Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 2 Հյուրեր. 2 Անդամներ. 0
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողան. Լքեք պուրակն ու վերադարձեք տուն
20:28 Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողան. Լքեք պուրակն ու վերադարձեք տուն |
Թուրքիայի արչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ դժգոհները մինչեւ երեկո կհեռանան Ստամբուլի Գեզի պուրակից, որի չեզոքացման ծրագրերը հանգեցրին ամբողջ երկրում տարածված հակակառավարական ցույցերի, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:«Հուսով եմ, որ ամեն ինչ մինչեւ երեկո կավարտվի»,-ասել է նա: Վարչապետը կրկին կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին տուն վերադառնալ: «Դուք մացիք այստեղ, որքան կարող էիք եւ փոխանցեցիք ձեր հաղորդագրությունը: Գեզի պուրակի վերաբերյալ ձեր հաղորդագրությունը ստացվել եւ գնահատվել է: Խնդրում եմ լքեք պուրակն ու ձեր տները վերադառնաք»,-հայտարարել է վարչապետը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Նախօրեին ցուցարարներն արդեն հրաժարվել էին լքել Գեզի պուրակը` չնայած վարչապետի «վերջին նախազգուշացմանը», ով հայտարարել էր, որ «համբերությունը հատում է»: Ավելի վաղ թուրքական իշխանությունները հաղորդել էին, որ պուրակի ճակատագիրը կարող է լուծել հանրաքվեն: Ամբողջ Թուրքիայում արդեն ավելի քան 2 շաբաթ է չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են Ստամբուլում: Գեզի պուրակի պաշտպանության հանրահավաքը աստիճանաբար վերածվել է բողոքի ակցիայի եւ ոստիկանության հետ ընդհարումների եւ տարածվել ամբողջ երկրում:
|
|
Կատեգորիա: Քաղաքականություն |
Դիտումներ: 284 |
Ավելացրեց: Artur14
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |