանկարները շաբլոնի վրա և ստեղծել գեղեցիկ պատկերներ: Ստացված արդյունքը կարող եք պահպանել համակարգչի մեջ կամ տարածել սոցիալական կայքերում:

1.Այցելեք այստեղ:

2.Սեղմեք Создать свой коллаж:

3.Սեղմեք Обзор ու ընտրեք Ձեր լուսանկարներից որևէ մեկը: Ավելի լավ արդյունք ստանալու համար աշխատեք ընտրել այնպիսի լուսանկար, որի վրա դեմքը ուղիղ լինի ու հստակ երևա:


4.Այնուհետև սպասեք, մինչև ծրագիրը ավարտի համապատասխան գործողությունները: Ընտրեք շաբլոնի ձևը ու դրա վրա տեղադրվող աստղերի լուսանկարները (կախված շաբլոնից պետք է ընտրեք համապատասխան քանակի լուսանկարներ): 

Մազերը չհաշված, նմանություն կա :)

5. Ստացված արդյունքը տեսնելու համար սեղմեք Просмотр: Արդյունքը պահպանելու կամ տարածելու համար սեղմեք Сохранить:

Կայքում հնարավորություն կա նաև որոշակի տեղեկություն ստանալ Ձեզ նման աստղի մասին կամ ստեղծել վերափոխվող վիդեո (Morph): Փորձեք տարբեր նկարների վրա ու զվարճացեք:
Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013





Klout.com կայքը թույլ է տալիս հաշվել ձեր ակտիվությունը տարբեր սոցիալական կայքերում և արդյունքը համեմատել այլ մարդկանց հետ: Հաշվարկը կատարվում է Twitter-ում, Facebook-ում և Google+ -ում ձեր ակտիվության հիման վրա: Միավորներիի միջակայքը 0-100 է, այսինքն առավելագույնը կարող եք ստանալ 100 միավոր: Հաշվարկը կատարվում է պարբերաբար, այնպես որ այսօրվա ձեր ունեցած միավորը կարող է տարբերվել վաղվա միավորից: Klout-ում բարձր միավորներ հավաքելու համար անհրաժեշտ է՝

-ունենալ շատ հետևորդներ Թվիթերում
-հետևել շատ մարդկանց Թվիթերում
-հաճախակի կատարել գրառումներ (թվիթներ)
-հաճախակի վերահրապարակել այլ մարդկանց թվիթները
-հետևել հնարավորինս քիչ սպամ կամ կեղծ պրոֆիլների
-այլ մարդկանց գրառումներում հնարավորինս շատ պետ է նշված լինի Ձեր Թվիթերի անունը (mention)
-ստանալ շատ անձնական նամակներ




Այս տվյալներին գումարվում է նաև Ֆեյսբուքի և այլ սոցիալական ցանցերում ձեր ընկերների, մեկնաբանությունների, լայքերի, գրառումների և այլ բաղադրիչների քանակը: Առաջիկայում նախատեսվում է նաև այս տվյալներին գումարել Ֆեյսբուքի էջերի ակտիվությունը: Klout համակարգ կարող եք մուտք գործել օգտագործելով ձեր Ֆեյսբուքի կամ Թվիթերի պրոֆիլը: Մի խոսքով հաշվեք ձեր վարկանիշը սոցիալական կայքերում և համեմատեք ընկերների հետ:


Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013

Google-ը տարբեր իրադարձությունների կապակությամբ երբեմն փոխում է իր գլխավոր էջի լոգոն: Այդ լոգոոն հիմնականում նվիրված է լինում նշանակալից տոներիի կամ հայտնի մարդկանց և կոչվում է Դուդլ: Դրանք կարող են լինել անիմացիոն կամ անշարժ պատկերներ: Գոյություն ունի մի էջ, որտեղ կարող եք տեսնել բոլոր Դուդլերը: Հնարավորություն կա գրել Դուդլի անունը և որոնել: Կարող եք նաև ընտրել տարեթիվը և այն երկիրը, որտեղ ցուցադրվել է այդ Դուդլը:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 16.06.2013

 

Ամիսներ առաջ ներկայացրել էի մի հետաքրքիր կայք, որտեղ կարող էիք նկարել մարդուկ և օգնել նրան հաղթահարել փորձությունները: Վերջերս այդ կայքում տեղադրվել է երկրորդ մասը, որը անմիջական կապ ունի առաջին մասին հետ: Անհրաժեշտ է սկզբում ըստ ձեր երևակայության նկարել մարդուկ  և այնուհետև կատարել նրա հրահանգները (նկարել աստիճան, վագրի հագուստ, ջրով լի պարկ, քար, թևեր և այլն):


Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


LinguaLeo.ru ինտերնետային կայքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել անգլերեն լեզվի իրենց բառապաշարը և գործնականորեն կիրառել իրենց գիտելիքները: Դա կարող են անել Vimeo, YouTube, LibriVox, DotSub, Google և այլ ինտերնետ ռեսուրսների օգնությամբ: LinguaLeo.ru-ի միջոցով անգլերեն սովորողները հնարավորություն կունենեն օգտվել մեդիա ռեսուրսներից՝ դիտել տեսագրություններ` ունենալով տեսագրությունների տեքստը, կամ լսել աուդիո ձայնագրություններ: Կտրվեն գործիքներ, որոնց օգնությամբ սովորողները ավելի հեշտ կյուրացնեն նոր բառապաշարը:
Ուսումնական գործընթացը սկսվում է հետևյալ կերպ՝ մտնելով այս կայք՝ սովորողներին տրվում է թեսթ նրանց լեզվական գիտելիքների մակարդակը որոշելու համար: Դրանից հետո ծրագիրը կազմում է ուսումնական պլան լեզուն սովորելու համար: Հաշվի է առնվում նաև այն, թե որքան ժամանակ է հատկացնում ուսանողը տվյալ մակարդակը սովորելու համար: Ուսումնական պլանի շրջանակներում կայքը ունի բազմաթիվ երգեր, տեսագրություններ, տեքստեր և այլ նյութեր: Մի խոսքով, եթե ցանկանում եք զարգացնել անգլերեն լեզվի ձեր բառապաշարը, ապա փորձեք այս ծառայությունը:
Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Շատ գեղեցիկ պատրաստված ֆլեշ անիմացիա է, որի միջոցով կարող եք մկնիկով ստանալ երաժշտությանը համահունչ պատկերներ: Սա նաև շատ լավ հանգստացնում է նյարդային համակարգը: Խորհուրդ եմ տալիս փորձել:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Picnic-ը իրենից ներկայացնում էր օնլայն ծառայություն, որը հնարավորություն էր տալիս ինտերնետային կայքի միջոցով մշակել ու կիրառել տարբեր էֆեկտներ լուսանկարների վրա: Ապրիլ ամսին Google փակեց այդ ծառայությունը` դրա փոխարեն առաջարկելով Google+ սոցիալական ցանցում տեղադրված գործիքները: Սակայն եթե գրանցված չեք այդ կայքում կամ չեք ցանկանում ամեն անգամ լուսանկարներ մշակելու համար այցելել Google+ սոցիալական կայք, ապա կարող եք օգտվել PicMonkey կայքի ծառայություններից: Կայքը հնարավորություն է տալիս ինչպես կտրել ու փոխել լուսանկարի չափսերը, այնպես էլ կիրառել բազմազան էֆեկտներ:
Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

1-20 21-40 41-43
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz