Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 15 » ԾԽԱԽՈՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ
09:25 ԾԽԱԽՈՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ |
Տարբեր հետազոտությունների արդյունքներ վկայում են ծխախոտի ծուխի մաշկի վրա ունեցախ անբարենպաստ հետևանքների մասին` անկախ ծխողի կամ պասիվ ծխողի տարիքից և վերջինիս մաշկի վրա արևի ունեցած ազդեցության: Ապացուցված է, որ ծխողների դեմքի մաշկը`հատկապես աչքերի և բերանի մաշկի հատվածը` համեմատած չծխողների հետ, ավելի շուտ է սկսում կնճռոտել, քանի որ նվազում է թթվածնային և սննդանյութերով սնուցումը
Ծխախոտի յուրաքանչյուր գլանակ պարունակում է մինչեւ 4000 տեսակի թունավոր նյութեր, որոնց մեծ մասն արյան հետ ընկնում են էպիդերմիսի խորը շերտերը: Եվ փաստորեն ծխելու ազդեցությունը մաշկի վրա այնքան տեսանելի է, որ արտաքինից կարող ես որոշել՝ տվյալ անձնավորությունը ծխո՞ւմ է, թե՞ ոչ: Ծխողների մաշկի գույնը փոխվում է, աչքերի շուրջ առաջանում են կնճիռներ: Այս դեպքում միակ ճիշտ որոշումը ծխելը թողնելն է Կնճիռները սովորաբար հայտնվում են վերին և ստորին շուրթերի ուղղությամբ: Ծխողների մաշկի « բնորոշ» հատկանիշներից է դեմքի մաշկի մոխրագույն երանգը, հյուծված և վատաառողջ տեսքը, մաշկի մանուշակագույն և կարմիր երանգները:
Ծուխը մաշկի վրա կարող է ազդել մի քանի եղանակով: Ծխի մեջ պարունակվող վնասակար և գրգռող նյութերը կարող են առաջացնել խրոնիկ շլություն, մաշկի չորություն և գրգռվածություն: Դրանք միջնորդում են նաև շարակցական հյուսվածքի վնասվածքների առաջացմանը: Հետազոտությունների արդյունքները ապացուցել են նաև այն փաստը, որ ծխելը վնասում է կոլլագենը և էլաստինը,որոնք էլ պատասխանատու են մաշկի էլաստիկության համար:
|
|
Կատեգորիա: Հասարակություն |
Դիտումներ: 271 |
Ավելացրեց: ստուդիո
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |