Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Ծրագրեր
Վերջ խառնաշփոթին: Երգերը իրենց անուններով ու նկարներով
| 17.06.2013, 10:28 |
Երևի պատահել են դեպքեր, երբ երգ եք լսում համակարգչով ու այդ երգի վերնագիրն է Unknown Track, երգիչի անունն է Unknown Artist, ալբոմի անունն է Unknown Albom, իսկ երգի նկարի տեղը ցույց է տալիս երգի հետ բոլորովին կապ չունեցող լուսանկար: Դեռ համակարգչի մեջ մի կերպ կարելի է համակերպվել, բայց երբ այդ երգերը տեղադրում ենք հեռախոսի մեջ, ապա սկսվում է քաոս: Այսօր կփորձենք վերջ տալ այդ քաոսին մի քանի պարզ հնարքներով: Երևի կռահեցիք, որ խոսքը երաժշտական ֆայլերի Tag-երի մասին է: Tag-ը իրենից ներկայացնում է որոշակի տվյալների խումբ, որոնք կցվում են երաժշտական ֆայլերին` դրանց մասին լրացուցիչ ինֆորմացիա հաղորդելու համար: Քանի որ երաժշտական ֆայլերի մեծամասնությունը ներբեռնվում են ինտերնետից, ապա կարելի է ենթադրել, որ դրանց tag-երը բոլորովին էլ չեն համապատասխանում իրենց նպատակին: Յուրաքանչյուր օգտագործող կարող է այդ Tag-երը փոփոխել ու իր ցանկացած ինֆորմացիան գրել:  MedioMonkey ծրագիրը իրենից ներկայացնում է երաժշտական գրադարան, որի մեջ ներառված է ֆայլեր նվագարկելու, ֆայլերի ֆորմատներ փոփոխելու, սկավառակների վրա ֆայլեր ձայնագրելու և իհարկե ֆայլերի Tag-երի հետ աշխատելու ֆունկցիաներ: Ընդ որում Tag-երը կարելի է փոփոխել նաև ավտոմատ, այսինքն եթե գիտենք երգի անունը, կամ եթե երգի Tag-ի մեջ գրված են որոշակի կիսատ տվյալներ, ապա ծրագիրը կարող է ավտոմատ ինտերնետից ներբեռնել երգի մասին ամբողջ ինֆորմացիան` ներառյալ երգի ալբոմի լուսանկարը:
Երգի Tag-ի ինտերնետից ներբեռնելու համար հարկավոր է կատարել հետևյալ գործողությունները:
1.Ներբեռնեք MediaMonkey ծրագիրը այստեղից: 2.Բացեք երաժշտական ֆայլ MediaMonkey ծրագրով: 3.Աջ կողմում գտնվող Playlist-ից ընտրեք տվյալ երգը ու մկնիկի աջ կոճակով սեղմել դրա վրա:
4. Բացված մենյույում ընտրեք Auto Tag From Web 5. Եթե երգի մասին որոշակի ինֆորմացիա կա նախնական Tag-ում, ապա բացված պատուհանում գրվում է այդ ինֆորմացիան և ծրագիրը փորձում է գտնել երգի մասին ինֆորմացիան նախնական ինֆորմացիայի հաշվին: Իսկ եթե չկա, ապա կարող եք ներմուծել երգի մասին Ձեր իմացած տվյալները (երգի անուն, երգիչի անուն) ու սեղմել փնտրել:
6. Եթե փնտրումը արդյունք չի տալիս, փորձեք փնտրել այլ սերվերում բացված պատուհանի options կոճակը սեղմելով:
7. Սեղմեք Auto Tag կոճակը ինֆորմացիան ներբեռնելու համար:
Վերջում մնում է ավելացնել, որ եթե ձեր երաժշտական ֆայլի Tag-ը այժմ պարունակում է ամբողջական և հավաստի տվյալներ տվյալ ֆայլի մասին, ապա կարող եք երգի նվագարկելու ընթացքում ձեր էկրանին տեսնել երգի բառերըMiniLyrics ծրագրի շնորհիվ, որի մասին արդեն խոսել ենք:
|
Կատեգորիա: Օգտակար | Ավելացրեց: Artur14
|
Դիտումներ: 273 | Բեռնումներ: 0
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |