Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » Արտակ Բուդաղյանը կամաց-կամաց կազդուրվում է
20:42 Արտակ Բուդաղյանը կամաց-կամաց կազդուրվում է |
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բավարարին մոտ: Այդ մասին Մեր թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հարցին, թե արդյոք գնդապետը արդեն տեղյակ է եղբոր սպանության մասին, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետը դժվարացավ պատասխանել նշելով, որ իրենք չեն ասել, իսկ թե հարազատները ասել են, թե ոչ, տեղյակ չէ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանի խոսքով էլ՝ Արտակ Բուդաղյանը դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալու: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածքը ստացել է լյարդի շրջանում, գնդակը խրվել է գոտկային մկանային հյուսվածքների մեջ և դեպքի հաջորդ օրն իսկ, երբ նա տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ, գնդակը հեռացվել է նրա մարմնից: Այս ընթացքում գնդապետը վիրահատվել է երեք անգամ:
|
|
Կատեգորիա: Տնտեսություն |
Դիտումներ: 289 |
Ավելացրեց: Artur14
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |