Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Ինչպե՞ս եք իմացել TuRoBloG.Do.Am-յի մասին՝
Պատասխանների ընդհանուր քանակը: 3
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր Կայքը

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 18 » Մի գեղեցիկ օր կհանդիպեմ քեզ... ♥
12:53
Մի գեղեցիկ օր կհանդիպեմ քեզ... ♥
Մենք դեռ հանդիպելու ենք ու հանդիպելու ենք միայն այն ժամանակ , երբ շա՜տ երկար ժամանակ անցած լինի իմ այս նամակից: 
Դու ինձ շատերից ու շատ բաներից զրկեցիր, դու ինձ շա
՜տ բաներ նվիրեցիր ու սովորեցրիր: Դու սովորեցրիր ճախրե՜լ, երազե՜լ:
Թողեցիր ապրել միայն անցածով, միայն անցած հուշերով: Թողեցիր ինձ միայն պատկերացումներ, որտեղ առաջ միասին էինք, իսկ հիմա` միայն ես եմ:
Դու ինձ մենակ թողեցիր այն աշխարհում, որտեղ մի
՛շտ միասին ենք եղել, որտեղ ես երջանիկ եմ եղել ու ապագաս եմ պլանավորել:
Բայց հիմա ես միայն փափագում եմ քեզ տեսնել, հանդիպել քեզ նորից: Ու ես գիտե
՛մ, դու փոխված չես լինի, գուցե փոխված կլինի արտաքինդ, դիմագծերդ, բայց աչքերդ մի՛շտ կճանաչեմ: Չէ՞ որ նրանք ինձ համար միշտ փայլել են: Ու ես չե՛մ կարող քեզ նման մոռանալ այն, ինչն ինձ երջանկացրել է: 
Այո
՛, մենք նման չե՛նք:
Կգա
՛ այդ գեղեցիկ օրը, երբ ես կհանդիպեմ քեզ էլի, ու երևի կհանձնեմ այս նամակը քեզ, այն նամակը, որը երկար ժամանակ համաձայնել է կիսել իմ զգացմունքներն ու հույզերը: 
Ու դու երևի կարդալով կհասկանաս, թե ինչ դժվար է խոսել քեզ հետ, զգալ քեզ` հեռու լինելով: 
Ու գիտե
՞ս, ես չգիտեմ`  ինչպես կպահեմ ինձ այն պահին, երբ կտեսնեմ քեզ: Գուցե ես ուղղակի չնայե՞մ քեզ, գուցե անզուսպ կարոտից գոռա՞մ ու ասեմ, որ ես՛ եմ , հենց ե՛ս` այն աղջիկը, ով երջանիկ էր այն պահին, երբ դու այստեղ էիր` կողքիս`ձեռքս բռնած: 
Ու հիմա կրկին նույն այն վիճակն է, ինչ առաջ էր, քեզնից առաջ` դատարկ է ամեն
ը
Ես վախենում եմ մոռացումից, ես վախենում եմ հանդիպումից, այն սառը հանդիպումից, որ մի օր տեղի է ունենալու: Վախենում եմ քո աչքերում ոչ մի հիշողություն չտեսնելուց, վախենում եմ, որ կնայեմ քեզ ու կփախցնես հայացքդ: Ես վախենում եմ մենակ ճախրել...
Մեր բաժանման նման հիմա էլ նորից գրկում եմ քեզ, ու երբ նորից բաժանվենք, կվերանա ամեն ինչ, չի երգի հոգիս ու չեմ ապրի առաջվա մեղեդու շնչից: 
Մենք կհանդիպե
՛նք ...կհանդիպե՛նք ու գուցե այդ ժամանակ մենակ չլինես, բայց մի՞թե դա կխանգարի ինձ` նորից քեզ գրկելու համար, մի՞թե կխանգարի` նորից քո հոտը զգալու համար: 
Ի
՞նչ կանեմ այդ պահին, չէ՞ որ ես բավական երկար ժամանակ եմ փողոցներում քեզ փնտրել, բավական երկար ժամանակ եմ սպասել մեքենայի մեջ, անքուն, որպեսզի տեսնեմ, բայց...
Մի
՞թե մտածված է այդ գեղեցիկ օրը, երբ կհանդիպենք ու էլ խանգարող ոչինչ չի՛ լինի: Դու կկարդա՛ս իմ նամակը, իսկ ես կսկսեմ նայել քո ծամածռվող դեմքին, բայց հնարավո՞ր է, որ փոխված կլինի դա, հնարավո՞ր է, որ արդեն իմ հերթական նամակը կկարդաս` դեմքի առանց որևէ շարժումի, առանց ծամածռվելու, հանգիստ ....
Մի
՞թե փոխված կլինես այդչափ...
Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 501 | Ավելացրեց: Artur14 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz