Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 2 Հյուրեր. 2 Անդամներ. 0
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » Գագիկ Ջհանգիրյանը դուրս է եկել ԱԺ հանձնաժողովի կազմից
20:28 Գագիկ Ջհանգիրյանը դուրս է եկել ԱԺ հանձնաժողովի կազմից |
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը դուրս է եկել ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմից: Այս տեղեկությունը Մեր թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ազգային ժողովի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել է, թե ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է «քվորում» ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությանը` հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար: ԱԺ գեներալները, «լյավ» տղերքը՝ բոլորն այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է դարձել Գագիկ Ջհանգիրյանի եւ Կորյուն Նահապետյանի միջեւ լուրջ վիճաբանության, որի ժամանակ Ջհանգիրյանն ասել է. «Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես», ու ձեռքի թղթերը նետել է Կորյունի ուղղությամբ: Բանն այն է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել: Ի՞նչն էր պատճառը, որ այդպես թունդ վիճաբանել եք վերջին նիստի ժամանակ՝ հարցրինք երեկ Ջհանգիրյանին: «Ես երեխաների հետ չեմ վիճում»,- բազմանշանակ ասաց նախկին զինդատախազը` խրոխտ քայլվածքով մտնելով ԱԺ նիստերի դահլիճ:
|
|
Կատեգորիա: Քաղաքականություն |
Դիտումներ: 286 |
Ավելացրեց: Artur14
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |