Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Ծրագրեր
Ինչ են իրենցից ներկայացնում համակարգչի դրայվերները և որտեղից գտնել դրանք
| 17.06.2013, 11:07 |
Դրայվերը դա համակարգչային ծրագիր է, որի միջոցով մի ուրիշ ծրագիր (հիմնականում օպերացիոն համակարգը) կարողանում է աշխատել համակարգչի վրա տեղադրված ինչ-որ սարքի հետ: Ցանկացած արտաքին կամ ներքին սարքի լիարժեք աշխատանքի համար պահանջվում է դրայվեր: Հիմնականում օպերացիոն համակարգերը իրենց մեջ ներառում են առանցքային դրայվերները, որպեսզի օպերացիոն համակարգը կարողանա աշխատի: Սակայն որոշ սարքերի համար (վիդեոքարտեր, Տպիչներ և այլն) անհրաժեշտ է տեղադրել հենց արտադրողի կողմից տրամադրված դրայվերները: Windows7-ում դրայվերների մեծ մասը տեղադրվում են Windows-ի տեղադրման հետ միասին, սակայն ավելի լավ է դրանք փոխարինել իրական դրայվերներով: Օրինակ Windows7-ը ավտոմատ տեղադրում է Microsoft-ի կողմից պատրաստված ունիվերսալ վիդեոքարտի դրայվեր, որի դեպքում համակարգչի վիդեոքարտը գործում է թերի. չեն աշխատում շատ խաղեր ու գրաֆիկական ծրագրեր:
Եթե համակարգչի հետ տրամադրում են դրայվերների սկավառակ, ապա այդ դեպքում անհրաժեշտ է միայն տեղադրել այդ սկավառակը համակարգչի մեջ և տեղադրել համապատասխան դրայվերները: Սակայն երբ սկավառակը չկա (նամանավանդ նոթբուքներինը), այդ դեպքում դրայվերներ գտնելը վերածվում է շատ երկար ու բարդ պրոցեսի: Որպեսզի ժամերով չփնտրեք ինտերնետում որևէ մասի դրայվեր, ներկայացնում եմ հայտնի ֆիրմաների կայքերից դրայվերներ ներբեռնելու հասցեները:
Կան նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք ավտոմատ գտնում և տեղադրում են դրայվերներ: Այս ծրագրերը ունեն նաև հնարավորություն պահել ընթացիկ դրայվերները և համակարգչի ֆորմատավորումից հետո նորից տեղադրել դրանք: Ինտերնետից դրայվերներ գտնող ծրագրեր՝ DriverPacks for Windows AllSamDriversՏեղադրված դրայվերները ջնջելու համար՝Driver Sweeper
|
Կատեգորիա: Օգտակար | Ավելացրեց: Artur14
|
Դիտումներ: 274 | Բեռնումներ: 0
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |