Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համաղեկավար, Սոկոլով բիզնես-դպրոցի նախկին նախագահ Ռուբեն Վարդանյանը հաղորդավարուհի Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում խոստովանել է, թե ինչու ցանկություն չունի դառնալու ՀՀ նախագահ:
«Դոժդ» հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցի ընթացքում Սոբչակը հետաքրքվել է, արդյոք Վարդանյանը չի մտածել հետեւել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի օրինակին, իր բոլոր ջանքերը կենտրոնացնել Հայաստանի վրա, իր փոքրիկ հայրենիքում մեծ կարիերա կառուցել, քաղաք
... Կարդալ շարունակությունը »
Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը խորհրդարանի նախագահին է փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահադ ալ-Ռաշիդի պաշտոնական այցով Քուվեյթ այցելելու հրավերը:
Այսօրվա դրությամբ Վրաստանի նախագահական ընտրությունների հիմնական առաջատարը «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու, փոխվարչապետ եւ կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին է: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ի մամուլի ասուլիսում Մեր թղթակցի հարցին ի պատասխան ն
... Կարդալ շարունակությունը »
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք արձանագրել են, որ հատկապես տնտեսական համագործակցության ներկա վիճակը բավարար չի կարելի համարել այն դեպքում, երբ առկա են
... Կարդալ շարունակությունը »
Իրանում նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է 3 թեկնածուների միջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Ըստ նրա` Իրանում նախագահական ընտրությունների ընդհանուր մթնոլորտը հանգիստ է եւ մասնակցության մակարդակը բավականին բարձր է: «Ենթադրգվում է, որ երկրորդ փուլ տեղի կունենա, սակայն դրա մասին դեռեւս վաղ է հստակ որեւէ բան ասել: Սովորաբար Իրանում համապետական ընտրություննե
... Կարդալ շարունակությունը »
Իրանի ՆԳՆ որոշում է կայացրել երկարաձգել ուրբաթ օրը երկրում ընթացող նախագահական ընտրությունների քվեարկության ժամանաակը մինչեւ երեւանյան ժամանակով 19:30:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Իրանի ՆԳՆ ընտրական շտաբում, քվեարկության ժամանակը երկարաձգվել է նաեւ երկրի սահմաններից դուրս գտնվող ընտրատեղամասերում:
Ավստրալիայի Fairfax Radio ռադիոկայանն աշխատանքից հեռացրել է իր առաջատար հաղորդավար Հովարդ Սաթլերին՝ երկրի վարչապետ Ջուլիա Գիլարդին անվայել հարց ուղղելու պատճառով: Դիջեյը հարցրել է, թե նրա կողակիցը նույնասեռակա՞ն է:
Սաթլերն ուղիղ եթերում վարչապետի հետ զրույցի ժամանակ ենթադրել է. Թիմ Մեթիսոնը, որի հետ վարչապետն ապրում է արդեն յոթ տարի, «հավանաբար գեյ է, չէ՞ որ նա վարսավիր է»: Այդ հայտարարությունը նա արել է որոշ ասեկոսեների վրա հիմնվելով:&nbs
... Կարդալ շարունակությունը »
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման, G8-ի գագաթաժողովի շրջանակներում ունեցած բանակցությունների արդյունքում նախատեսում են երեք փաստաթուղթ ստորագրել՝ Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարությունն կընդունվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդների կողմից: Այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«100 տոկոսանոց վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման, Պուտինն ու Օլանդը Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն կընդունեն»,-ասել է Ուշակովը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը դուրս է եկել ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմից: Այս տեղեկությունը Մեր թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ազգային ժողովի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Թուրքիայի արչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ դժգոհները մինչեւ երեկո կհեռանան Ստամբուլի Գեզի պուրակից, որի չեզոքացման ծրագրերը հանգեցրին ամբողջ երկրում տարածված հակակառավարական ցույցերի, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
«Հուսով եմ, որ ամեն ինչ մինչեւ երեկո կավարտվի»,-ասել է նա: Վարչապետը կրկին կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին տուն վերադառնալ: «Դուք մացիք այստեղ, որքան կարող էիք եւ փոխանցեցիք ձեր հաղորդագրությունը: Գեզի պուրակի վերաբերյալ ձեր հաղորդագրությունը ստացվել եւ
... Կարդալ շարունակությունը »