Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Ձեզ դուր է գալիս մեր կայքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 5
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր Կայքը

Մտքեր

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բանաստեղծություններ

Բանաստեղծություն: Բարև, ես եմ
Բարև, ես եմ…
Կենդանի եմ, տես ես ողջ եմ…

Ի՞նչ ես խոսե’լ, ի՞նչ ես ասե’լ,
Ես այդպիսի բան չեմ լսել:
Չէ, չեմ լսել, թե ասել ես,
Որ էլ չգամ,
Որ էլ երբեք քեզ ձայն չտամ:
Ես չեմ լսել, թե ասել ես,
Որ քո կյանքում ես էլ չկամ…

Իջի’ր, շուտ-շուտ, սպասում են…
Չմոռանամ նաև ասել,
Որ պուրակի
Ծանոթ ծառերն բարևում են,
Որ մայթերը
Մեր քայլերին կարոտում են,
Չեն մոռացել, սպասում են:
Քեզ առաջվա պես սիրում են,
Եվ մեզ մեկ է,
Թե ինչքա՞ն ես հիմա փոխվել,
Թե թոռներդ
Փեշերիցդ կախ են ընկել…
Ախ գարուն է:

Ի՞նչ ես ասում…
Ես չեմ լսում…
Չեմ հասկանում ու չգիտեմ…

Գիտեմ միայն, որ եկել եմ
Ու հանդիպման
Մեր ծառի տակ լուռ կանգնել եմ …
Եվ մտովի ասում եմ քեզ.
Բարև, ես եմ…
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Artur14 (18.06.2013)
Դիտումներ: 238 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz