Վերջերս բլոգում անդրադարձել էի 360yerevan.am կայքին, որի միջոցով հնարավոր է վիրտուալ շրջել Երևանի փողոցներով, ինչպես նաև հայտնվել մշակութային ու ժամանցային տարբեր կենտրոններում: Կայքը յուրահատուկ գործիք է Հայատանի փողոցների ու վայրերի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար և նախատեսված է ինչպես Հայաստանում բնակվողների, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող մարդկանց համար: Վերջերս կայքում ավելացել է ևս մեկ հետաքրքիր բաժին, որտեղ տեղադրում են երկնքից լուսանկարված պանորամաներ: Այդ բաժնում այժմ տեղադրված են Դավթաշենի ու Կիևյան կամուրջների, Մայր Հայաստանի արձանի և Հանրապետության հրապարակի օդային պանորամաները: Նշեմ նաև, որ հեղինակները խոստանում են մոտ ապագայում շատացնել տեսարանների քանակը:
Հաճախ պատահում են դեպքեր, երբ համակարգչի վրա տեղադրում եք որևէ խաղ, սակայն այն բացելուց հետո հայտնաբերում եք, որ տվյալ տվյալ խաղը համատեղելի չի Ձեր համակարգչի պարամետրերի հետ (օր. օպերատիվ հիշողություն կամ պրոցեսորի հզորություն): Հատուկ այդ նպատակով ստեղծվել է մի կայք, որի միջոցով հնարավոր է մի քանի վայրկյանում ստուգել տվյալ խաղի համատեղելիությունը ձեր համակարգչի վրա: Այս ծառայության միակ թերությունն այն է, որ այն աշխատեցնելու համար անհրաժեշտ է դիտարկչի վրա տեղադրել Java հավելվածը:
Google ընկերությունը վերջերս ներկայացրեց նոր ծառայություն, որի շնորհիվ հնարավոր է տեսնել Google-ում ամենաշատ որոնվող մարդկանց, կենդանիների, վայրերի, ֆիլմերի և ավելի քան 40 այլ բաժինների ցուցակները: Օրինակ ներքում կարող եք տեսնել ԱՄՆ-ում ամենաշատ փնտրվող ֆիլմերի ցանկը: Մնացած բաժինները կարող եք տեսնել այցելելով այստեղ:
Սակայն սա Google-ի կողմից միակ նորություն չի: Ստեղծվել է նաև գեղեցիկ ու գունավոր ինտերյֆեսով էջ, որտեղ ինտերակտիվ վահանակների վրա ցուցադրվում են Google-ում ամենաշատ որոնվող արտահայտությունները: Լռելիությամբ ցուցադրվում են բոլոր տարածաշրջաննների ամենաշատ կատարվող որոնումները, սակայն հնարավորություն կա ներքևի ձախ անկյունից ընտրել տարածաշրջանը: