Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Ինչպե՞ս եք իմացել TuRoBloG.Do.Am-յի մասին՝
Պատասխանների ընդհանուր քանակը: 3
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Մեր Կայքը

Մտքեր

Գլխավոր էջ » Հոդվածներ » Գրքեր

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Բ


Նախաբան

ՙՄեր հաղթանակների՚ 2-րդ հատորում ներկայացված է IV-X դարերի Հայաստանի ռազմական պատմությունը: Այդ ժամանակաշրջանի պատերազմական գործողությունների վերլուծությունից հետևում է, որ հայկական ռազմագիտական միտքը, ռազմավարությունը, մարտավարությունը և օպերատիվ արվեստը շարունակական զարգացում են ապրել: Ավելին. Խաղխաղի ճակատամարտում (450թ.) կիրառված հանդիպական մարտը ռազմարվեստի պատմության մեջ գրավոր արձանագրված նման մարտավարության առաջին նախադեպն է: Նկատենք, որ հանդիպական մարտն այդուհետ լայնորեն կիրառել են նաև ուրիշները, և ոչ միայն պատմական անցյալում: Բարձր ռազմագիտական պատրաստվածություն ենթադրող այդ մարտավարությունը արդի պատերազմներում նույնպես համարվում է խիստ արդյունավետ:

Մեր ռազմական պատմությանը հատկանշական է նաև, համաձայն ժամանակակից եզրաբանության, քաղաքակրթական բովանդակությունը: Հայտնի է, որ քրիստոնեությունը պետականորեն ընդունելը Հայության համար ոչ թե նախկին արժեքային համակարգի սկզբունքային մերժում էր, այլ եղածի յուրովի զարգացում և վերիմաստավորում: Այդ առումով, մինչքրիստոնեական շրջանում մարդու արժեքի գիտակցությունից զուրկ (Նիկողայոս Ադոնց) Ասորեստանի դեմ զինված պայքարը տիպիկ ՙմիջքաղաքակրթական պատերազմ՚ էր: Հայկական քաղաքակրթական ինքնության և արժեհամակարգի պաշտպանության խնդիրն առավել հրատապացավ քրիստոնեության ընդունումից հետո: Այդ համատեքստում Վարդանանց պատերազմը զրադաշտական Պարսկաստանի դեմ, որի խորհրդանիշն է ռազմավարական հաղթանակով ավարտված Ավարայրի ճակատամարտը (451թ.), ՙմիջքաղաքակրթական պատերազմի՚ դասական օրինակ է: Նույն նպատակաուղղվածությունը և տրամաբանությունն են ունեցել նաև Արաբական խալիֆայության դեմ մղած պատերազմները: Հատկանշական է, որ ստեղծված իրադրությունը թելադրում էր ներքին հակասություններ ունեցող Հայաստանին և Բյուզանդիային միավորել իրենց ռազմական հնարավորությունները: ՙՄեր հաղթանակների՚ առաջին հատորի հրատարակումից հետո ՙՆորավանք՚ հիմնադրամը ստացել է բազմաթիվ կարծիքներ և մաղթանքներ, որոնք մեծապես նպաստել են մեր հետագա աշխատանքին: Միևնույն ժամանակ, այս նախագծի իրագործումն անհնարին կլիներ առանց այն գործուն, անկեղծ աջակցության, որը ստացանք ՙՀայռուսգազարդ՚ ընկերությունից, ի դեմս Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի և փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի, և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից: Օգտվելով առիթից՝ հայտնում ենք նրանց մեր խորին շնորհակալությունը:

Նյութն ամբողջությամբ


Կատեգորիա: Գրքեր | Ավելացրեց: Artur14 (18.06.2013)
Դիտումներ: 240 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz