Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Դուք ծխում եք ?
Պատասխանների ընդհանուր քանակը: 10
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր Կայքը

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանը հղի սիրուհու վրա կրակել է չերգելու համար
20:44
Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանը հղի սիրուհու վրա կրակել է չերգելու համար

Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցըAravot.am-ին պատմում է 1991 թվականինգորիսեցիներին ցնցած դեպքի մանրամասները:Դատախազության նախկին աշխատակցի պատմելով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր սիրուհու՝ Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի Ա. Մ.- ի վրա կրակել է հերթական կերուխումի ժամանակ. «Գնում են Զոռզոռում հաց ուտելու: Սուրիկ Խաչատրյանը տանում է գերագույն շրջկոմի պատգամավորներին այնտեղ պատիվ տալու, պատգամավորների անունները չեմ հիշում, այլապես կասեի:

Այն ժամանակ Զոռզոռը իրենց մոտ ամենապատվաբեր տեղն էր հյուրերին կերակրելու համար: Ուտում են, խմում են, քեֆները լավանում է: Լիսկան Ա. Մ-ին ասում է երգիր, Էդ աղջիկը լավ ձայն ուներ, գեղեցիկ էլ աղջիկ էր: Ա.Մ-ն ամաչում է, բայց որ շատ են ստիպում, մի հատ երգում է: Մի 10 րոպեից հետո, երկրորդ անգամ էլի ասում են՝ երգիր, երգիր, էդ աղջիկը ամաչում է ու հրաժարվում է երգել: Սա էլ ասում է՝ քո տիրոջ մերը ու կրակում ուղիղ փորի մեջ: Հղի կնոջը մի կերպ տանում են, պտուղը հեռացնում: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցեցին, այն ժամանակ Սիսիանի դատախազը Գարիկ Պետրոսյանն էր:

Բայց սրանք գործը իրենց վրայից ցրեցին, ուղարկեցին ռազմական ոստիկանություն, իբր թե անհայտ մարդ է եղել կրակողը, չեն հայտնաբերել: 1990 թվականից առ այսօր այդ մարդը անպատիժ է մնում»: Դատախազության նախկին աշխատակցի խոսքերով, ինքը Ա. Մ-ին դեպքից հետո հանդիպել է Սիսիանի դատախազության շենքի մոտ, հարցրել՝ ինչու չի բողոքում. «Ասաց՝ ես գործ չունեմ, հազիվ եմ պրծել դրանից»:

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 281 | Ավելացրեց: Artur14 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz