Ամիսներ առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց թայմլայնը: Ես ինքս հավանում եմ այն, սակայն օգտագործողներից շատերը դժգոհում են դրանից, կամ չեն կարողանում հարմարվել նոր դիզայնին: Եթե ցանկանում եք նորից վերադարձնել հին դիզայնը, ապա կարող եք օգտվել այս հավելվածից:
Նախորդ նյութերից մեկում անդրադարձել եմ այն փաստին, որ Ֆեյսբուքի չաթում հնարավոր է ուղարկել ֆեյսբուքի պրոֆիլի կամ էջերի նկարներ: Դրա համար անհրաժեշտ է [[]] նշանների մեջ գրել ձեր ID-ն կամ Ֆեյսբուքի ունիկալ հասցեն (օր.՝ [[armen.mkrtchyan]]): Այս նույն մեթոդով հնարավոր է նաև ուղարկել հետաքրքիր պատկերներ: Դրա համար անհրաժեշտ է նկարը բաժանել փոքր մասնիկների և դրանք տեղադրել Ֆեյսբուքում: Այնուհետև վերցնել բոլոր կտորների ID-ները և գրել չաթում:
Օրինակ ներքևում գտնվող լուսանկարը բաժանվել է փոքր մասերի (յուրաքանչյուրը 4x7 չափի) և այդ մասերը տեղադվել են Ֆեյսբուքում:
Ներկայացնում եմ այդպիսի պատկերների մի քանի օրինակներ: Կարող եք պատճենել կոդերը և ուղարկել ընկերներին:
Ֆեյսբուքի օգտատերերը օրական հազարավոր լուսանկարներ են տեղադրում Ֆեյսբուքում: Այդ լուսանկարներից մի մասը հասանելի են որոշ մարդկանց համար, մնացածն էլ՝ բոլորի համար: Տեղադրված լուսանկարները հետագայում հնարավոր է ջնջել Ֆեյսբուքից և դրանից հետո Ֆեյսբուքում դրանք դառնում են անհասանելի: Սակայն պարզվում է, որ աշխարհի համար առաջին սոցիալական կայքում առկա է շատ մեծ բացթողում: Ֆեյբուքից ջնջված լուսանկարները շարունակում են հասանելի լինել բոլորի համար: Իհարկե դրանք Ֆեյսբուքում դիտել հնարավոր չի, սակայն եթե մինչև ջնջելը պահպանել եք այդ լուսանկարների URL հասցեները, ապա լուսանկարները Ֆեյսբուքում ջնջելուց հետո կարող եք դրանք տեսնել՝ ինտերնետ դիտարկչում գրելով լուսանկարների անմիջական URL հասցեները:
Ֆեյսբուքում տեղարված լուսանկարի URL հասցեն իմանալու համար անհրաժեշտ է բացել այդ լուսանկարը Ֆեյսբուքում և այն քաշելով տեղադրել ինտերնետ դիտարկչի հասցեի դաշտի վրա: Այնուհետև հասցեի դաշտում կտեսնեք լուսանկարի ամբողջական URL հասցեն:
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ Ֆեյսբուքը չի ջնջում լուսանկարի պատճենները սերվերներից կամ ջնջում է ոչ այդքան շուտ ժամկետներում:
Փաստորեն, եթե ձեր ընկերներից մեկը Ֆեյսբուքում տեղադրում է լուսանկար և հետագայում ինչ-որ պատճառներով այն ջնջում, ապա մինչև ջնջելը կարող եք պահպանել լուսանկարի URL հասցեն և այդ նկարը հետագայում միշտ հասանելի կլինի:
Ժողովուրդ ջան արդեն հոգնեցինք ասելով, որ Ֆեյսբուքում այսքան ժամանակ դեռ չի ստեղծվել այդպիսի ֆունկցիա, որը հստակ ցույց տա, թե ովքեր են մտել Ձեր պրոֆիլ և շաբաթը քանի անգամ: Նմանատիպ բոլոր ծրագրերը խաբեություններ են: Մի հավատացեք այդ ծրագրերին և Ֆեյսբուքի ամբողջ հոսքը մի լցրեք սպամով: Ինչքան քիչ բացեք և օգտագործեք այդ անիմաստ ծրագրերը, այնքան ավելի մաքուր ու ապահով կլինի Ֆեյսբուքը: Խնդրում եմ բոլոր չիմացողներին անպայման տեղեկացրեք, որ Ֆեյսբուքում այդպիսի հնարավորություն չկա ու ապագայում դժվար էլ լինի: Իսկ եթե հանկարծ Ֆեյսբուքի ստեղծողները որոշեն ավելացնել այդ ֆունկցիան, ապա այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Ինչպես գիտեք Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս ներբեռնել և համակարգչի մեջ պահպանել ձեր կողմից Ֆեյսբուքում տեղադրված ինֆորմացիան: Այն իր մեջ ներառում է լուսանկարներ, վիդեոներ, ստատուսներ և այլ տվյալներ: Ֆեյսբուքը այժմ թարմացնում է այդ ֆունկցիան և արխիվում աստիճանաբար ավելացվելու են նոր տվյալներ (օր. ձեր հաշիվ մուտք գործած համակարգիչների IP հասցեները, ամուսնական կարգավիճակը և այլ օգտակար տեղեկություններ): Արխիվը ներբեռնելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ և սեղմել ներքևում գտնվող Download a copy հղումը: Այնուհետև բացված էջում սեղմեք Start My Archive կոճակը: Այնուհետև որոշ ժամանակ անց Ձեր էլեկտրոնային հասցեի վրա կստանաք արխիվի հասցեն, որը կարող եք ներբեռնել և պահել համակարգչի մեջ:
Այժմ Ֆեյսբուք սոցիալական կայքը հնարավորություն է տալիս իր օգտատերերին անվճար ներբեռնել ու օգտագործել հակավիրուսային ծրագրեր: Միակ սահմանափակումը կայանում է նրանում, որ մի պրոֆիլով կարող եք ներբեռնել ցուցակում եղած անտիվիրուսներից միայն մեկը: Այսպիսով, եթե ցանկանում եք 6 ամիս անվճար օգտագործել լիցենզիոն հակավիրուսներ, ապա անհրահեշտ է սեղմել ներքևի հղումը և ընտրել ցուցակում առկա հակավիրուսներից որևէ մեկը:
Վերջերս ստանում եմ բազմաթիվ նամակներ Ֆեյսբուքի օգտատերերից, ովքեր ցանկանում են ակտիվացնել Ֆեյսբուքի թայմլայնը, սակայն նրանց մոտ դա չի ստացվում: Ինչպես գիտեք, թայմլայնը ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ և սեղմել Get Timeline կոճակը: Սակայն որոշ օգտագործողների մոտ այդ կոճակը չի հայնվում: Ֆեյսբուքը պաշտոնապես չի ներկայացրել որևէ վարկած, թե ինչն է պատճառը, դրա համար փորձենք ինքներս գտնել այն:
1.Որոշ օգտատերերի մոտ կոճակը հայտնվում է այն դեպքում, երբ նրանք գրում են իրենց հեռախոսի համարը և ստացած կոդը գրում Ֆեսյբուքում: Այդ կերպ Ֆեյսբուքը ստուգում է օգտագործողի պրոֆիլը և համոզվում, որ այն կեղծ չի: Հեռախոսահամարը գրելու և նույնականացում անցնելու համար սեղմեք այստեղ:
2.Որոշ օգտատերերի մոտ կոճակը հայտնվում է այն դեպքում, երբ նրանք ունենում են մի քանի ընկերներ և որոշակի ակտիվություն Ֆեյսբուքում:
3.Որոշ օգտատերերի մոտ Timeline-ը ակտիվանում է, երբ նրանք օգտագործում են Ֆեյսբուքի այնպիսի ծրագրեր, որոնց աշխատանքի համար անհրաժեշտ է ակտիվացնել Timeline-ը: Կարող եք փորձել սա:
4.Որոշ օգտատերերի մոտ Timeline-ը ակտիվանում է, երբ օգտվում են այնպիսի կայքերից, որոնք պահանջում են ակտիվացնել Facebook-ի Timeline-ը: Կարող եք փորձել myfbcovers կամ timelinemoviemaker կայքերը:
Եթե այս մեթոդներից հետո այնուամենայնիվ ձեր թայմլայն չի ակտիվանում, ապա կարող եք փորձել հետևյալ մեթոդը:
Եթե ցանկանում եք իրական ժամանակում տեսնել, թե ինչքան ժամանակ եք ծախսում Ֆեյսբուքի վրա, ապա կարող եք տեղադրել Google Chrome դիտարկչի համար նախատեսված այս օգտակար հավելվածը: Այն տեղադրելուց հետո Ֆեյսբուքի վերևի հատվածում կհայտնվի ժամացույց, որը ցույց կտա տվյալ օրվա ընթացքում Ֆեյսբուքում անցկացրած ժամանակը: Ժամացույցն ավտոմատ զրոյանում է օրվա վերջում և հաջորդ օրը սկսվում է նոր հաշվարկ:
Ֆեյսբուքի չաթում, ստատուսում կամ մեկնաբանություններում դատարկ հաղորդագրություն գրելու համար անհրաժեշտ է ստեղնաշարի վրա սեղմել Alt կոճակը և գրել 0173: Եթե այդ տարբերակը չի ստացվում, ապա դատարկ ստատուսներ ստանալու համար կարող եք գրել @[0: ]
Ֆեյսբուք սոցիալական կայքն այժմ հնարավորություն տալիս իր օգտվողներին փոխել իրենց կողմից գրված մեկնաբանությունները: Փոփոխելու համար հարկավոր է սեղմել մեկնաբանության աջ հատվածում գտնվող մատիտի նշանի վրա: Հնարավորություն կա նաև տեսնել մեկնաբանության բոլոր հին տարբերակները: Դրանք տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել մեկնաբանություն ներքևում գտնվող Edited հղման վրա:
Ֆեյսբուքը արդեն վաղուց պահպանում է խոսակցությունների արխիվը, սակայն այն կառավարելը բավականին անհարմար է: Օրինակ մի տարի առաջ ընկերներից մեկին գրված նամակը կարդալու համար հարկավոր է մտնել նամակների բաժին և գտնել այդ մարդու հետ խոսակցությունը: Ֆեյսբուքը ավտոմատ ցուցադրելու է վերջին 40 նամակները: Եթե անհրաժեշտություն է առաջանում կարդալ ավելի հին նամակներ, ապա անհրաժեշտ է մկնիկի ակը անընդհատ վերև պտտեցնել և կարդալ ավելի հին նամակները: Այժմ պատկերացրեք, որ ուզում ենք կարդալ տվյալ մարդու հետ մի տարի առաջ ունեցած խոսակցությունը կամ ամենասկզբի խոսակցությունը: Այս դեպքում գործընթացը դառնում է սարսափելի երկար ու ժամանակատար, քանի որ պետք է ժամերով նստեք ու մկնիկի ակը վերև պտտեցնեք:
Որոշակի փորձերից հետո վերջապես գտա մի եղանակ, որի շնորհիվ կարող եք միանգամից ցատկ կատարել և տեսնել օրինակ մի տարի առաջվա խոսակցությունը: Այսպիսով մկնիկի ակը անդադար պտտելու փոխարեն անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը
1.Մուտք գործեք նամակների բաժին: 2.Նշեք այն խոսակցությունը, որը ուզում եք կարդալ: 3.Ինտերնետ դիտարկչի հասցեի դաշտի վերջում ավելացրեք
&thread_offset=0&num_msgs=50
որտեղ thread_offset-ով որոշվում է խոսակցության էջը, իսկ num_msgs-ով տվյալ էջի վրա ցուցադրվող նամակների քանակը: Բերված օրինակի դեպքում կտեսնեք խոսակցության ամենասկզբի 50 նամակները:
Այդ թվերի փոխարեն կարող եք գրել ցանկացած այլ թվեր ու փորձել: Օրինակ կարող եք տեսնել խոսակցության 50-րդ էջը և ցուցադրել միանգամից 150 նամակ այդ էջի վրա (&thread_offset=50&num_msgs=150):
Շաբաթներ առաջ թողարկված Ֆեյսբուքի ծրագրերի կենտրոնը (Facebook App Center) արդեն հասանելի է բոլորին: App Center-ում Ֆեյսբուքի ցանկացած օգտատեր կարող է գտնել իր ճաշակին ու պահանջին համապատասխան սոցիալական ծրագրեր և խաղեր: Ծրագրերի կենտրոնը հասանելի է նաև բջջային հեռախոսների համար: Հնարավորություն կա նաև տեսնել ընկերների կողմից կամ աշխարհում ամենաշատ օգտագործվող ծրագրերն ու խաղերը: App Center-ում յուրաքանչյուր ծրագիր ունի իր էջը, որտեղ հնարավոր է գտնել տվյալ ծրագրի մասին մանրամասն տվյալներ:
Ինչպես գիտեք Google+ ցանցը հնարավորություն է տալիս կատարել խմբակային տեսազանգեր 10 անձանց միջև: Իսկ Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս կատարել տեսազանգեր միայն 2 անձանց մասնակցությամբ: Ֆեյսբուքի այդ թերությունը վերացնելու համար օգնության է գալիս Social Hangouts ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս Ֆեյսբուքում կատարել տեսազանգեր առավելագույնը 20 անձանց մասնակցությամբ: Ընդ որում տեսազանգի ընթացքում կարող եք նաև ուղարկել և ստանալ տեքստային հաղորդագրություններ:
5.Թույլատրեք ծրագրին, որպեսզի այն կարողանա օգտագործել համակարգչին միացված տեսախցիկը և միկրոֆոնը:
6.Բացված պատուհանում նշեք այն ընկերներին, որոնք պետք է մասնակցեն ընթացիկ տեսազանգին:
Ծրագիրը մի անգամ օգտագործելուց հետո այն կհայտնվի Ձեր Ֆեյսբուքի պրոֆիլի ձախ մասում:
Ցանկացած ժամանակ կարող եք սեղմել այդ նշանի վրա ու կատարել խմբակային տեսազանգեր: Եթե խնդիրներ են առաջանում տեսախցիկի հետ կապված, ապա փորձեք այլ դիտարկիչների վրա:
Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի այն փաստին, որ Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարները սոցիալական ցանցից ջնջելուց հետո դրանք շարունակում են պահպանվել Ֆեյսբուքի սերվերների վրա և ուղիղ հղումով հասանելի են բոլորին: Մինչ այժմ ոչ մի ժամկետ չկար դրված այդ լուսանկարների վրա: Այսինքն Ֆեյսբուքից ջնջված լուսանկարները կարող են մնալ սերվերների վրա ամիսներ շարունակ: Այդ փաստը իհարկե առաջացրել էր բազմաթիվ օգտատերերի դժգոհությունը և մի քանի ամիս առաջ Ֆեյսբուքը ընդունեց, որ սոցիալական ցանցում կա այդպիսի բացթողում և դա պայմանավորված է լուսանկարների տեղադրման և պահպանման հին համակարգով: Այժմ լուսանկարների պահպանման նոր համակարգ է գործում, որը սերվերների վրայից ջնջելու է սոցիալական ցանցում օգտատերերի կողմից ջնջված լուսանկարները 30 օր անց:
Ֆեյսբուքը սկսում է ավելի խիստ մեթոդներ կիրառել կեղծ like-երի և պրոֆիլների դեմ: Ֆեյսբուքի ղեկավարությունը ցանկանում է ավելի կատարելագործել Like-ի ֆունկցիոնալությունը և ջնջել բոլոր կեղծ Like-երը, որոնք գեներացվել են հատուկ ծրագրերի կամ կայքերի միջոցով: Կեղծ Like-եր ջնջելու գործընթացը կատարվելու է ավտոմատացված համակարգի կողմից: Կեղծ Like-երը խնդիրներ են առաջացնում ոչ միայն օգտատերերի համար, այլ նաև Ֆեյսբուքի ղեկավարների, քանի որ կեղծ պրոֆիլների քանակի պատճառով գովազդատուների քանակը կարող է նվազել: Ավելի վաղ Ֆեյսբուքի ղեկավարությունը հայտարարել էր, որ այդ սոցիալական կայքում գրանցված օգտատերերի 1.5%-ը կեղծ պրոֆիլներներ են: Թվում է, թե 1.5%-ը քիչ թիվ է, սակայն եթե հաշվի առնենք, որ Ֆեյսբուքում այժմ գրանցված են մոտ 1 միլիարդ օգտատերեր, ապա կստացվի, որ դրանցից 15 միլիոնը կեղծ են:
Ամենագետ Wolfram Alpha կայքը այժմ ընդունակ է վերլուծել Ֆեյսբուքի պրոֆիլները: Personal Analytics for Facebook նոր ծառայությունից օգտվողները կարող են վերլուծել և օգտակար տվյալներ իմանալ իրենց Ֆեյսբուքի պրոֆիլի մասին (ընկերների մասին տվյալներ, ստատուսների ու հղումների վիճակագրոթյուն և այլն):
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բացել ներքևի հղումը և սեղմել Analyze My Facebook Data կոճակը: Այնուհետև լրացրեք անհրաժեշտ դաշտերը ու ծրագրին տվեք իրավասություն:
Վերջերս Ֆեյսբուքում կիրառության մեջ դրվեց մի ֆունկցիա, որն ունի դրական և բացասական կողմեր: Այդ ֆունկցիայի շնորհիվ նամակներ ուղակողը կարող է տեղեկացվել այն մասին, որ հասցեատերը ստացել և տեսել է այդ նամակը (ուղարկողի մոտ գրվում է Seen): Սակայն լինում են դեպքեր, երբ տվյալ պահին ցանկություն կամ հնարավորություն չկա պատասխանել այդ նամակներին և չեք ցանկանում, որ նամակ ուղարկողը տեղեկացվի այն մասին, որ դուք արդեն տեսել եք նրա ուղարկած նամակը: Տեղեկացումից խուսափելու համար օգնության է գալիս Chat Undetected հավելվածը: Հավելվածը հետագայում ջնջել կարող եք դիտարկչի հավելվածների բաժնից (Chrome-ի դեպքում կարդացեք այստեղ):
Ֆեյսբուք սոցիալական կայքը այժմ թույլ է տալիս ուղարկել տեքստային հաղորդագրություններ և կատարել վիդեոզանգեր: Սակայն կա հաղորդակցության ևս մեկ օգտակար միջոց, որը չկա Ֆեյսբուքում: Խոսքը գնում է ձայնային նամակներ ուղարկելու մասին: Օրինակ կարող եք ձայնագրել որևէ հայտարարություն և միանգամից ուղարկել այն մի քանի ընկերների: Ձայնային նամակներ ուղարկելու համար անհրաժեշտ է՝ 1.Սեղմեք այստեղ 2.Սեղմեք Get Started կոճակը և մուտքագրեք Ֆեյսբուքի տվյալները: Ծրագրին տվեք որոշակի իրավասություններ: 3.Բացված պատուհանի վրա սեղմեք Allow կոճակը և փակեք:
4.Սեղմեք Send a new message կոճակի վրա:
5.Ընտրեք այն ընկերներին, ովքեր պետք է ստանան նամակը: