«Դասական կոստյումի մեջ աքսեսուարների շնորհիվ կարող եք փոխել խոսակցական պրակտիկան»։ «Ներքին էներգիայով լի կինը փոռիկների, պատրանքային թափանցիկության կարիք չունի, այլ միայն՝ արիստոկրատ կազմվածքի»։ «Թաքնված սեքսուալությունը շատ ավելի ձգող է, քան բացը»։ «Լավ ընտրված ուրվագիծը կամվածքին կատարյալ տեսք է տալիս»։ «Խնամված կինը միշտ հասնում է նրան, ինչին չի հասնում խալաթով կինը»։ «Կնոջ հրաշալի տեսքն ինքնաբերաբար լուծում է շատ խնդիրներ»։ «Նորաձեւ լինել չի նշանակում չափն անցնել, ինչպես սիրում են ասել հեռուստատեսային շոուներում, դա պետական հարց է»։ «Նորաձեւությունը հզոր գաղափարական գործիք է, որն այսօր Ռուսաստանում թերագնահատվում է»։ «Դասկանին վերադարձը վերադարձ է կանացիությանը»։ «Ճոխությունը բնական պետք է լինի, այլապես դա ճոխություն չէ, այլ՝ ջղաձգումներ։ Իսկ ջղաձգումների վրա ծիծաղում են, այն չի կարող հետաքրքրել ու ոգեւորել»։ «Երեկոյան շպար չեն անում նույնիսկ երեկոյան, միայն ռուսներն են շարունակում ջանք թափել»։ «Ամեն ինչին պետք է թեթեւ վերաբերվել, չարժե ոչինչ կուռք դարձնել»։ «Իմ ներքնաշխարհն ավելի կարեւոր է ցանկացած արտաքին դրսեւորումից» խոսքը հիմարություն է։ Ներքին աշխարահն առանց արտաքինի չի լիում, ընդհակառակը։ Դա ին-յանի նման է»։ «Եթե երեկոյին ներկայանալով հասկացել եք, որ չափից ավելի տոնական եք հագնված, ոչինչ մի պարզեցրեք։ Եղեք թագուհի»։
|