Զավեշտալի արտահայտություններ, որոնք կարելի է լսել միայն բանակում
Զավեշտալի արտահայտություններ, որոնք կարելի է լսել միայն (կամ' հատկապես) բանակում.
1. Աղբամանը հատուկ ձեզ համար է դրված, իսկ դուք կողքով եք անցնում: 2. Միջուկային ռումբը միշտ էպիկենտրոնում է ընկնում: 3. Ես էլ եմ սիրում գեղեցիկ հագնվել, իսկ այստեղ պարկեշտ եմ հագնվում: 4. Ես քեզ ճանաչեցի: Ինչպես է՞ր քո ազգանունը: 5. Ես կարծում եմ այնպես, ինչպես մտածում եմ: 6. Ես հետևություն կանեմ վաղը, սկսած այսօր' երեկոյից: 7. Ես չգիտեմ, թե ինչպես են անում, բայց հաստատ դու ճիշտ չես անում: 8. Քեզ ում եմ ես ասում: 9. Ես առաջին գումարտակի հրամանատարն եմ, որը ես եմ ղեկավարում: 10. Ես ձեզ չեմ հարցնում, թե որտեղ էիք, ես հարցնում եմ' որտեղի՞ց եք գալիս: 11. Ի՞նչ ես օձի պես հաչում իմ վրա: 12. Ես ձեզ կստիպեմ, սկսած ինձնից, պատվի առնել յուրաքանչյուր սյանը: 13. Այդ սպան տաղանդավոր է, բայց կարողանում է խելամտորեն այն թաքցնել: 14. Շարային երթի՜: Երգով, դեպի զորանոցը, քայլոո՜վ մա՜րշ: Հետևն ինչու՞ չի երգում: 15. Ճաշարանում բերաններդ փակ կուտեք: 16. Սա ու՞մ գլխարկն է, որի վրա գրված է «Արմեն Հովհաննիսյան»: 17. Մինչև իմ վերադարձը բոլորի եղունգները կտրված լինեն: Ձեռքինը նույնպես: 18. Առավոտյան բոլորն արթնանան ինչպես շամպայնի խցանը: 19. Զինվոր, այս ի՞նչ անհավասար ուղղանկյուն ես գծել: Դու ի՞նչ է, դալտոնիկ ե՞ս: 20. Էս ի՞նչ է տեսքդ. շալվարդ արդուկած չի, կոշիկներդ մաքրած չեն, իսկ երեսդ անթրաշ է: Ոնց որ երեք տարեկան լինես: 21. Ինչու՞ ես աղջկա պես կարմրել: Մի ամսից սերժանտ ես դառնալու: 22. Ի՞նչ ես ինձ մեջքով կանգնել, երբ ես ուղիղ դեմքիդ եմ նայում: 23. Ի՞նչ ընդհանուր բան կա ձյան և խոտի միջև: Ձյան և խոտի վրայով տանկը նույն արագությամբ է ընթանում: 24. Էս ի՞նչ խոզ է այստեղով անցել: ոնց որ կով լինի: 25. Ի՞նչ: Որտեղ եք եղե՞լ: Տուալետու՞մ: Դե դուք թատրոն էլ կգնաք: 26. Պարոն զինվոր, այդ ի՞նչ ես գրում: Դու ինչ է, խելացի ե՞ս: 27. Ի՞նչ ես սառցակալած ձկան պես լռել: 28. Ի՞նչ ես այստեղ կանգնել: Լեզու չունե՞ս, որ դուռը թակես: 29. 15 րոպեից բոլորը նստած լինեն «Զինուժ» ծրագրի կողքին: 30. Սովորեք տարբերել, թե որտեղ է դեմոկրատիան, իսկ որտեղ' շարքը: 31. Խելքով կարող ես չփայլել, բայց կոշիկներով պարտավոր ես փայլել: 32. Մի հատ էլ ձայն տեսա' ինձնից չնեղանաք: 33. Դու անբավարար պայքար եք տանում ձեր արտաքինի դեմ: 34. Ինչու՞ ես կաղում: Պատրաստվում ես ծննդաբերե՞լ: