Այսօր Ֆիլիպիններում խորտակված նավի անհետ կորած համարվող բոլոր 55 ուղեւորները փրկվել են: Այս մասին հայտնել է ցամաքային պահպանության ծառայության ներկայացուցիչը:
«Ներկայումս հաստատվել է երկու մարդու մահը, փրկվել են 55-ը: Ըստ փաստաթղթերի՝ նավի վրա եղել է 57 մարդ՝ 35 ուղեւորն եւ անձնակազմի 22 անդամ», - ասել է սպան: Նա նաեւ նշել է, որ նավաբեկության վայրում դեռեւս շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, քանի որ&n
... Կարդալ շարունակությունը »
Մի քանի տասնյակ կիոլգրամ ոսկի եւ 150 մլն կրոն առձեռն գումար է առգրավվել չեխական մայրաքաղաքում` ոստիկանության կողմից իրականացվող լայնազանգված հատուկ օպերացիայի արդյունքում: Այս մասին հունիսի 14-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Ռոբերտ Շլախտան, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 18/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունիսի 13-ին, ժամը 16.00-ին, 30-ամյա Ֆահրադ Հ.-ին պատկանող կիսակառույց տան նկուղից հայտնաբերել են առանց գործարանային համարի ատրճանակ:
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ՝ հունիսի 12-ին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երգչախմբի հանդերձասրահից գողություն է կատարվել:
Ամենայն հավանականությամբ համերգից հետո, երբ երգչախումբը վերադարձել է հանդերձասրահ, նկատել են, որ բոլորի պայուսակներից անհետացել են դրամապանակները, ինչպես նաեւ այլ թանկարժեք իրեր: Անմիջապես դիմել են ոստիկանություն, սակայն դեռ չի բացահայ
... Կարդալ շարունակությունը »
Դանիական Աարհուս քաղաքի սուպերմարկետի աշխատակիցները ապշել են, հայտնաբերելով, որ բանանի տուփերի մեջ անակնկալ կա, մոտ 20 մլն դոլար արժեքով կոկաին, հաղորդում է Yoki.-ն:
Թմրանյութը հայտնաբերել են բեռնակիրները, նկատելով, որ բանանի տուփերից մի քանիսն ավելի ծանր են մյուսներին: Ավելի ուշ թմրանյութով պարկեր են գտել նաեւ Կոպենհագենի կենտրոնական դիսպետչարական դեպոյում:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը հերքում է մամուլում տարածված և վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ:Այսպես կոչված «օֆշարային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցըAravot.am-ինպատմում է 1991 թվականինգորիսեցիներին ցնցած դեպքի մանրամասները:Դատախազության նախկին աշխատակցի պատմելով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր սիրուհու՝ Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի Ա. Մ.- ի վրա կրակել է հերթական կերուխումի ժամանակ. «Գնում են Զոռզոռում հաց ուտելու: Ս
... Կարդալ շարունակությունը »
Տղամարդն ընտանիքի գլուխն է և հենց նա պետք է ապահովի ընտանիքի ֆինանսական հոսքերը: Սա կարծրատիպ է, որը գործում է ոչ միայն հայերիս, այլ նաև գրեթե բոլոր ազգերի մոտ: Թե որքանով է այս սկզբունքը գործում հայ կին պատգամավորների պարագայում, դատեք ինքներդ: Slaq.am-ը ներկայացնում է հայ կին պատգամավորների և նրանց ամուսինների հայտարարագրած եկամուտները:
Հունիսի 12-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի «Խարբերդ» մասնագիտացված մանկատանը ՀՀ ԱԻՆ օժանդակությամբ, մանկատան աշխատակազմը կազմակերպել էր հրդեհի սցենարով ուսումնական տարհանում:
Ուսումնավարժությանը մասնակցեցին մանկատան ողջ անձնակազմը՝ մոտ 250 հոգի, և մանկատան սաները՝ 265 հոգի, ովքեր հիմնականում մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ են: Ուսումնավարժությանը ներկա էին նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը և ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պ. Գյոզալյանը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բավարարին մոտ: Այդ մասին Մեր թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հարցին, թե արդյոք գնդապետը արդեն տեղյակ է եղբոր սպանության մասին, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետը դժվարացավ պատասխանել ն
... Կարդալ շարունակությունը »
Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ քառօրյա նիստերի երրորդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի օրն է։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Ե՞րբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը, ո՞վ է սոտրագրել, և այդ պայմանագրերը պատգամավորներին հասուն են, թե՝ ոչ։ Ես կարո՞ղ եմ այդ պայմանագրի տեքստին ծանոթանալ»։
«Քանի հոգի էլ փողոց դուրս գա, Հանրապետական կուսակցությունը հեռացող չէ»,-կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն է ասում՝ պատճառաբանությամբ. «Ինչի՞ հեռանալ»։
Պարոն Զոհրաբյանը զարմանում է՝ ուրեմն բոլոր ընտրություններն իզո՞ւր են անցկացվել, որ Հանրապետականը փողոցային շարժումով թողնի, հեռանա. «Դե թող ժողովուրդը մեզ ձայն չտա, մենք էլ հեռանանք, ի՞նչ ա եղել»։ Այս մասին գրել է «Ա1+»–ը։
Ազգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը։
Հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Իշխան Զաքարյանին հարցեր տալու համար։ Վերջինիս հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Ազգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը։
Հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Իշխան Զաքարյանին հարցեր տալու համար։ Վերջինիս հարց ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Նրա հարցը վերաբերում էր Հայաստան բերված երկու բիոզուգարաններին։ «Ինչո՞ւ նյութերը չեն ուղարկվում դատախազություն», - հարցրեց Ուրիխանյանը։
Ազգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը։
Հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Իշխան Զաքարյանին հարցեր տալու համար։ Վերջինիս հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգո
... Կարդալ շարունակությունը »
Ազգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը։
Հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Իշխան Զաքարյանին հարցեր տալու համար։ Վերջինիս հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով խոսեց հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման մասին. «Շատ հետաքրքիր մի բան է կատարվում. Հանրապետական հռետորները, խոսափողները ձեռք-ձեռքից խլելով, անցել են քննադատության։ Բոլորը ուզում են գ
... Կարդալ շարունակությունը »
Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքներում 2013թ. հուլիսի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների համար կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը գոհ է կառավարության եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունից։ Այս խոստովանությունն անակնկալի բերեց կուսակից ընկերոջը՝ Գուրգեն Արսենյանին։
«Ես էս ժողովրդին, նորմալ ժողովուրդ են, ասեցի՝ Մանուկյան Աբոն իմ ընկերն ա, Մանուկյան Աբոյի ասածի հետ կապված ես ունեմ հատուկ կարծիք»,-... Կարդալ շարունակությունը »
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական կյանքին, ինչպես նաև խոսել հարևան երկրներում տեղի ունեցող դեպքերի մասին: «Եկել է ժամանակը, երբ բոլոր կողմերից հարվածներ ենք ստանալու, սա Սերժ Սարգսյանի վարչակարգի անտրամաբանական որոշումների արդյունքն է»,- նշել է Արամ Կարապետյանը: Այս մասին գրել է«Գալա»–ն։
Վրեջին քառօրյայով ավարտվեց նստաշրջանը, և եթե գնահատենք, նստաշրջանի զգալի հատված համընկավ ընտրությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Այս ընթացքում բավականին բուռն գործունեություն ծավալվեց: Պետք է ասեմ, որ անկախ նրանից, որ ընդդիմությունը քանակով քիչ է ներկայացված, բայց ակտիվ և որակով մասնակցում է քննարկմանը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ այս նստաշրջանում պառլամենտական մշակույթն ավելի բովանդակային եղավ:
«Կարծում եմ, որ բնական է, որ Սուրեն Խաչատրյանը նման դիրքորոշում պետք է հայտներ. այլ կարծիք չէինք էլ կարող ակնկալել, բայց այն, որ մենք արդեն իսկ ունենք կանխակալ մոտեցում վարույթն իրականացնող մարմնի կողմից, որը հրապարակվեց ՀՀ զինդատախազի կողմից, ես կարող եմ ասել, որ եթե գնում ենք այդ ուղղությամբ, չեմ կարծում, որ այդ հանցագործությունը, որը տեղի է ունեցել, կբացահայտվի, կբացահայտվի այնպես, ինչպես ընկալում է հասարակությունը»,-այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ իր որդին ընդամենը ինքնապաշտպանվել է:
«Պետք է հասնել նրան, որ լիարժեք բացահայտվի, թե ինչ է տեղի ունեցել Սյունիքում, և ով մեղավոր է, անկախ իր զբաղեցրած դիրքից և պաշտոնից, պետք է պատժվի, հակառակ պարագայում` այս վիճակը վերջ չի ունենա», - այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ես մի մոտեցում ունեմ. վերջերս մի տեսակ վարչապետին ցանկանում են դարձնել քավության նոխազ: Նույնիսկ երեկվանից սկսած` ինձ մոտ զգացողություն է ակտիվանում` պաշտպանելու վարչապետին մի պարզ պատճառով, որ ինքը չէ մեղավորը. սա կատարվում է մեկ մարդու կամքով, թելադրանքով, համաձայնությամբ», - այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Վերահսկիչ պալատի զեկույցին. «Համակարգն է այսպես. այդ մարդիկ չեն կարող անել այլ կերպ, քան արե
... Կարդալ շարունակությունը »
«Ընդդիմության աթոռի վրա աչք չունենք: Դրա համար քաղաքական խնդիրներ կան, որն իր վրա պետք է վերցնի ընդդիմությունը: Բայց ինչպես ասել եմ, կան ակտիվ քաղաքական գործիչներ ընդդիմությունից, բայց ինքը զրոյական դաշտից դուրս չի եկել», - այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Վերջինս խոսեց նաև երեկ Ազգային ժողովում ներկայացված Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մասին.
Գարեգին Նժդեհի քրոջ դուստր Էմմա Սահակյանը արդեն 1 տարի է` նստացույց է անում նախագահականի դիմաց, սակայն բարձրացրած խնդրին դեռևս լուծում չի ստացել: Չի պատրաստվում դադարեցնել նստացույցը` մինչև իրեն չվերադարձնեն իր ունեցվածքը:
Մեր թղթակցի հետ զրույցում Էմմա Սահակյանն ասաց, որ արդեն երեք տարի՝ 2009-ից, հայտնվել է փողոցում: Նախկինում բնակվել է Օրբելի 8 շենքի բնակարան 73 հասցեում՝ քրոջ տանը, ով ժառանգ չուներ: Քրոջ մահից հետո Էմմա Սահակյանի մյուս քրոջ աղջիկը՝ Սուսաննա Մարգարյանը, կեղծ փաստաթղթերով տիրացել է բնակարանին` առանց Էմմա Սահակյանին զգուշացնելու` հանելով նրան գրանցումից, և բնա
... Կարդալ շարունակությունը »
«Ես մի քանի օր շարունակ փորձում եմ պարզել, թե երբ է կնքվել ՀայՌուսգազարդի պայմանագիրը, և այսօր էլ եմ զբաղվում։ Պատկերացնո՞ւմ եք մի երկիր, մի համակարգ, որտեղ քեզ արգելված է տալ, թե երբ է ստորագրված պայմանագիրը»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
«Հարցնում եմ՝ լավ պայմանագրի բովանդակությունը կոմերցիոն է, ժամկետն ի՞նչ կապ ունի կոմերցիայի, պետական գաղտնիության հետ, ե՞րբ է ստորագրվել ՀայՌուսգազարդի և գազպրոմի պայմանագիրը։ Ասում եմ՝ անցյա՞լ տարի է ստորագրվել, թե՞ այս տարի, ասում ա՝ չգիտեմ։ Այսինքն՝ մի տեղից
... Կարդալ շարունակությունը »
Հունիսի 15-ին «Ժառանգություն» կուսակցությունն իր անդամների, աջակիցների ու հանրության համար կանցկացնի բաց հանդիպում՝ նրանց դատին հանձնելու իր անցյալ եւ ապագա գործունեությանն առնչվող ներկայացուցչական ելույթները: Հանդիպումը տեղի կունենա ժամը 13:00-ին Հայաստանի գրողների տան մեծ դահլիճում:
Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համաղեկավար, Սոկոլով բիզնես-դպրոցի նախկին նախագահ Ռուբեն Վարդանյանը հաղորդավարուհի Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում խոստովանել է, թե ինչու ցանկություն չունի դառնալու ՀՀ նախագահ:
«Դոժդ» հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցի ընթացքում Սոբչակը հետաքրքվել է, արդյոք Վարդանյանը չի մտածել հետեւել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի օրինակին, իր բոլոր ջանքերը կենտրոնացնել Հայաստանի վրա, իր փոքրիկ հայրենիքում մեծ կարիերա կառուցել, քաղաք
... Կարդալ շարունակությունը »
Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը խորհրդարանի նախագահին է փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահադ ալ-Ռաշիդի պաշտոնական այցով Քուվեյթ այցելելու հրավերը:
Այսօրվա դրությամբ Վրաստանի նախագահական ընտրությունների հիմնական առաջատարը «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու, փոխվարչապետ եւ կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին է: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ի մամուլի ասուլիսում Մեր թղթակցի հարցին ի պատասխան ն
... Կարդալ շարունակությունը »
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք արձանագրել են, որ հատկապես տնտեսական համագործակցության ներկա վիճակը բավարար չի կարելի համարել այն դեպքում, երբ առկա են
... Կարդալ շարունակությունը »
Իրանում նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է 3 թեկնածուների միջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Ըստ նրա` Իրանում նախագահական ընտրությունների ընդհանուր մթնոլորտը հանգիստ է եւ մասնակցության մակարդակը բավականին բարձր է: «Ենթադրգվում է, որ երկրորդ փուլ տեղի կունենա, սակայն դրա մասին դեռեւս վաղ է հստակ որեւէ բան ասել: Սովորաբար Իրանում համապետական ընտրություննե
... Կարդալ շարունակությունը »
Իրանի ՆԳՆ որոշում է կայացրել երկարաձգել ուրբաթ օրը երկրում ընթացող նախագահական ընտրությունների քվեարկության ժամանաակը մինչեւ երեւանյան ժամանակով 19:30:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Իրանի ՆԳՆ ընտրական շտաբում, քվեարկության ժամանակը երկարաձգվել է նաեւ երկրի սահմաններից դուրս գտնվող ընտրատեղամասերում:
Ավստրալիայի Fairfax Radio ռադիոկայանն աշխատանքից հեռացրել է իր առաջատար հաղորդավար Հովարդ Սաթլերին՝ երկրի վարչապետ Ջուլիա Գիլարդին անվայել հարց ուղղելու պատճառով: Դիջեյը հարցրել է, թե նրա կողակիցը նույնասեռակա՞ն է:
Սաթլերն ուղիղ եթերում վարչապետի հետ զրույցի ժամանակ ենթադրել է. Թիմ Մեթիսոնը, որի հետ վարչապետն ապրում է արդեն յոթ տարի, «հավանաբար գեյ է, չէ՞ որ նա վարսավիր է»: Այդ հայտարարությունը նա արել է որոշ ասեկոսեների վրա հիմնվելով:&nbs
... Կարդալ շարունակությունը »
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման, G8-ի գագաթաժողովի շրջանակներում ունեցած բանակցությունների արդյունքում նախատեսում են երեք փաստաթուղթ ստորագրել՝ Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարությունն կընդունվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդների կողմից: Այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«100 տոկոսանոց վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման, Պուտինն ու Օլանդը Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն կընդունեն»,-ասել է Ուշակովը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը դուրս է եկել ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմից: Այս տեղեկությունը Մեր թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ազգային ժողովի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Թուրքիայի արչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ դժգոհները մինչեւ երեկո կհեռանան Ստամբուլի Գեզի պուրակից, որի չեզոքացման ծրագրերը հանգեցրին ամբողջ երկրում տարածված հակակառավարական ցույցերի, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
«Հուսով եմ, որ ամեն ինչ մինչեւ երեկո կավարտվի»,-ասել է նա: Վարչապետը կրկին կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին տուն վերադառնալ: «Դուք մացիք այստեղ, որքան կարող էիք եւ փոխանցեցիք ձեր հաղորդագրությունը: Գեզի պուրակի վերաբերյալ ձեր հաղորդագրությունը ստացվել եւ
... Կարդալ շարունակությունը »
Հուլիսի 10-12 Ֆրանսիայում այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Միրզոյանը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին, մարդասիրական խնդիրներին, Արցախում տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի:
Նախորդ շաբաթ Հայաստանի Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է պատգամավորների կողմից իրենց օգնականների հաստիքը ազգականներով համալրելու օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի՝ էթիկայի նորմերի շրջանակում լինելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիմումի քննությունը՝ դիմումում առաջադրված հարցերը Հանձնաժողովին ենթակա չլինելու պատճառաբանությամբ: