Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Մտքեր
Բանաստեղծություն: Սիրտս բացել եմ
Սիրտս բացել եմ, Գալիս ե՞ս, դե ե’կ, Կուզե՞ս քո գալու ճանապարհներին Մաշված ափերս որպես ուղեգորգ Փռեմ ոտքիդ տակ, Մատներս սանդուղք սարքեմ քեզ համար, Աչքերս` լապտեր, Բերանս` զանգակ, Որ չմոլորվես, Որ չվախենաս ճանապարհների ավերակներից…
Սիրտս բացել եմ ահա քո առաջ, Եվ որպես սրտիս մի նոր բնակիչ Դու մտիր այնտեղ, Ոչ որպես կրկին մի իջևանող, Ով ներս է մտել իր ցրտահարված Սիրտը տաքացնի, նորից հեռանա…
Դու այնտեղ մտիր տանտիրոջ նման…
Սիրտս բացել եմ… Ոչ թե երդիկից, Հենց դռնից մտիր, Ներս արի, նստիր: Ծունկս քեզ աթոռ, Կուրծքս` հենարան, Հոգիս` թթվածին…
Դե հիմա, պատմիր, Տեսնեմ շաղ տված մարգարիտներս Ճանապարհների ցեխից ու կեղտից Շա՞տ են խունացել… Որ էլ շաղ չտա՞մ, Եթե ուզում ես ամուր բռնվիր մարգարտաշարից, Որ չխճճվես ավերակներիս լաբիրինթոսում, Ու … Գալդ Բարի
Սիրտս բացել եմ… Գալի՞ս ես, դե ե’կ:
|
| Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Artur14 (18.06.2013)
|
| Դիտումներ: 261
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |