Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Ձեզ դուր է գալիս մեր կայքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 5
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Մեր Կայքը

Մտքեր

Գլխավոր էջ » Հոդվածներ » Գրքեր

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԻՆՏԵԳՐԱԼ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (GEO – Lake Sevan)

Նախաբան Դժվար է գերագնահատել Սևանա լճի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Իսկ մի շարք ցուցանիշներով և գործակիցներով` մասնավորապես կենսաբազմազանության ոլորտում, լիճն ունի նաև համաշխարհային /գլոբալ նշանակության: Վերջին 80 տարիների ընթացքում լիճը ենթարկվել է ծանր փորձությունների, որոնք կանգնեցրեցին նրան բնապահպանական աղետի նախաշեմին: Ներկայումս նախաձեռնվում են ակտիվ գործողություններ լճի փրկության համար, սակայն դեռ մնում են խնդիրներ և ռիսկեր, որոնք պահանջում են համալիր հետազոտություններ և գիտականորեն հիմնավորված լուծումներ: Սույն հետազոտությունը իրականացվել է "Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիայի կողմից կատարվող նախագծի շրջանակներում` ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գիտավերլուծական կենտրոնի` UNEP-GRID Arendal-ի. աջակցությամբ: Նախագծի նպատակն է հետազոտել և գնահատել Սևանա լճի հիմնախնդիրների ծագումնաբանությունն ու զարգացումը, գործունեությունը` ուղղված լճի ավազանի և նրա էկոլոգիական հաշվեկշռի վերականգնմանը, լճի ժամանակակից էկոլոգիական իրավիճակը, ինչպես նաև հետագա անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը: Ծրագրին մասնակցել են այս ոլորտի առաջավոր մասնագետներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներից և համապատասխան ՀՀ նախարարություններից` Բնապահպանության նախարարության կառույցներից, Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարություններից, Երևանի պետական համալսարանից, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովից, ինչպես նաև անկախ փորձագետներ: Մենագրությունում շարադրված է նաև բնապահպանական հասարակական կազմակերպությունների տեսակետը, որոնց ակտիվ դիրքորոշումը և գործունեությունը էականորեն աջակցում են լճի և նրա ավազանի հետ կապված առավել սուր խնդիրների լուծմանը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է երկփուլանի արշավախումբ լճի ժամանակակից էկոլոգիական իրավիճակը հետազոտելու` մասնավորապես նրա ամենախոցելի գոտիներում, որոնք ենթարկվել են մի շարք բացասական գործոնների ազդեցության: Բազմակողմանի վերլուծության արդյունքնում ջրավազանի էկոլոգիական /լճաբանական բնութագրում նկարագրվել են որոշակի դրական տենդենցներ, վեր են հանվել առավել հավանական ռիսկերն ու մարտահրավերները, մշակվել և ներկայացվել

են համապատասխան առաջարկություններ և նախաձեռնություններ իրավիճակի հետագա բարելավման, Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման նպատակով: Կարինե Դանիելյան, աշխ. գիտ.դոկտ., ԵՊՀ պրոֆեսոր, "Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիայի / UNEP ազգային կոմիտեի նախագահ, ՀՀ Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղար, նախագծի  ղեկավար:

Նյութն ամբողջությամբ

Կատեգորիա: Գրքեր | Ավելացրեց: Artur14 (18.06.2013)
Դիտումներ: 1044 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz