Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 27
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր Կայքը

Կայքեր

Գլխավոր էջ » Կայքերի ընտրություն » Facebook

Կայքերի անվանակարգում: 38
Ցուցադրված կայքեր՝: 21-38
Էջեր: « 1 2

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Անցումների

Եթե ցանկանում եք Ֆեյսբուքի մուտքի էջը ըստ ձեր ճաշակի, ապա կարող եք օգտվել Google Chrome դիտարկչի համար նախատեսված այս հավելվածից:

1. Այցելեք այստեղ:
2. Ներբեռնեք և տեղադրեք հավելվածը (Add to chrome)
3. Բացեք Ֆեյսբուքի գլխավոր էջը: 


4. էջը ըստ ձեր ճաշակի ձևավորելու համար սեղմեք նկարում պատկերված նշանի վրա և փոխեք հետևի նկարը, տեքստերի գույները, չափսերը և այլ պարամետրեր:




Հավելվածը ջնջելու համար դիրտարկչի հասցեի դաշտում գրեք chrome://chrome/extensions, սեղմեք Enter, գտեք համապատասխան հավելվածը և ջնջեք:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ֆեյսբուք սոցիալական կայքը վերջապես հասկացավ, որ օգտատերերի կողմից հարցադրումներ տալու ֆունկցիան այդքան էլ լավ միտք չէ: Նամանավանդ հայ օգտատերերի կողմից ինչ անիմաստ հարցեր ու պատասխաներ ասես որ չենք հանդիպի (օր. փոքր ժամանակ քանի՞ տարեկան էիք, կամ ինչու՞ է աղմկում գետը): Ի ուրախություն բոլորիս հայտնում եմ, որ այսուհետ Ֆեյսբուքում հարցադրումներ կարող են տեղադրել միայն էջերի և խմբերի ադմինները: Այսինքն այդ ֆունկցիան այլևս հասանելի չի բոլորի համար:

Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ուրախալի է, որ Google Chrome-ի համար նախատեսված հավելվածներ են ստեղծվում նաև հայ նախագծողների կողմից: Այդպիսի հավելվածներից է օրինակ Facebook Memes հավելվածը, որի օգնությամբ հնարավոր է Ֆեյսբուքի չաթում օգտագործել ինտերնետային մեմեր:

Սա նմանատիպ մնացած հավելվածներից տարբերվում է նրանով, որ հաղորդագրություն ստացողը մեմերը տեսնելու է նույնիսկ այն դեպքում, երբ նրա մոտ տեղադրված չի հավելվածը: Այսինքն օգտագործվելու է Ֆեյսբուքում գործող պատկերների կոդերը մեթոդը: Հավելվածը արդեն տեղադրել են մոտ 2000 օգտատերեր և այդ թիվը օրեցօր շարունակում է աճել: 


Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Բազմաթիվ օգտատերերի խնդրանքով Ֆեյսբուք սոցիալական կայքի բջջային տարբերակում վերջապես հայտնվեց share կոճակը, որը թույլ է տալիս  Ֆեյսբուքում տեղադրված ցանկացած լուսանկար, հղում կամ ստատուս տարածել Ձեր պատին (այսինքն համակարգչային տարբերակի նույն share կոճակն է):
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Android-ի համար նախատեսված Ֆեյսբուքի մեսենջերում այժմ հնարավոր է հաղորդագրություններ ուղարկել առանց Ֆեյսբուքի հաշիվ ունենալու: Այսինքն, եթե գրանցված չեք Ֆեյսբուքում և չեք էլ ցանկանում գրանցվել, ապա միևնույն է կարող եք օգտագործել այս ծրագիրը՝ գրելով միայն Ձեր հեռախոսահամարը և անունը: Այս ֆունկցիոնալությունը շուտով հասանելի կլինի նաև iOS համակարգի համար նախատեսված մեսենջերում: Այս քայլով Ֆեյսբուքը փորձում է մրցակցել և պայքարից դուրս թողնել Android և iOS համակարգերի վրա տեղադրվող GoogleVoice, Kik, WhatsApp և այլ նմանատիպ մեսենջերներին: Անդրոիդի համար նախատեսված Ֆեյսբուքի մեսենջերը կարող եք ներբեռնելայստեղից:

Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Նախկինում Ֆեյսբուքում կար մի ֆունկցիա, որը թույլ էր տալիս արգելափակել անծանոթների կողմից ուղարկվող նամակները: Այսինքն այդ ֆունկցիան միացնելու դեպքում Ձեզ կարող էին նամակներ գրել միայն ընկերները կամ ընկերների ընկերները: Սակայն Ֆեյսբուքի ղեկավարները որոշել են հանել այդ ֆունկցիան և այժմ Ֆեյսբուքի ցանկացած օգտատեր կարող ստանալ ինչպես ընկերների, այնպես էլ ընկերների ցանկում չներառված մարդկանց կողմից ուղարկված նամակները: Անծանոթների կողմից ուղարկվող նամակները տեղադրվելու են Other բաժնում, որտեղ ավելացել է նաև նամակները ֆիլտրելու հնարավորություն:

Bacis Filtering ընտրելու դեպքում դուք նամակների բաժնում կտեսնեք ընկերների և Ձեզ հետ ընդհանուր ծանոթներ ունեցող մարդկանց նամակները, իսկ անծանոթ մարդկանց նամակները կտեղադրվեն Other բաժնում:

Strict Filtering ընտրելու դեպքում նամակների մեջ կհայտնվեն միայն ընկերների կողմից ուղարկվածները, իսկ մնացած նամակները կտեղադրվեն Other բաժնում:

Տեղեկացնեմ նաև, որ Ֆեյսբուքը այստեղ ևս փորձում է եկամուտ ստանալ և որոշ օգտատերերի վրա փորձարկում է նոր ծառայություն, որի էությունը հետևյալն է. եթե ցանկանում եք Ձեր ընկերների ցուցակում չներառված օգտատիրոջը նամակ գրել և համոզված լինել, որ նամակը կտեղադրվի հիմնական բաժնում, ոչ թե Other, ապա պետք է Ֆեյսբուքին վճարեք $1: Այսինքն Ֆեյսբուքը կանաչ լույս է վառում սպամ տարածողների համար և դրա հաշվին փորձում է վաստակել մեծ գումարներ: Նշեմ նաև, որ հիմնական բաժնում ստացած նամակները կարող եք նշել որպես սպամ և այնուհետև դրանք կհայտնվեն Other բաժնում՝ անկախ այն բանից, թե նամակ ուղարկողը վճարել է դրա համար, թե ոչ
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Եթե հաճախակի եք ստուգում Ֆեյսբուքի հոսքը և չեք ցանկանում, որպեսզի աշխատանքի վայրում համակարգչի էկրանին երևա Ֆեյսբուքի էջը, ապա կարող եք օգտագործել այս հնարամիտ մեթոդը: Մեթոդի միջոցով Ֆեյսբուքի հոսքը հնարավոր է վերափոխել և դարձնել սովորական Excel-ի փաստաթուղթ:


Ընկերների անունները, ստատուսները, լայքերն ու մեկնաբանությունները գրվում են սյունակների մեջ: Մկնիկը որոշակի հատվածների վրա տեղաշարժելու դեպքում հնարավոր է դիտել նաև լուսանկարներն ու լրացուցիչ այլ տվյալներ: Կայքում նախատեսված է նաև հատուկ կոճակ (Space), որը սեղմելուց հետո ինֆորմացիան վերափոխվում է թվերի:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ֆեյսբուքը ժամեր առաջ ներկայացրեց մի քանի նորություններ, որոնք հիմնականում կապված են նորությունների հոսքի (News feed) հետ: Ահա այդ նորություններից մի քանիսը՝

1. Հոսքում լուսանկարներն ու վիդեոները ավելի մեծ են երևալու:
2. Որևէ օգտատիրոջ ընկերանալու կամ էջ լայքելու դեպքում հոսքում այդ պրոֆիլի մասին ավելի մանրամասն տվյալներ կհայտնվեն:



3.Հնարավորություն կա ֆիլտրել հոսքը ըստ որոշակի պարամետրերի (լուսանկարներ, խաղեր, երաժշտություն, խմբեր և այլն):



4.Ֆեյսբուքի բոլոր պլատֆորմերի համար նախատեսված տարբերակների ինտերֆեսյները կլինեն միանման (բջջային, պլանշետ, վեբ):
5.Հոսքում նոր գրառումների հայտնվելու դեպքում կստանաք ծանուցումներ դրանց մասին:



6.Հոսքում կցուցադրվեն նաև միևնույն գրառումը տարածող մարդկանց լուսանկարները:


Այս նոր ֆունկցիաները աստիճանաբար կկիրառվեն բոլոր օգտատերերի համար, իսկ առայժմ հասանելի կլինեն միայն քիչ թվով մարդկանց համար: Եթե ցանկանում եք ակտիվացնել այս նոր ֆունկցիաները ձեր պրոֆիլում, ապա սեղմեքայստեղ ու ներքևում սեղմեք Join Waiting List: Հայտ ներկայացնելուց հետո որոշ ժամանակ անց այս նորությունները հասանելի կլինեն Ձեր պրոֆիլի համար:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

Ս.թ. ապրիլի 4-ին բոլորը սպասում էին Ֆեյսբուքի կողմից նոև սմարթֆոնի թողարկման, սակայն Facebook սոցիալական ցանցն ապրիլի 4-ին ներկայացրեց Android օպերացիոն համակարգի համար նախատեսված Facebook Home ինտերֆեյսը: Փաստորեն սա ոչ թե Ֆեյսբուքի նոր սմարֆոնն է, այլ պարզապես Android հավելված, որն ամբողջովին փոխում է համակարգի գլխավոր էկրանը և այնտեղ տեղադրում Ֆեյսբուքի նոր միջերեսը:
Հեռախոսի գլխավոր էկրանի վրա տեղադրվում են ընկերների գրառումներն ու լուսանկարները, ինչպես նաև Ձեր ծանուցումները: Այն նաև հնարավորություն է տալիս Անդրոիդի այլ ծրագրեր օգտագործելու ընթացքում ստանալ Ֆեյսբուքի հաղորդագրությունները:



Միջերեսն այսօրվանից արդեն տեղադրվել է Google Play-ում և առայժմ հնարավոր է տեղադրել Անդրոիդով աշխատող  HTC One X, HTC One X+, HTC First, Samsung Galaxy S III և Samsung Galaxy Note II սարքավորումների վրա:

Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ֆեյսբուքի կողմից վերջերս թողարկված Facebook Home միջերեսն ունի որոշակի սահմանափակումներ: Այն տեղադրվում է միայն մի քանի մոդելների վրա (Samsung Galaxy S3, Samsung Galaxy Note 2, HTC One X, HTC One X+) և ամենակարևորը հասանելի է միայն ԱՄՆ-ում գտնվող օգտատերերի համար: Սակայն XDA-Developers հակերային խմբի անդամները շատ արագ կարողացան շրջանցել այս սահմանափակումները և աշխատացնել Facebook Home-ը ցանկացած Android 4.0+ օպերացիոն համակարգի վրա:
1. նջեք Ձեր սմարֆոնում տեղադրված Facebook ծրագիրը:

2.Եթե տեղադրել եք նաև Facebook Messenger-ը, ապա դա նույնպես ջնջեք:

3.Ներբեռնեք այս արխիվը և բացեք այն: Այնտեղ կտեսնեք 2 apk ֆայլեր:

4.Այդ ֆայլերը ցանցակած հերթականությամբ տեղադրեք սարքի մեջ (կարող եք դրանք պատճենահանել սարքի հիշողության մեջ և ցանկացած File Manager ծրագրով դրանք տեղադրել):

5.Եթե Ձեր սարքի մեջ անջատված է անհայտ աղբյուրներից ծրագրերի տեղադրումը, ապա կստանաք տեղեկացում այդ մասին, որից հետո անհրաժեշտ է սարքի կարգավորումներում միացնել այդ պարամետրը:

6.Ծրագրերը տեղադրելուց հետո բացեք Ֆեյսբուք ծրագրի կարգավորումները և միացրեք Facebook Home-ը:

7.Ներբեռնեք Facebook Messenger-ը և տեղադրեք նախորդ ծրագրերի նման:

Եթե խնդիրներ առաջանան, կարող եք դիտել նաև բլոգի այցելու Հրաչի կողմից պատրաստված այս տեսանյութը:

Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ամիսներ առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրեց որոնման նոր ֆունկցիան, որը կոչվում է Graph Search: Որոնման այս նոր մեխանիզմը չի ներառում ողջ ինտերնետը, այլ կատարում է որոնում միայն Ֆեյսբուքում: Ի տարբերություն որոնման հին մեխանիզմի, այս նոր համակարգը թույլ է տալիս անգլերեն բառերից կազմված հարցեր տալ Ֆեյսբուքին և ստանալ սպառիչ պատասխաններ: Օրինակ կարող եք որոնել «Իմ ընկերների հավանած ֆիլմերը» արտահայտությունը և տեսնել արդյունքը:



Բլոգում արդեն անդրադարձել եմ այն փաստին, թե ինչպես ակտիվացնել այս նոր ֆունկցիան: Սակայն որոշ մարդկանց մոտ այդ հնարքից հետո ֆունկցիան չի ակտիվանում: Շատ դեպքերում պատճառը նրանում է, որ Graph Search-ը աշխատում է Ֆեյսբուքի անգլերեն տարբերակի դեպքում: Այսինքն անհրաժեշտ է Ֆեյսբուքի լեզուների բաժնում ընտրել English (US):


Երևի արդեն կռահեցիք, որ այս մեթոդով կարող ենք նաև անջատել Graph Search-ը: Անհրաժեշտ է ընդամենը լեզուների ցանկից ընտրել ցանկացած այլ լեզու: 

Այսպիսով Graph Search ֆունկցիան ակտիվացնելու համար փոխեք Ֆեյսբուքի լեզուն և մտեք այստեղ ու բաժանորդագրվեք՝ ներքևում սեղմելով Try Graph Search: Սակայն, եթե այս գործողություններից հետո Ձեզ մոտ նորից չի ակտիվանում, ապա միակ տարբերակը սպասելն է:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Եթե օգտվում եք սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված Ֆեյսբուքի ծրագրից, ապա նկատած կլինեք, որ վերջերս այնտեղ ավելացել է զվարճալի ու հետաքրքիր սմայլիկների նոր հավաքածու: Ֆեյսբուքի հավելվածից այդ սմայլիկները ուղարկելու դեպքում դրանք երևում են նաև Ֆեյսբուքի համակարգչային (web) տարբերակի վրա
, սակայն այս տարբերակից հնարավոր չի ուղարկել նմանատիպ սմայլիկներ: Այսինքն Ֆեյսբուքի ծրագրով կարող ենք ուղարկել ու ստանալ սմայլիկները, իսկ Ֆեյսբուքի կայքում կարող ենք միայն ստանալ: Սակայն կա մի հնարք, որի շնորհիվ կարող եք լրացնել վերոնշյալ սահմանափակումը:


1. Սեղմեք ներքևի սմայլիկներից որևէ մեկի վրա:
2. Բացված պատուհանում ընտրեք 
3. Գրեք ստացող ընկերոջ անունը և սեղմեք Send

Զգուշացում.
Որոշ օգտատերերի մոտ այս հնարքից հետո արգելափակվել են պրոֆիլները, այնպես որ զգույշ եղեք և մեծ թվով սմայլիկներ մի ուղարկեք:



Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ֆեյսբուքը ներկայացրեց «Ստուգված էջեր» ֆունկցիան, որի միջոցով հնարավոր է տարբերել հայտնի մարդկանց և ապրանքանիշերի էջերը կեղծ էջերից: Այս գաղափարը վերցված է Twitter միկրոբլոգից: Այժմ հայտնի մարդկանց և ապրանքանիշերի ֆեյսբուքյան էջերում ցուցադրվելու է կապույտ փոքր նշան, որի միջոցով կարող եք վստահ լինել, որ դա հենց պաշտոնական ու օրիգինալ էջն է: Այս նշանը ցուցադրվում է ինչպես որոնման պատուհանում, այնպես էլ ստուգված էջերի վրա: Նշվում է նաև, որ հնարավորություն չկա Ֆեյսբուքին առաջարկել նոր էջեր, որպեսզի դրանք նույնպես ստուգվեն: Այսինքն այդ էջերը որոշվում են միայն Ֆեյսբուքի կողմից:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ինտերներում հանդիպած կլինեք զավեշտալի ու իրականին չափազանց մոտ Ֆեյսբուքի խոսակցություններ, որոնք պատրաստելու համար բոլորովին պարտադիր չի իմանալ ֆոտոշոփ և այլ գրաֆիկական ծրագրեր: Եթե նույնիսկ վարժ տիրապետում եք այդ ծրագրերին, այդ դեպքում նույնպես նմանատիպ կեղծ ստատուսներ ու այլ իրադարձություններ պատրաստելը չափազանց ժամանակատար գործ է, քանի որ անհրաժեշտ է ճշգրիտ հավաքել ու դասավորել բոլոր էլեմենտները, որպեսզի իրականին նման լինի:


Հատուկ այդ նպատակով գոյություն ունի մի օգտակար ծառայություն, որի միջոցով հնարավոր է պատրաստել կեղծ ստատուսներ, լայքեր, ընկերանալու իրադարձություններ և այլն: Կայքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այնտեղ արդեն կան Ֆեյսբուքի յուրաքանչյուր իրադարձությանը համապատասխան պատրաստի շաբլոններ, անհրաժեշտ է ընդամենը գրել տեքստ և ընտրել լուսանկարները: Ի դեպ, լուսանկարները հնարավոր է բեռնել ինչպես համակարգչից, այնպես էլ միանգամից որոնել Google-ում ու նշել: Կայքում հնարավորություն կա նաև պահպանել խոսակցությունները և լայքել այլ մարդկանց կողմից պատրաստվածները: Մի խոսքով փորձեք այս ծառայությունը ու ստեղծեք զավեշտալի ու հետաքրքիր կեղծ խոսակցությունները:


Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

Ինչպես գիտեք Ֆեյսբուքում կա գովազդների մի տեսակ, որտեղ ցուցադրվում է գովազդվող էջը կամ ապրանքանիշը և դրա կողքին ցուցադրվում է Ձեր անունը: Օրինակ, եթե ես լայքել եմ Google-ի Ֆեյսբուքյան էջը,  ապա Google-ը կարող եք գովազդ տեղադրել Ֆեյսբուքում և իմ ընկերների հոսքում կերևա այդ գովազդը և կնշվի, որ ես լայքել եմ այդ էջը: Այսինքն ընկերությունները օգտագործում են Ֆեյսբուքի օգտատերերին՝ իրենց գովազդները այդ մարդկանց ընկերներին հասանելի դարձնելու համար: 


Կա մի պարզ հնարք, որի միջոցով կարող եք անջատել այս ֆունկցիան: Ֆեյսբուքում կան գաղտնիության մի շարք կարգավորումներ, որոնց մեջ կա նաև ձեր հավանած էջերի մասին տվյալների հասանելիության կարգավորում:

1.Մտեք ձեր լայքերի էջը կամ սեղմեք այստեղ:
2.Սեղմեք վերևում գտնվող մատիտի վրա և  ընտրեք վերջին տարբերակը (Edit Privacy):


3.Interest և Other բաժինների համար ընտրեք Only Me կարգավորումը: Եթե ցանկանում եք, կարող եք նաև մյուսների համար նույնպես ընտրել այդ տարբերակը:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013


Ֆեյսբուք սոցիալական կայքը վերջապես ներկայացրեց խոստացված հեշթեգերի ֆունկցիան:  Դրանք նախատեսված են տվյալները դասակարգելու և հեշտ որոնելու համար: Մինչ այժմ հեշթեգերի հնարավորություն կար Twitter, Google+, Flickr, Tumblr և Instagram ցանցերում: Հեշթեգ ստեղծելու համար բավական է բառի սկզբում դնել վանդականիշ: Ըստ Ֆեյսբուքի ղեկավարների, մինչ այժմ շատերն արդեն այս ցանցում սովորության համաձայն կամ հենց այնպես օգտագործում էին չաշխատող հեշթեգեր և նրանք որոշել են հեշթֆերը դարձնել աշխատող և ֆունկցիոնալ:


Այսուհետ հնարավորություն կտրվի սեղմել հեշթեգի վրա և տեսնել այդ հեշթեգով նշված մնացած բոլոր գրառումները: Հնարավորություն կտրվի նաև փնտրել հեշթեգերը Ֆեյսբուքի որոնման դաշտում ու գտնել դրան  համապատասխան գրառումներ: Հեշթեգերի ֆունկցիան շուտով կակտիվանա բոլոր օգտատերերի մոտ:
Facebook | Անցումներ: 0 | Ամսաթիվ: 15.06.2013

1-20 21-38
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz