Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Ինչ կուզեիք ավելի շատ տեսնել կայքում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 6
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր Կայքը

Կայքեր

Գլխավոր էջ » Կայքերի ընտրություն » Հետաքրքիր կայքեր

Կայքերի անվանակարգում: 43
Ցուցադրված կայքեր՝: 21-40
Էջեր: « 1 2 3 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Անցումների

Երբ ձեր ծանոթները կամ բարեկամները ինքնաթիռով ինչ-որ տեղ են գնում, ապա այլևս կարիք չկա անորոշ վիճակում նստել ու սպասել վայրէջքին: Այժմ արդեն հնարավորություն կա իրական ժամանակում հետևել օդում գտնվող բոլոր ինքնաթիռներին FlightRadar24 ծառայության միջոցով: Ծառայությունն ունի բավականին պարզ ու գեղեցիկ ինտերֆեյս: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել քարտեզի վրա գտնվող ինքնաթիռի վրա և իմանալ այդ ինքնաթիռի մասին անհրաժեշտ ինֆորմացիա (ավիաընկերություն, արագություն, թռիչքի հետագիծ, բարձրություն, կոորդինատներ և այլն): Կոնկրետ թռիչքի մասին տվյալներ իմանալու համար կարող եք նաև գրել թռիչքի համար և որոնել: Կայքում երևում են այն ընկերությունների ինքնաթիռները, որոնք օգտվում են ADS-B համակարգից: Ինքնաթիռները պատկերված են Google-ի քարտեզի վրա:
Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Գոյություն ունի մի գեղեցիկ հնարք, որի միջոցով կարող եք որոնումներ կատարել Google-ում և տեսնել որոնման արդյունքները օվկիանոսի մեջ: Այնուհետև կարող եք բռնել և տեղափոխել բերված արդյուքները:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Եթե ցանկանում եք իմանալ, թե որքան ապահով է Ձեր գաղտնաբառը, ապա կարող եք օգտվել այս ծառայությունից: Անհրաժեշտ է ընդամենը գրել գաղտնաբառը և կայքը կցուցադրի այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող են ժամանակակից համակարգիչների միջոցով գտնել Ձեր գաղտնաբառը: Կայքը նաև խորհուրդներ է տալիս, թե ինչպես ստեղծել ավելի պաշտպանված գաղտնաբառ (օր. մուտքագրած գաղտնաբառին ավելացնել թվեր կամ շատացնել սիմվոլների քանակը): Տեղեկացնեմ նաև, որ սա հայտնի կայք է ու գաղտնաբառեր գողանալ միտում չունի: Եթե այնուամենայնիվ կասկածում եք, ապա կարող եք գրել փորձնական գաղտնաբառեր:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ Dasaran.am կայքում ստեղծվել է «Ավտոդպրոց» կրթական նախագիծ: Այն նպատակ ունի բարձրացնել ՀՀ վարորդների երթեւեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Նախագիծը հասանելի կլինի ինչպես Dasaran.am-ում գրանցված այցելուներին, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու, ով կցանկանա սովորել երթևեկության կանոնները: Ի դեպ «Ավտոդպրոց»-ը շուտով ունենալու է նաև մրցութային հատված. մինչ այդ կարող եք Ձեր գիտելիքներն ամրապնդել «Ուսումնական» բաժնում:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

Եթե պատրաստել եք անձնական կայք և ցանկանում եք այն տեղադրել ինտերնետում, ապա կարող եք սկզբի համար օգտվել անվճար հոսթինգային ծառայություն մատուցող այս կայքերից, որոնք բացի անվճար հոսթինգից հնարավորություն են տալիս նաև հեշտությամբ տեղադրել և կարգավորել ցանկացած պլատֆորմ (WordPress, Joomla և այլն): Սակայն հաշվի առեք նաև, որ այս ծառայություններն ունեն որոշակի սահմանափակումներ տրաֆիկի և ինֆորմացիայի ծավալի հետ կապված: Այնպես որ մեծ ծավալի տրաֆիկ պահանջող կայքերի համար խորհուրդ չի տրվում օգտվել այս կայքերի ծառայություններից:


 Freehostia (այցելել)
   Տրաֆիկ – 6GB/ամիս
   Ծավալ – 250MB

 000webhost (այցելել)
   Տրաֆիկ – 100GB/ամիս
   Ծավալ – 1500MB


 


Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Intel ընկերությունը ստեղծել է մի հետաքրքիր կայք, որը թույլ է տալիս Ֆեյսբուքի նկարներով ստեղծել վիրտուալ թանգարան և կատարել վիրտուալ այց դեպի այդ թանգարան գեղեցիկ երաժշտության ներքո: Անհրաժեշտ է ընդամենը այցելել ներքևի կայքը և սեղմել Connect To Facebook կոճակը: Այնուհետև ծրագրին պետք է տալ իրավասություններ, որպեսզի այն կարողանա Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլից վերցնել լուսանկարներ և այլ անհրաժեշտ տվյալներ: 


Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի մի օգտակար ու հետաքրքիր կայքի, որի միջոցով հնարավոր է հետևել թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին օնլայն ռեժումում Google-ի քարտեզի վրա: Վերջերս հայտնաբերեցի նաև, որ այդ կայքում ավելացել է թռիչքի մեջ գտնվող ինքնաթիռի 3D մոդելը քարտեզի վրա տեսնելու հնարավորություն: Օրինակ կարող եք հետևել, թե ինչպես է վայրէջք կատարում տվյալ ինքնաթիռը: Այդ ֆունկցիան տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել ինքնաթիռի վրա և ձախ կողմի վահանակից ընտրել CockPit View:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Գուգլի քարտեզներով իհարկե հնարավոր է վերևից ուսումնասիրել տարբեր քաղաքներ, սակայն այս մեծամասշտաբ ու չափազանց բարձր որակով տեսարանը թույլ է տալիս հիանալ այս գեղեցիկ քաղաքով: Հնարավորություն կա պտտել և տեսնել բոլոր ուղղությունները, ինչպես նաև մոտեցնել ու ավելի մոտիկից ուսումնասիրել կոնկրետ տարածքներ (տեղեկացրեց  բլոգի այցելու Դավիթը):

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013



Google ընկերության քարտեզների Street View ծառայության մեջ ավելացվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս կատարել վիրտուալ ստորջրյա զբոսանքներ: Տվյալ պահին հնարավոր է դիտել միայն մի քանի պանորամաներ, որոնք ժամանակի ընթացքում շատանալու են: Ստորջրյա լուսանկարները կատարվել են ջրասուզակների կողմից 6 ամսվա ընթացքում:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Եթե գրկախառնվելու ու դրական լիցքերի կարիք ունեք, ապա բացեք ներքևի հղումը և վայելեք: Կայքում հնարավորություն կա նաև տեղադրել վիդեոներ Ձեր մասնակցությամբ:


Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

Վերջերս այնքան են շատացել զանազան ֆունկցիաներ առաջարկող պլանշետներն ու սմարթֆոնները, որ արդեն դժվարանում ենք ընտրություն կատարել: Բոլոր ֆիրմաները մեզ փորձում են ապացուցել, որ տվյալ պահի դրությամբ իրենց առաջարկները ավելի լավն են, քան մրցակիցները: Ընտրություն կատարելուց հիմնականում ուշադրություն պետք է դարձնել գին/որակ գործակիցների վրա: Տվյալ պահի դրությամբ առաջատար սմարթֆոնների և պլանշետների գները բոլորս էլ գիտենք և մեզ մնում է միայն համեմատել դրանց ֆունկցիաները: Հենց այդ նպատակի համար ստեղծվել է Versusio կայքը, որտեղ համեմատվող 2 սարքերը նշելու դեպքում կցուցադրվի դրանց թերություններն ու առավելությունները միմյանց նկատմամբ: Օրինակ Google Apple iPad 4 և Google Nexus 10 պլանշետների դեպքում կունենանք այսպիսի պատկեր՝


Versusio-ն ոչ միայն համեմատում է սարքերի ֆիզիկական և ֆունկցիոնալ պարամետրերը, այլ նաև ցուցադրում է դրանք՝ համեմատումը ավելի պատկերավոր դարձնելու համար: 


Սարքերը իրական չափսերով համեմատելու համար կարող եք սեղմել վերևի աջ անկյունում գտնվող կոճակի վրա ու բանկային քարտի օգնությամբ կարգավորել մասշտաբը: 


Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Հավանաբար որոշ ֆանտաստիկ ֆիլմերում տեսել եք փակ դռներ, որոնք բացելուց հետո մարդիկ հայտնվում են տարբեր վայրերում: Այս կայքը թույլ է տալիս մկնիկի մեկ կոճակով բացել փակ դուռը և հայտնվել պատահականորեն ընտրված վայրում: Կայքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ոչ ոք երբեք նախօրոք չի իմանում, թե որտեղ է հայտնվելու: Այսպիսով կարող եք բացել դռները մի քանի անգամ ու զբոսնել գեղեցիկ վայրերով:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Նախկինում գրառումներում արդեն անդրադարձել Անդրոիդ համակարգը վիրտուալ միջավայրում տեղադրելուն և Անդրոիդի համար նախատեսված ծրագրերն ու խաղերը Windows օպերացիոն համակարգում բացելուն: Այժմ տեսնենք, թե ինչպես փորձարկել Android համակարգի ցանկացած տարբերակ անմիջապես դիտարկչի մեջ: Հատուկ այդ նպակատով ստեղծվել է Manymo ծառայությունը: 



Չգրանցված օգտատերերի համար կայքում կա ժամանակային սահմանափակում, որը կարելի է հանել անվճար գրանցում անցնելուց հետո: Գրանցված օգտատերերը նաև հնարավորություն են ստանում էմուլյատորի վրա տեղադրել և փորձարկել իրենց ծրագրերը: 



Ծառայությունը թույլ է տալիս նաև ընտրել էկրանի չափսը և Անդրոիդի տարբերակը: Ծառայությունը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են մոտավոր ծանոթանալ Անդրոիդի տարբերակներին, կամ փորձարկել իրենց կողմից գրված ծրագրերը:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Բուդիստ բառը շատերի մոտ կարող է ասոցացվել Ամանորի խոզի բդի կամ կրոնի հետ, սակայն հազարավոր մարդիկ Բուդիստ ասելով հասկանում են առաջին սոցիալական զարթուցիչը: Այն նախագծվել և ստեղծվել է հայազգի Հրաչիկ Աջամյանի կողմից, ով ծնվել է Սպիտակ քաղաքում: Նախագիծը այժմ լայն տարածում ունի Ռուսաստանում և ռուսախոս այլ երկրներում, իսկ մոտ ապագայում նախատեսվում է այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհի համար: Անգլերեն տարբերակը կոչվելու է Wakie և մեկնարկելու է մոտ ապագայում: Նախագծի էությունը շատ պարզ է. գրանցվում եք կայքում և նշում այն ժամը, երբ ցանկանում եք արթնանալ: Այնուհետև Ձեր նշած ժամին զանգ է գալիս Ձեր հեռախոսի վրա և պատահական օգտատեր արթնացնում է Ձեզ: Եթե այնուամենայնիվ կայքում գրանցված օգտատերերից ոչ մեկ տվյալ պահին չի ցանկանում արթացնել, ապա Ձեզ զանգահարում է ռոբոտը և մաղթում բարի օր :)



Նախագիծն ամբողջովին անվճար է և ապահովում է հեռախոսահամարի գաղտնիություն: Այսինքն Ձեզ զանգահարողը չի իմանալու Ձեր հեռախոսահամարը, քանի որ զանգահարելու գործընթացը կատարվում է ավտոմատ համակարգով: Փաստորեն նախագծում կան երկու տիպի մարդիկ՝ քնկոտներ և արթնացնողներ:



Դուք նույնպես կարող եք դառնալ արթնացնող և անվճար զանգահարել աշխարհի այլ ծայրում գտնվող մարդկանց:



Նախագծում հնարավորություն կա նաև լսել, գնահատել և մեկնաբանել լավագույն խոսակցությունները: Կարող եք նաև տեղադրել կայքի պաշտոնական հավելվածը սմարթֆոնների վրա:
Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Bloomberg ընկերությունը թողարկել է մի հետաքրքիր ու գեղեցիկ ինտերֆեյսով կայք, որի միջոցով հնարավոր է տեսնել աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցանկը: Հնարավորություն կա նաև սեղմել այդ մարդկանց նկարների վրա և տեսնել մանրամասն տվյալներ նրանց գործունեության և կենսագրության մասին: Կայքում հնարավորություն կա ֆիլտրել ցուցակը ըստ միլիարդատերերի գործունեության բնագավառների, ազգության, սեռի, տարիքի և այլ չափանիշների: Կարող եք նաև փոխել ժամանակահատվածը և տեսնել ցուցակը տվյալ օրվա դրությամբ: Մի խոսքով այցելեք ու ինքներդ տեսեք:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

Անցած տարի Youtube-ում մեծ հեղաշրջում արեց Gangnam Style տեսահոլովակը, որն այժմ հանդիսանում է Youtube-ում ամենաշատ դիտված տեսահոլովակը: Անկեղծ ասած այդպես էլ չհասկացա այդ երգի ու տեսահոլովակի իմաստը, սակայն մի հետևություն կարելի է անել, որ մեծ լսարան հավաքելու համար բավական է գժական շարժումներ անել տեսախցիկի առջև: Ահա հենց այդ սկզբունքով արդեն այս տարի նոր թափ են հավաքում այսպես կոչված Harlem Shake տեսահոլովակները, որոնցով այժմ ողողված է Youtube-ը: Տեսահոլովակի հերոսները Harlem Shake երաժշտության տակ անում են գժերին բնորոշ շարժումներ ու տեղադրում համացանցում: Այդ վիդեոների բովանդակությունից ու դիտումների քանակից կարելի է վերջնականապես համոզվել, որ երկրի բնակչությունն ամբողջովին խելագարվել է: Եթե այնուամենայնիվ այն երջանիկ անձանցից եք, ովքեր դեռ չեն տեսել ոչ մի Harlem Shake տեսահոլովակ, ապա Youtube-ում որոնեք այդ արտահայտությունը և կհասկանաք ինչի մասին է խոսքը: Պարզվում է կա նաև մի կայք, որը թույլ է տալիս կիրառել Harlem Shake էֆեկտը ցանկացած կայքի վրա: Օրինակ Արմբլոգի դեպքում ստացվում է հետևյալէֆեկտը: Այլ կայքերի վրա էֆեկտը կիրառելու համար այցելեք այստեղ և գրեք կայքի հասցեն: Այնուհետև սեղմեք Shake It կոճակը:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Այսօր կանդրադառնանք mouselock օնլայն ծառայությանը: Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. գտնվելով աշխատանքի վայրում կամ տանը անհրաժեշտություն է առաջանում որոշակի ժամանակով հեռանալ համակարգչի էկրանի մոտից: Եթե Ձեր բացակայության ժամանակ որևէ մեկը շարժում է Ձեր համակարգչի մկնիկը, ապա տվյալ պահին Ձեր էլ. փոստին ստանում եք հաղորդագրություն այն մասին, որ ինչ-որ մեկը շարժել է Ձեր մկնիկը և փորձում է օգտվել Ձեր համակարգչից: Այս ծառայության առաձնահատկությունն այն է, որ Ձեր էլ. փոստին է ուղարկվելու նաև մկնիկ շարժող անձնավորության լուսանկարը: Այսինքն մկնիկը շարժվելու դեպքում ծառայությունը համակարգչի Web camera-ով ավտոմատ լուսանկարում է մկնիկը շարժողին ու ուղարկում լուսանկարը: Ծառայությունից օգտվելը շատ պարզ է: Անհրաժեշտ է մուտք կատարել Ձեր Google հաշվի միջոցով, այնուհետև մկնիկով սեղմել 1-10 թվերից որև մեկի վրա: 



Այնուհետև սլաքը դրեք նշված տարածքում ու քլիք արեք: Եթե ցանկանում եք, որ մեյլին ուղարկվի նաև մկնիկ շարժողի լուսանկարը, ապա տվեք համապատասխան թույլատվություն:


Այսքանով ավարտվում են կարգավորումները: Հետագայում մկնիկ շարժողը պարտավոր է կարճ ժամանակահատվածում սեղմել Ձեր կողմից որոշված թվի վրա, հակառակ դեպքում Ձեր էլեկտրոնային փոստի վրա կստանաք համապատասխան տեղեկացումը:


Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Հավանաբար ձեզանից շատերն են ցանկանում կիթառ նվագել սովորել: Instinct-ը դա մի ծառայություն է, որի միջոցով հնարավոր է սովորել կիթառ նվագել: Իհարկե, այս ծրագրի օգնությամբ դուք հանրահայտ երաժիշտ չեք դառնա, բայց Instinct-ը քայլ առ քայլ կօգնի ձեզ սովորել կիթառ նվագել ու ձեռք բերել որոշակի ունակություններ: Այս ծառայությունն ամբողջովին անվճար է և հասանելի է բոլորի համար: Սա հեռահար ուսուցման լավագույն ծրագրերից մեկն է համարվում: Այն թույլ է տալիս սովորել նվագել ցանկացած տեսակի կիթառ: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միայն ունենալ կիթառ, համակարգիչ, միկրոֆոն և դինամիկ: Իսկ եթե չունեք կիթառ, կարող եք օգտագործել ծրագրում առկա վիրտուալ կիթառը: 


Ուսուցման սկիզբը և ընթացքը շատ հեշտ են: Ամեն բան շատ պարզ է: Պարզապես միացրեք մոնիտորը և դինամիկները, վերցրեք կիթառը և սկսեք: Այս դասերը նախատեսված են սկսնակների համար, այնպես որ, եթե դուք արդեն կարողանում եք կիթառ նվագել,դուք շատ արագ կանցնեք բոլոր դասերը: Սակայն հաշվի առեք, որ դասերն անընդհատ թարմացվում են. դա նշանակում է, որ հետագայում ավելի բարդ դասեր էլ կլինեն:


Ծառայությունը թույլ է տալիս նաև հաղորդակցվել Instinct-ի այլ օգտատերերի հետ: Դուք ձեռք կբերեք ոչ միայն լավ ուսուցիչ, այլև նոր ընկերներ:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


360yerevan.am կայքը թույլ է տալիս վիրտուալ շրջել Երևանի փողոցներով, ինչպես նաև հայտնվել մշակութային ու ժամանցային տարբեր կենտրոններում, որոնց թիվն օրեցօր ավելանում է կայքում: Կայքը յուրահատուկ գործիք է Հայատանի փողոցների ու վայրերի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար և նախատեսված է ինչպես Հայաստանում բնակվողների, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող մարդկանց համար:



Վերջերս կայքի ֆունկցիոնալությունը ներառվել է նաև Android և iOS համակարգերի համար նախատեսված imGPS հավելվածի մեջ, որի միջոցով հնարավոր է հեշտությամբ գտնել մոտակայքում գտնվող բանկոմատները, ժամանցի վայրերը, ռեստորաններն ու մնացած այլ վայրերը:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Երբեմն պատահում են դեպքեր, երբ որոշ ինտերնետային կայքեր դադարում են աշխատել ու չեն բացվում: Դա կարող է կախված լինել այն հանգամանքով, որ այդ կայքերի վրա կատարվում են աշխատանքներ կամ առկա են տեխնիկական խնդիրներ: Սակայն շատ հավանական է, որ տվյալ կայքը չի բացվում միայն Ձեր համակարգչի վրա կամ Ձեր պրովայդերի դեպքում: Կասկածները վերացնելու համար գոյություն ունի մի օգտակար ծառայություն, որի շնորհիվ հնարավոր է ստուգել՝ տվյալ կայքը չի բացվում միայն Ձեզ մոտ, թե մնացած բոլոր օգտատերերի: Ստուգելու համար այցելեք ներքևի հասցեն և գրեք չաշխատող կայքի հասցեն:

Հետաքրքիր կայքեր | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

1-20 21-40 41-43
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz