Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Ծրագրեր
Ինչպես գաղտնաբառերով կոդավորել կամ թաքցնել թղթապանակները
| 17.06.2013, 10:35 |
Թղթապանակները կամ ֆայլերը թաքցնելու կամ կոդավորելու համար գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ ու ծրագրեր: Այսօր կխոսենք դրանցից մեկի մասին: Գոյություն ունի Folder Lock ծրագիր, որի միջոցով կարող ենք անել վերը նշված գործողությունները: Ծրագրից օգտվելը շատ հեշտ է: Ծրագրում կա 2 տարբերակ՝ կոդավորել և արգելափակել: Առաջին տարբերակի դեպքում պաշտպանությունը մեծանում է, սակայն ավելի դանդաղ է աշխատում: Խորհուրդ է տրվում օգտագործել երկրորդ տարբերակը (lock): Նշեմ նաև, որ այլ օգտագործող չի կարող ջնջել ծրագիրը, քանի որ այն հնարավոր է ջնջել միայն ծրագրի մեջ ձեր նշած գաղտնաբառը գրելով: Այժմ տեսնենք թե ինչպես է այն աշխատում:
1. Բացեք ծրագիրը և ակտիվացրեք (ակտիվացիոն կոդը փաթեթի մեջ առկա է): 2. Ընտրեք Create New Locker: 3. Գրեք որևէ գաղտնաբառ (ամենաքիչը 4 նիշ) և սեղմեք Ok: 4. Ընտրեք Lock տարբերակը
5. Ընտրեք Lock տարբերակը և ձախ կողմից ընտրեք այն թղթապանակները, որոնք ուզում եք թաքցնել: Վերջում սեղմեք Lock: Թղթապանակը նորից հետ վերադարձնելու համար պետք է սեղմել Unlock:
Եթե որոշակի ֆայլեր թաքցրել եք և ծրագիրը փակել, ապա դրանք նորից հետ վերադարձնելու համար պետք է բացել ծրագիրը, ընտրել Open Existing Locker տարբերակը և գրել գաղտնաբառը: Որից հետո բացված պատուհանում նշեք թղթապանակը և սեղմեք unlock: Ծրագիրը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով: 1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը: 2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը: 3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:
|
Կատեգորիա: Օգտակար | Ավելացրեց: Artur14
|
Դիտումներ: 271 | Բեռնումներ: 0
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |