Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Քանի՞ տարեկան եք
Պատասխանների ընդհանուր քանակը: 13
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր Կայքը

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » Չեմ հիշում. Արմեն Մովսիսյանը՝ գազի գնի բարձրացման պայմանագրի ստորագրման օրվա մասին
20:41
Չեմ հիշում. Արմեն Մովսիսյանը՝ գազի գնի բարձրացման պայմանագրի ստորագրման օրվա մասին

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ քառօրյա նիստերի երրորդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի օրն է։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Ե՞րբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը, ո՞վ է սոտրագրել, և այդ պայմանագրերը պատգամավորներին հասուն են, թե՝ ոչ։ Ես կարո՞ղ եմ այդ պայմանագրի տեքստին ծանոթանալ»։

Հարցին պատասխանեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ «Թե երբ է ստորագրվել, դա չեմ կարող հիշողությամբ ասել, հանկարծ չսխալվեմ։ Ինչ վերաբերում է պայմանագրի տեքստին ծանոթանալուն, ապա, բացի կոմերցիոն բնույթ պարունակող մասից, մյուս մասը կարող ենք բացել և տալ ձեզ»։

Արամ Մանուկյանը, արձագանքելով նախարարի պատասխանին, ասաց. «Գոնե ամիսը խնդրում եմ հիշեք, ե՞րբ է ստորագրվել։ Ա՞յս տարի, թե՞ անցյալ տարի»։

«Չեմ հիշում, հիմա կճշտեմ, կասեմ։ Հիմա ասեմ, կասեք՝ մի ամիս շուտ ա ասում, մի ամիս ուշ»,-ասաց Մովսիսյանը։

ՀԱԿ պատգամավորը ներկայացրեց հարցի ենթատեքստը. «Ենթատեքստը հետևյալն է, 2 օրվա հետ պետք է համեմատել, մեկը՝ մարտի 10-ի Սերժ Սարգսյանի հայտարարության, երբ ինքը հերյուրանք համարեց ապրիլի 10-ից թանկացած գնով գազ առնելու մասին տեղեկությունը, երկրորդը՝ փետրվարի 18-ի ընտրությունների հետ։ Դրա համար դուք չեք ասում՝ դա եղել է այդ ժամկետից առաջ, թե՝ այդ ժամկետից հետո»,-ասաց Մանուկյանը։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասաց. «Հաստատ եղել է դրանից ավելի ուշ, հետևաբար, կապել այդ գործընթացի հետ չի կարելի»։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 281 | Ավելացրեց: Artur14 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz