«Անմահ բագիններն Հայոց» պատմավեպում իրադրությունները ծավալվում են 4-րդ դարում Խոսրով Բ Կոտակ եւ Տիրան Արշակունի թագավորների կառավարման տարիներին:
Բարդ, հակասական շրջան է պայոց պատմության մեջ: Հայոց աշխարհը երկու գերտերությունների՝ Պարսկաստանի եւ Բյուզանդիայի շրջապտույտի մեջ, Մծբինի դաշնադրությունը ու դրան հաջորդող քաղաքական հետեւանքները, նոր հավատքի (քրիստոնեության) էնթոհոգեբանական, սոցիալական, քաղաքական անդրադարձներով: Վեպում նկարագրված են Խոսրով թագավորի մեծագործությունները՝ Դվինի կառուցումը, Խոսրովակերտ ու Տաճարի Մայրիի անտառների արարումը, Խոսրովին հաջորդում է Տիրան թագավորը: Նրա գահակալությունը ուղեկցվում է աշխարհիկ-հոգեւոր տերերի հակամարտության սաստկացմամբ:
Հոգեւոր պատմիչները խեղաթուրել են Տիրան թագավորի գործերն ու կերպարը, նրան հանիրավի ներկայացրել են որպես դաժան ու կամակոր արքա-բռնակալ մարդ: Ի վերոջ հակամարտության է հասնում կրքերի գագաթնակետին, Տիրանը ի շահ գահի սպանել է տալիս Հուսիկ ու Դանիել կաթողիկոսներին:
Խոսրովն ու Տիրանն անկախության ձգտմանը դեմ են ելնում կենտրոնախույզ նախարարները: Նրանց դեմ մղվող պատերազմները ջլատում են գահի ուժերը: Տիրանը Հայոց անկախությունը կապում է արիականության զարթոնքի, հոգու ազատության ու գնոստիկական հանդուրժողականության հետ:
Վեպում տրված է Տիրան թագավորի պատմա-տրամաբանական արդարացումը, որպես հզոր արքայի ու արիական մարդու…
Բեռնել գիրքը