Հարգելի՛ ընթերցող,Այս դասագիրքը տպագրվել է էկոլոգիայի վերաբերյալ հայալեզու ուսումնական գրականության նկատմամբ պահանջարկը ինչ–որ չափով բավարարելու ցանկությամբ: Ժողովածուն ընդգրկում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսումնական կիսամյակի բուհական դասընթացների ընթացքում կարդաց-ված դասախոսությունների համառոտագրությունը՝ ըստ օրգանական սինթեզի և բնապահպանական ճարտարագիտության սեկտորի կողմից հաստատված ծրագրի: Բացի ընդհանուր էկոլոգիայի կուրսից, IX, X և XI գլուխներում զետեղված են նյութեր ջրոլորտի, մթնոլորտի, հողոլորտի և պինդ թափոնները ախտածին և թունավորող նյութերից մաքրելու ճարտարագիտական մեթոդների մասին: Դասագիրքը հավակնություն չունի ընդհանրացնել էկոլոգիական բոլոր գիտությունների հիմունքները, սակայն հաշվի են առնված ճարտարագիտական մասնագետներին առա-ջադրվող պահանջները: Դասագիրքը, անշուշտ, կհետաքրքրի ոչ միայն ճարտարագիտական բուհերի ուսանող-ներին, այլև տարբեր մասնագիտության տեր անձանց: Շարադրանքը հնարավորին չափ մատչելի է: Հաշվի է առնված այն հանգամանքը, որ ընթերցողը հնարավոր է, որ նախնա-կան էկոլոգիական գիտելիքներ չունենա: Հեղինակները ուրախ կլինեն լսելու կամ կարդալու ձեր կարծիքները, նկատողություննե-րը և դիտողությունները: Հեղինակները շնորհակալություն են հայտնում Երևանի պետական ճարտարագիտա-կան համալսարանի դասախոսներ քիմիական գիտությունների դոկտորներ Կ. Թահմազյա-նինª և Գ. Թորոսյանին արժեքավոր խորհուրդների համար, Վ. Շահինյանին, Ք. Ավետիսյանին և Վ. Սողոմոնյանին, որոնց տեխնիկական օժանդակությունը հնարավորություն տվեց ժամանակին իրականացնել մտահղացումը և, իհարկե, ՙԶան-գակ–97՚ հրատարակչության աշխատակիցներին ու նրա տնօրեն Ս. Մկրտչյանին, որոնց շահագրգիռ միջամտությունը և մասնագիտական բարձր մակարդակը վերջնական ձև և տեսք տվեց ժողովածուին: ՍամվելՄՇահինյան ՆաիրաԹահմազյան Նախաբանի փոխարեն Էկոլոգիայի տեղն ու դերը մյուս գիտությունների համակարգում ՄԱՍԱՌԱՋԻՆԸՆԴՀԱՆՈՒՐԷԿՈԼՈԳԻԱ Գլուխ I Օրգանիզմները որպես կենդանի և ամբողջական համակարգեր Էկոհամակարգ Օրգանիզմները կոհամակարգում Գլուխ II Օրգանիզմի և միջավայրի փոխհարաբերությունը: Էկոգործոններ Գլուխ III Էներգիան էկոհամակարգում Էկոլոգիական հիմնական և կարևոր օրենքները, սկզբունքները, օրինաչափությունները և կանոնները Լիբիխի մինիմումի, Վիլյամի գործոնների անկախության և Շելֆորդի տոլերանտության օրենքները Այլ օրենքներ ԳլուխIV Մարդու էկոլոգիա Մարդու օրգանիզմի էներգիայի և նյութի փոխանակությունը Շրջակա միջավայր Բնական պաշարների դասակարգումը Անսպառ և սպառվող բնական պաշարներ ԳլուխV Մարդածին համակարգեր ՄԱՍԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱԿԱՄԻՋԱՎԱՅՐԵՎԱՂՏՈՏՈՒՄ ԳլուխVI Երկրի ծագման, զարգացման համառոտ պատմությունը Երկրի խոշորագույն ոլորտները Քարոլորտ (Լիթոսֆերա) Մթնոլորտ
|