Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » Հայ փորձագետ. Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուն
20:31 Հայ փորձագետ. Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուն |
Այսօրվա դրությամբ Վրաստանի նախագահական ընտրությունների հիմնական առաջատարը «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու, փոխվարչապետ եւ կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին է: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ի մամուլի ասուլիսում Մեր թղթակցի հարցին ի պատասխան նշել է փորձագետ Ջոնի Մելիքյանը: «Վրաստանի նախագահի պաշտոնին հավակնող Նինո Բուրջանաձեն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավը: Հուլիսի կեսերին պարզ կդառնա, թե ում է առաջադրելու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, թեեւ, ըստ սոցհարցումների, այդ քաղաքական ուժն արդեն սատարում չունի», - նշել է փորձագետը, ընդգծելով, որ «Վրացական երազանք» կոալիցիայի վարկանիշը հասնում է մոտավորապես 80%-ի: Ըստ Ջոնի Մելիքյանի՝ դա նշանակում է, որ անկախ առաջադրված անձից, իշխող կոալիցիայի թեկնածուն հոկտեմբերին կդառնա Վրաստանի նախագահ: «Հունիս-հուլիս ամիսներին, իհարկե, կառաջադրվեն նոր թեկնածուներ, սակայն պարզ է, որ կհաղթի «Վրացական երազանքի» թեկնածուն», - եզրակացրել է Ջոնի Մելիքյանը: Նշենք, որ Վրաստանում հերթական նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերին: Ըստ Սահմանադրության համապատասխան փոփոխությունների՝ նախագահի երդմնակալությունից հետո երկրում իրական իշխանությունն անցնելու է խորհրդարանին եւ կառավարությանը:
|
|
Կատեգորիա: Քաղաքականություն |
Դիտումներ: 258 |
Ավելացրեց: Artur14
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |