Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Մտքեր
ԱՅԼԱԽՈՍ ԵՎ ԱՅԼԱԴԱՎԱՆ ՀԱՅԵՐ
ԵՐԿՈՒ ԽՈՍՔՀայոց ճակատագիրը տարաբնույթ հանգամանքների բերումով մեր ազգակիցներին տարածել է ի սփյուռս ողջ աշխարհի: Ավելին, այդ ուղղությամբ ողբերգական դերակատարություն է ունեցել թուրքական պետության կողմից իրականացված Հայոց Մեծ Եղեռնը, որի արդյունքում հայության գերակշիռ մասը ֆիզիկապես ոչնչացվեց իր բնական Հայրենիք-Հայկական լեռնաշխարհի խոշորագույն արևմտյան հատվածում: Թվում էր, թե հերթական անգամ պիղծ թշնամին կարողացավ «լուծել» Հայ տեսակի լինելիության խնդիրը: Սակայն, ո’չ և երիցս ո’չ: Մինչդեռ, մենք ապավինելով մեր Ցեղի անսպառ ոգեղեն ներուժին` ի զորու եղանք ոչ միայն ամոքել ստացած վերքերը, այլև Սարդարապատում և Արցախում հաղթանակել և պատուհասել նույն ոճրագործ թուրքին: Անշուշտ, չափազանց դժվարին գործ է սփյուռքում հայ մնալը, հաճախ դրա համար հիրավի հերոսական ճիգեր են պահանջվում: Նամանավանդ, եթե նկատի ունենանք այն վճռորոշ հանգամանքը, որ հայությունը Հայրենիքից դուրս ապրել և ապրում է էթնիկ, կրոնական, քաղաքական և լեզվա-մշակութային միանգամայն տարբեր և ինչու չէ` նաև հակադիր համակարգերում: Այսինքն, նման ապազգայնացնող մթնոլորտը գլխավորապես առաջին հերթին հարվածում է սփյուռքահայի ազգային ինքնագիտակցությանը, քանզի մայրենիի փոխարեն խոսելով օտար լեզվով, բռնի կերպով կրոնափոխվելով և գրեթե զրկվելով իր տեսակին բնորոշ հատկանիշներից` նրա միակ անփոխարինելի հաղթաթուղթը և ապավենը օտար շրջապատում շարունակում է մնալ հենց ազգային ինքնագիտակցությունը, որի զորակցությունն է միմիայն նրան հայ պահում: Նշվածի ցայտուն վկայություն պետք է համարել Արևմտյան Հայաստանում և այլուր «ծպտյալ», այլադավան կամ այլախոս հայերի կենսագոյությունը, պայքարը և ազգային զարթոնքը: Ժողովածուի հոդվածները ժամանակին տպագրվել են «Հանրապետական» հանդեսում, ինչն անշուշտ նորանկախ Հանրապետությունում թեմայի նկատմամբ հետաքրքրության և ուշադրության առաջին դրսևորումն է: Իսկ որ այս թեմայի ուսումնասիրությունն իսկապես ռազմավարական նշանակություն ունի` որևէ կասկածից դուրս է և ակնհայտ: Այն միաժամանակ ուսուցողական և դաստիարակչական կարևոր նշանակություն ունի, և պետք է դիտարկել նաև Հայրենիք – Սփյուռք փոխհարաբերությունների համատեքստում: Այժմ կարևորագույն խնդիր է հայության այդ բեկորներին ըստ ամենայնի Հայրենիքին կապելը և սատարելը ու հայրենատիրության նվիրական գործում ներգրավելը: Այդ ամենի իրականացումը կկասեցնի նրանց ձուլումը և կնպաստի հայկական ազգային կենսակերպի արմատավորմանը: Այսինքն, հայը կարող է այլալեզու կամ այլադավան լինել, բայց երբեք չդավաճանել իր Ցեղի ոգուն:
|
| Կատեգորիա: Գրքեր | Ավելացրեց: Artur14 (18.06.2013)
|
| Դիտումներ: 259
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |