Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » Ֆիլիպիններում խորտակված նավի 55 ուղեւորի փրկել են
20:49 Ֆիլիպիններում խորտակված նավի 55 ուղեւորի փրկել են |
Այսօր Ֆիլիպիններում խորտակված նավի անհետ կորած համարվող բոլոր 55 ուղեւորները փրկվել են: Այս մասին հայտնել է ցամաքային պահպանության ծառայության ներկայացուցիչը:
«Ներկայումս հաստատվել է երկու մարդու մահը, փրկվել են 55-ը: Ըստ փաստաթղթերի՝ նավի վրա եղել է 57 մարդ՝ 35 ուղեւորն եւ անձնակազմի 22 անդամ», - ասել է սպան: Նա նաեւ նշել է, որ նավաբեկության վայրում դեռեւս շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, քանի որ նավում կարող էին լինել նաեւ չգրանցված ուղեւորներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ վաղ առավոտյան երկրի կենտրոնական հատվածի Մասբաթ նահանգի ափերում նավ էր խորտակվել: Բացի ուղեւորներից նավը տեղափոխում էր նաեւ երկու ավտոբուս եւ բեռնաքարշակ: Ամենայն հավանականությամբ, անհավասար տեղաբաշխումը դարձել է նավի թեքվելու եւ խորտակվելու պատճառ, կարծում են Ֆիլիպինների փրկարարական ծառայությունում:
|
|
Կատեգորիա: Պատահարներ |
Դիտումներ: 272 |
Ավելացրեց: Artur14
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |