Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Ձեր սեռը!
Պատասխանների ընդհանուր քանակը: 11
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր Կայքը

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » Չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակներն անցյալում են. Էդուարդ Շարմազանով
20:39
Չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակներն անցյալում են. Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը։

Հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Իշխան Զաքարյանին հարցեր տալու համար։ Վերջինիս հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

«Դուք նշեցիք, որ կառավարության կողմից որոշակի քայլեր են ձեռնարկվել գնումների ընթացքն արդյունավետ դարձնելու համար։ Ես լսում էի Ձեր ելույթը և հասկացա, որ խնդիրները շատ-շատ են։ Մենք շատ լավ տարբերում ենք բացթողումները, թերացումները և հանցագործությունները: Մենք պետք է օր առաջ ազատվենք կոռումպացված չինովնիկներից։ Ըստ ձեզ՝ քանի՞ քրեական գործ է հարուցվելու այս զեկույցից հետո։ Դուք քանի՞ քրեական հանցանք եք տեսնում։ Մեզ համար անթույլատրելի է կոռումպացված չինովնիկը։ Այդ չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակներն անցյալում են», - հարցրեց Շարմազանովը։

Վերջինիս ի պատասխան՝ Իշխան Զաքարյանն ասաց. «Ես լիովին կիսում եմ Ձեր կոչը, և մենք հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք։ Այո՛, կան կոռուպցիայի լրջագույն ռիսկեր, որի մասին խոսում ենք բոլորս: Հիմա ես ընդամենը ասում եմ՝ եկեք այս խնդիրները միասին լուծենք։ Պատժելիության հետ կապված՝ դա մեր խնդիրը չէ. մենք պատժիչ որևէ բան չենք կարող անել»:

«Պետք է թացը չորից տարբերենք: Եթե կա քրեական հանցագործություն, պետք է այդ կոռումպացված չինովնիկները լինեն համապատասխան վայրերում»,- արձագանքելով Զաքարյանի խոսքին՝ ասաց Շարմազանովը:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Artur14 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz