Կայքի մենյու
Որոնել
  
     
  
Հարցում
Ձեզ դուր է գալիս մեր կայքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 5
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր Կայքը

Ծրագրեր

Գլխավոր էջ » Ֆայլեր » Օգտակար

Չափազանց օգտակար հավելված Google Chrome ինտերնետ դիտարկչի համար: Speed Dial 2
17.06.2013, 11:23
                                                                           Համոզված եմ, որ բլոգի այցելուներից շատերը նախընտրում են օգտագործել հենց Google Chrome ինտերնետ դիտարկիչը, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս անպայման տեղադրել այս հավելվածը: Այն ամբողջովին փոխում է Chrome-ի ոչ այդքան ֆունկցիոնալ սկզբնական էջը: Հավելվածը հնարավորություն է տալիս ձեռքով ավելացնել հաճախակի այցելվող կայքերի ցուցակ և դրանց կցել ցանկացած լուսանկար (Chrome-ի ստանդարտ էջը ավտոմատ է որոշում ցուցադրվող կայքերը և դրանց լուսանկարները): 


Հավելվածի շնորհիվ կարող եք նաև ստեղծել տարբեր խմբեր և կայքերը դասավորել այդ խմբերի մեջ: Հավելվածի կարգավորումների միջոցով կարող եք կատարել մի շարք փոփոխություններ (օր. փոխել ֆոնի նկարը, կարգավորել ցուցակում ցուցադրվող կայքերի չափսերը և այլ պարամետրեր): 

Ինչպես տեղադրել և օգտագործել

1. Այցելեք այս կայքը:
2. Ներբեռնեք և տեղադրեք հավելվածը:
Եթե հավելվածը չի տեղադրվում, ապա ներբեռնեք Google Chrome դիտարկչի վերջին տարբերակը:

3. Սեղմեք + նշանի վրա և լրացրեք կայքի տվյալները՝ հասցեն, անունը, նկարի ինտերնետային հասցեն, կամ ընտրեք եղած նկարներից որևէ մեկը, ընտրեք խումբը կամ ստեղծեք նոր խումբ: Եթե նկարը չեք ընտրում, ապա այն ավտոմատ կգեներացվի տվյալ կայք այցելելու դեպքում (լուսանկարի թարմացման ինտերվալը կարող եք փոխել կարգավորումներում):


Եթե ցանկանում եք փոխել եղած կայքի տվյալները կամ թարմացնել նկարը, ապա մկնիկի աջ կոճակով սեղմեք տվյալ կայքի լուսանկարի վրա և սեղմեք Edit: Վերջին փակված կայքերի ցանկը և պահպանված կայքերի հասցեները տեսնելու համար  մկնիկը պահեք հավելվածի էջի աջ մասում և ցանկը կհայտնվի:


Հավելվածի կարգավորումները բացելու համար սեղմեք դիտարկչի վերևի աջ անկյունում գտնվող կայծակի նշանի վրա և ընտրեք Options:
Հավելվածի հնարավորություն ունի նաև ցուցադրել այցելված կայքերի մասին վիճակագրական տվյալներ: Յուրաքանչյուր կայքի լուսանկարի ներքևի մասում ցուցադրվում է ձեր կողմից այցելումների քանակը, իսկ ավելի մանրամասն վիճակագրական տվյալներ տեսնելու համար սեղմեք հավելվածի հետևի ֆոնի վրա և ընտրեք Statistics`
                                                              
Հավելված ջնջելու համար մկնիկի աջ կոճակով սեղմեք կայծակի նշանի վրա ու ընտրեք Delete:

Կատեգորիա: Օգտակար | Ավելացրեց: Artur14
Դիտումներ: 266 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Կատեգորիա
Մուտք կայք
Գովազդ
ժամը Հայաստանում
Մինի Չատ
Գտեք մեզ OK.RU-ում
Ոնե՞ք Օրվա Նկար?
 
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ  Օրվա Կադրեր բաժնում

Ստեղծեք Կայք Անվճար
Անվճար հոսթինգ uCoz