Հուլիսի 10-12 Ֆրանսիայում այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Միրզոյանը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին, մարդասիրական խնդիրներին, Արցախում տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի:
Նախորդ շաբաթ Հայաստանի Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է պատգամավորների կողմից իրենց օգնականների հաստիքը ազգականներով համալրելու օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի՝ էթիկայի նորմերի շրջանակում լինելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիմումի քննությունը՝ դիմումում առաջադրված հարցերը Հանձնաժողովին ենթակա չլինելու պատճառաբանությամբ: