Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Մտքեր
Բանաստեղծություն: Ես լռում եմ դեռ
Ես լռում եմ դեռ, լռում շարունակ Ու չեմ ցանկանում ինքս իմ առջև Բացել գաղտնիքն այն բարդ ու պարզունակ` Ինչքան եմ ուզում ես քեզ հետ կանչել... Դու էլ ես լռում,սակայն տարբեր է, Ուրիշ է իմ ու քո լռությունը, Քո ձայնին կարոտ սիրտս հարբել է Ու կորցրել է հանգստությունը: Բայց իմ հարբեցող սիրտը դեռ անհագ Կլանում է քո թունդ լռությունը, Ես թախծի ծովն եմ սուզվում անհատակ, Ինձ լքում է իմ գիտակցությունը: Իմ դեմքին է դեռ ժպիտն այն հիմար, Որ թաքցնում է իմ թուլությունը, Ինչպես եմ ուզում ես գոռալ հիմա, Որ կարոտել եմ քո խենթությունը... Սակայն կապկպված իմ այս կարոտին Խեղդում է միջիս հպարտությունը, Ու դժկամորեն դեռ քարշ եմ տալիս Հոգիս բզկտող քո լռությունը...
|
| Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Artur14 (18.06.2013)
|
| Դիտումներ: 316
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |