Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » Ընդդիմությունը զրոյական դաշտից դուրս չի եկել. Գալուստ Սահակյան
20:34 Ընդդիմությունը զրոյական դաշտից դուրս չի եկել. Գալուստ Սահակյան |
«Ընդդիմության աթոռի վրա աչք չունենք: Դրա համար քաղաքական խնդիրներ կան, որն իր վրա պետք է վերցնի ընդդիմությունը: Բայց ինչպես ասել եմ, կան ակտիվ քաղաքական գործիչներ ընդդիմությունից, բայց ինքը զրոյական դաշտից դուրս չի եկել», - այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:Վերջինս խոսեց նաև երեկ Ազգային ժողովում ներկայացված Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մասին. «Պատահական չէ, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ի գիտություն ենք ընդունում. ոչ թե քվեարկում ենք, օրենք ենք դարձնում, այլ` ի գիտություն ենք ընդունում, որովհետև դա հրապարակում է, և եթե օրենք կամ որոշում ես դարձնում, դա դառնում է վճիռ, մեղադրական: Ես կարծում եմ, որ շատ ակտիվ անցան քննարկումները. բոլոր քաղաքական ուժերը կարողացան օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները, բոլորն էլ իրենց տեսակետները հաղորդեցին: Մենք պետք է համբերենք, տեսնենք նաև, թե կառավարության տեսակետն ինչպիսին է: Իհարկե ակնհայտ է, որ բնականաբար որոշակի դիրքորոշումներ կլինեն քննարկումներից հետո», - ասաց Սահակյանը:
|
|
Կատեգորիա: Քաղաքականություն |
Դիտումներ: 244 |
Ավելացրեց: Artur14
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |