Ներկայացնում ենք ԱԺ կին պատգամավորների և նրանց ամուսինների հայտարարագրած ունեցվածքը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի ամուսին, դերասան Արաիկ Դեղտրիկյանի ընդհանուր եկամուտը կազմում է 10 մլն 776 հազար դրամ այն դեպքում, երբ Կարինե Աճեմյանի տարեկան եկամուտը կազմում է 4 մլն 600 հազար դրամ: Բացի այս, Կարինե Աճեմյանն ունի նաև 2 մլն ՀՀ դրամ, 21 հազար ԱՄՆ դոլար և 5500 եվրո:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարագրել է 25 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմում է 3 մլն 387 հազար դրամ, որը գոյանում է աշխատավարձից: Պատգամավորի ամուսինը՝ Նորիկ Սարգսյանը, հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան ընդհանուր եկամուտը կազմում է 3 մլն 264 հազար դրամ:
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի տարեկան եկամուտը կազմում է 2 մլն 976 հազար դրամ: Նա ունի Lexus RX 350 մակնիշի ավտոմեքենա, որը գնահատվել է 9 մլն դրամ:
Պատգամավորի ամուսինը՝ Աշոտ Անտոնյանը, հայտարարագրել է 10 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմում է 5 մլն 764 հազար դրամ:
Պատգամավոր Կարինե Պողոսյանը հայտարարագրել է 500 հազար դրամ: Նրա տարեկան եկամուտը կազմում է 3 մլն 470 հազար դրամ: Պատգամավորի ամուսինը՝ Ռոբերտ Գասպարյանը, ինչպես իր տիկինը, հայտարարագրել է 500 հազար դրամ: Նրա տարեկան եկամուտը կազմում է 1մլն 800 հազար դրամ:
ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարագրել է 27 մլն ՀՀ դրամ և 16 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան ընդհանուր եկամուտը կազմում է 5 մլն 463 հազար դրամ:
Նրա ամուսինը՝ Կարեն Զաքարյանը, հայտարարագրել է 30 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմել է 3 մլն 711 հազար դրամ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տարեկան եկամուտը կազմել է 4 մլն 563 հազար դրամ:
Նրա ամուսինը՝ Սուրեն Դրամփյանը, հայտարարագրել է 34 հազար ԱՄՆ դոլար, նրա տարեկան եկամուտը կազմում է 2 մլն 480 հազար դրամ: