Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Կյանքի խոսք եկեղեցին աղանդ է?
Պատասխանների ընդհանուր քանակը: 10
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր Կայքը

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 20 » Բարի ծառայություն...Իմ զինվոր ախպեր
08:36
Բարի ծառայություն...Իմ զինվոր ախպեր
Գնում ես...գնում ես մեզանից ՝ պապայից, մամայից ու ինձանից...
Քանի՜-քանի՜ անգամ ենք կռվել, իրարից նեղացել...ինչքա՜ն ենք միասին ծիծաղել ու լացել...ու այս ամենից հետո՜...սրանից հետո մեզ կտրում են քո զրնգուն ծիծաղից: Եղբա՜յրս, չեմ պատկերացնում, թե ինչպես եմ դիմանալու առանց քեզ երկու տարի: Երկու ձիգ ու երկար տարի...
Ինչպե՞ս ինձ կզգամ առանց քեզ...է՜հ, եղբայս...առանց քեզ...
Դժվար կլինի ինձ համար, մայրիկի, հայրիկի: Ամեն ինչ իր հունը կփոխի ուղիղ երկու տարի: Ուղիղ երկու տարի ո՞վ կպաշտպանի ինձ , ո՞վ կկագնի իմ մեջքին: Կզգացվի քո պակասը...մեր կյանքից երկու տարի կդատարկվի ինչ-որ մասնիկ:
Իսկ մի կողմի՜ց...կարոտից բացի ես հպարտություն եմ զգում: Դու պաշտպանելու ես իմ հայրենքի սահմանը: Դու մեզ ապահով ես պահելու թշնամուց...և վերջ ի վերջո մենք կարող ենք հանգիստ քնել,  իմանալով, որ դու բանակում ես՝ մեր հանգիստ ապրելու համար:
Իսկ մի պահ, ուղղակի սարսափեցնում է այն միտքը, թե որքա՜ն վտանգավոր է դարձել երկիրդ պաշտպանելը, ծառայությունը...ուղղակի ատում եմ այս կառավարությանը: Մի՞թե ազգի պաշտպաններին պեն գնահատում...
Չէ՜, դրա մասին մտածել պետք չէ...
Եղբայրս, քեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն: Ուզում եմ մենք բոլորս հպարտանանք քեզանով: Մի կերպ կդիմանանք այս երկու տարին: Քեզ ամենայն լավն ու բարին...
Եկավ այն օրը, երբ դու գնացիր բանակ...կգա և այն օրը ՝ երբ դու ետ կդառնաս...


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 951 | Ավելացրեց: Artur14 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz