Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Մտքեր
Forgive me for not forgetting me
Վերջերս Գրողների միության հրատարակչությունում լույս է տեսել երիտասարդ գրող Աստղիկ Օհանյանի "Forgive me for not forgetting me" (Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար) գիրքը: Գրքում նկարագրված է երիտասարդ երաժշտագետ Էլիզաբեթի և տաղանդավոր երիտասարդ նկարիչ Ալեքսի սիրո գողտրիկ պատմությունը: Երիտասարդները հանդիպում են, գտնում իրար, ճանաչում և սիրում: Թվում է, որ ողջ աշխարհն է ծաղկել նրանց սիրո առաջ, և զույգին սպասվում է անամպ ու երջանիկ կյանք և սեր` "մինչև լուսին և հետ”: Բայց դաժան իրականությունն իր անողորմ հարվածն է հասցնում երիտասարդներին. նրանց վիճակված չէ երկար ժամանակ վայելել իրենց սիրո քաղցր վայրկյաններն անգամ: Սերը, որ թվում էր ամենակարող, անզոր է մահվան անգութ սրի առջև: Կտրվում է մի երիտասարդ ու տաղանդաշատ երիտասարդի կյանքի թելը, և սև մշուշով է պատվում նրա սիրած էակի կյանքը: Հինգ երկար տարիներ աղջիկը փորձում է վերագտնել իրեն, փորձում է համակերպվել կատարվածի հետ. բայց ամենազոր սերը նրան չի լքում, նա շարունակում է սիրել և անմար պահել իր սիրած տղայի հիշատակը:
Կարծում եմ, որ գիրքը կհետաքրքրի հատկապես երիտասարդ սերնդին, պատանիներին, որոնք նոր են ոտք դնում կյանք: Չէ որ այն իրենց նման պատանի և երազանքներով լի մարդկանց մասին է: Քանի որ գիրքը գրված է անգլերեն լեզվով, ապա համոզված եմ, որ այն օգտակար կլինի նաև անգլերեն լեզուն սովորողների համար: Աստղիկ Օհանյանը ընդամենը 21 տարեկան է: Ավարտել է Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը: Ներկայումս սովորում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում: Երիտասարդ և խոստումնալից գրողն իր առաջին գիրքն է հանձնել ընթերցողի դատին, գիրք, որը խորհելու և մարդկային արժեքները վերագնահատելու առիթ է տալիս: Գիրքը կարող եք գնել Նոյան Տապան և Գրքերի աշխարհ գրախանութներից: Շնորհավորում եմ Աստղիկին` հրաշալի ստեղծագործության լույս տեսնելու կապակցությամբ: Հուսով եմ, որ տաղանդավոր աղջիկը դեռ բազմաթիվ նոր և հետաքրքիր գրքերով կուրախացնի մեզ:
|
| Կատեգորիա: Գրքեր | Ավելացրեց: Artur14 (18.06.2013)
|
| Դիտումներ: 274
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |