Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Ծրագրեր
Օնլայն օպերացիոն համակարգ: ZeroPC
|
| 17.06.2013, 16:03 |
Օնլայն ծառայություններն ու ծրագրերը ֆունկցիոնալ առումով շարունակում են կատարելագործվել և աստիճանաբար փոխարինում են համակարգչի մեջ տեղադրվող ստանդարտ ծրագրերին: Օրինակ այժմ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ֆայլերը ինտերնետում (ամպային տարածքներում) պահպանելու ծառայություններ: Այժմ պատկերացրեք մի օնլայն օպերացիոն համակարգ, որտեղ բոլոր ծրագրերը և ֆունկցիաները կապված են հայտնի օնլայն ծառայությունների հետ:
 ZeroPC-ն իրենից ներկայացնում է օնլայն օպերացիոն համակարգ, որտեղ ներգրավված են բոլոր հայտնի օնլայն ծառայությունները: Այսինքն այս օպերացիոն համակարգում ծրագրերի դերը կատարում են ինտերնետային ծառայությունները, իսկ կոշտ սկավառակին փոխարինելու են գալիս ամպային սերվերները:
Տվյալ պահին ZeroPC օպերացիոն համակարգում ներառված են Facebook, Twitter, Google, Box.net, Dropbox, Evernote, Flickr, Instagram, Picasa, SkyDrive, SugarSync և այլ հայտնի ինտերնետ ծառայություններ: Համակարգում կան նաև տարբեր տեսակի ֆայլերը բացող հատուկ ծրագրեր, աուդիո վիդեո նվագարկիչներ և այլն:
Չափազանց դժվար է մի քանի նախադասություններով ամբողջովին ներկայացնել այս համակարգի ֆունկցիաները, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս այցելեք և ինքներդ տեսեք այս հրաշք համակարգը: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել:
|
|
Կատեգորիա: Օպ.Համակարգեր | Ավելացրեց: Artur14
|
| Դիտումներ: 281 | Բեռնումներ: 0
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |