ՆԱԽԱԲԱՆՖիզիկաաշխարհագրական օբյեկտների ներկա տեղեկատու-բառարանն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքում եղած լեռների, նրանց գագաթների, առանձին լեռնազանգվածների, լեռնանցքների, բարձրավանդակների, սարահարթերի, կարևորագույն հանդերի և դաշտերի, լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների, ջրվեժների, աղբյուրների և այլ օբյեկտների ՀՀ կառավարության կողմից հաստատված անվանումները, որոնք ներկայացված են այբբենական կարգով: Յուրաքանչյուր անվանում-գլխաբառից հետո տրվում է նրա սահմանումը, դիրքը և համառոտ բնութագիրը: Տեղեկատու-բառարանն ընդգրկում է ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների շուրջ 2775 անվանում: Տեղեկատու-բառարանի գլխավոր և հիմնական սկզբնաղբյուրներ են հանդիսացել նախկինում հրատարակված 1:25000 մասշտաբի քարտեզները, ՀԽՍՀ ջրօդերևութաբանական ծառայության կողմից հրատարակված ջրաբանական տարեգրքերը, Հ. Ս. Ստեփանյանի կազմած "Հայկական ՍՍՌ աշխարհագրական անուններ” (Երևան, 1951թ.) ժողովածուն, "Հայկական սովետական հանրագիտարան”-ը (13 հատոր, Երևան 1974-87թթ.), "Հայկական համառոտ հանրագիտարան”-ը (4 հատոր, Երևան 1990-2003թթ.), Ա. Ա. Ասլանյանի և Հ.Ղ. Գրգեարյանի "Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան”-ը (Երևան, 1981թ.), դաշտային ուսումնասիրություններ և բազմաթիվ այլ նյութեր: Մեծ դժվարություն է ներկայացրել օտարահունչ և ձևափոխված անվանումների հայացման խնդիրը, որի լուծման համար ՀՀ կառավարության կողմից 01 հունիսի 2005թ. N 697-Ա որոշմամբ ստեղծվեց աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասնագիտական հանձնաժողովը: Հանձնաժողովի եզրակացությանհիման վրա ՀՀ կառավարությունը իր որոշումներով հաստատել է աշխարհագրական օբյեկտների անվանումները: Տեղեկատու-բառարանում անվանում-գլխաբառերը տրված են գլխատառերով, նրանց վերաբերյալ տեղեկությունները` սովորական տառատեսակով, որից հետո, անհրաժեշտության դեպքում տրվում են անցյալում գործածված անվանումը (անվանումները): Օրինակ` ԳԼՈւԽ ՁԱԳԵՁՈՐԻ – լեռ (2865 մ) Սյունիքի մարզում,… (Ձագեձոր, Զանգեզուր): ԵՐՆՋԱԿ – լեռնագագաթ (3368 մ) ՀՀ Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին………. (Երկաթասար): Հին անվանումները իրենց տեղում, նույնպես տրվում են գլխատառերով և հղվում ներկայիս անվանմանը, որը շարված է շղատառով: Օրինակ` ՁՈՐԱԳԵՏ – գետ, տե՛ս Դեբեդ: ՂՈւԿԱՍՅԱՆԻ ԼԵՌՆԵՐ – լեռներ, տե՛ս Եղնախաղի լեռներ: Երկու կամ մի քանի նույնանուն տեղանունների առկայության դեպքում, հաջորդականությունը սահմանվում է ըստ մարզերի այբբենական կարգի: Օրինակ` ՍԵՎՔԱՐ – լեռնագագաթ (1740 մ) Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագլխին………… ՍԵՎՔԱՐ – գետ Սյունիքի մարզում ………………………………… ՍԵՎՔԱՐ – լեռնագագաթ (1046 մ) Տավուշի մարզում, ………….. ՍԵՎՔԱՐ – գետ Տավուշի մարզում…………………………………. Տեղեկատու-բառարանն օգտակար կլինի տարբեր մասնագիտության գիտաշխատողների, պետական և տեղական իշխանությունների, դասախոսների, ուսուցիչների և ընթերցող լայն շրջանների համար: ՏԵՂԵԿԱՏՈւ-ԲԱՌԱՐԱՆՈւՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ԿՐՃԱՏՈւՄՆԵՐԸարլ.- արևելք արմ.- արևմուտք հս.- հյուսիս հվ.- հարավ կմ – կիլոմետր մ – մետր հա – հեկտար մլն – միլիոն հզ. – հազար ՀԷԿ – հիդոէլեկտրակայան Նյութն ամբողջությամբ
|