Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 18 » Renault-ն եւ Mitsubishi-ն քննարկում են համագործակցության հնարավորությունը
16:49 Renault-ն եւ Mitsubishi-ն քննարկում են համագործակցության հնարավորությունը |
Ֆրանսիական Renault ավտոկոնցեռնը քննարկում է ճապոնական Mitsubishi-ի հետ համագործակցության հնարավորությունը, հաղորդում է Economic Times-ը` վկայակոչելով ֆրանսիական Le Figaro թերթը:Ընկերության անանուն աղբյուրը թերթին հայտնել է, թե քննարկվում է համատեղ նախագծեր անելու հարցը Renault-ի եւ Mercedes-ի համագործակցության օրինակով: Ընդ որում, նա նշել է, թե այդ հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ որոշ նրբություններ լրացուցիչ մշակման կարիք ունեն: Renault-ի, Mitsubishi-ի եւ Nissan-ի մասնակցությամբ մոտ 30 նախագծեր գտնվում են քննարկման փուլում: Նշենք, որ Renault-ին է պատկանում ճապոնական Nissan-ի բաժնետոմսերի 43,4 տոկոսը, որն իր հերթին տիրապետում է Renault-ի բաժնետոմսերի 15 տոկոսին: Mitsubishi-ն իր հերթին ամենագանցներ է արտադրում ֆրանսիական PSA ալյանսի հետ:
|
|
Կատեգորիա: Ավտոաշխարհ |
Դիտումներ: 442 |
Ավելացրեց: Artur14
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |