Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Ծրագրեր
Ինչպե՞ս որոնել հատուկ բառեր ֆայլերի կամ փաստաթղթերի մեջ
|
| 17.06.2013, 09:52 |
Windows օպերացիոն համակարգն իր մեջ ներառում է ստանդարտ որոնման ֆունկցիա, սակայն որոշ դեպքերում այդ ֆունկցիան այդքան էլ արդյունավետ չի աշխատում: Օրինակ ֆայլեր որոնելու հարցում այն օգտակար է, սակայն ֆայլերի մեջ բառեր որոնելու դեպքում պատկերը լրիվ այլ է: Նույնիսկ համապատասխան կարգավորումներ անելուց հետո այն իրեն չի արդարացնում: Այդ պատճառով հարկավոր է դիմել կողմնակի ծրագրերի օգնությանը: Այդ ծրագրերից մեկն է FileSeek-ը, որն ունի չափազանց պարզ ու հեշտ ինտերֆեյս: Անհրաժեշտ է ընդամենը նշել ֆայլերը պարունակող թղթապանակը և վերջ:
Որոնում կատարելուց հետո ծրագիրը կցուցադրի որոնվող բառը կամ նախադասությունը պարունակող բոլոր ֆայլերի ցանկը: Որոնման գործընթացը հեշտացնելու նպատակով ծրագիրը ցուցադրում է նաև որոնվող բառը պարունակող տողի համարը: Ծրագիրն ունի նաև մի շարք այլ օգտակար պարամետրեր: Օրինակ հնարավոր է նշել որոնվող ֆայլի չափսը, ստեղծման ամսաթվի միջակայքը, ֆայլի ֆորմատը և այլն:
|
|
Կատեգորիա: Օգտակար | Ավելացրեց: Artur14
|
| Դիտումներ: 249 | Բեռնումներ: 0
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |