Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 4 Հյուրեր. 4 Անդամներ. 0
|
Ծրագրեր
Ինչպես ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները
|
| 17.06.2013, 11:27 |
Երևի տարբեր կայքերում նկատել եք ուսուցողական տեսահոլովակներ, որտեղ ցուցարվում է համակարգչի էկրանը և ինչ-որ բան է բացատրվում: Դա արվում է հատուկ ծրագրերի օգնությամբ, որոնք կարող են ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները և պահպանել վիդեո ֆայլում: Այդ ծրագրերից ամենահարմարը ըստ ինձ CamStudio-ն է, որը կարող եք անվճար ներբեռնել և օգտագործել: Այն ունի չափազանց պարզ ինտերֆեյս: Հնարավորություն կա ձայնագրել ամբողջ էկրանը, կամ էկրանի նշված հատվածը:
Ծրագիրը տեղադրելուց հետո անհրաժեշտ է բացել այն, սեղմել կարմիր կոճակը և սկսել ձայնագրել էկրանը: Ծրագրի կարգավորումներից կարող եք փոխել ձայնագրվող տեսահոլովակի որակը և այլ պարամետրեր: Խորհուրդ եմ տալիս նաև ներբեռնել և տեղադրել այս կոդեկները, որպեսզի կարողանաք պահպանել ձայնագրված ֆայլը մի քանի ֆորմատներով:
|
|
Կատեգորիա: Օգտակար | Ավելացրեց: Artur14
|
| Դիտումներ: 257 | Բեռնումներ: 0
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |