Ստատիստիկա
Ընդամենը ակտիվ. 3 Հյուրեր. 3 Անդամներ. 0
|
Ծրագրեր
Անդրոիդ սարքերի Google Translate հավելվածն այժմ աշխատում է նաև օֆլայն
|
| 17.06.2013, 16:23 |
Google ընկերությունը թարմացրել է Android օպերացիոն համակարգի համար նախատեսված Google Translate հավելվածը: Այսուհետ հնարավոր կլինի օգտվել այդ ծրագրից օֆլայն ռեժիմում: Այսինքն թարգմանություններ անելու համար այլևս կարիք չի լինի միանալ ինտերնետին: Ծառայությունն ակտիվացնելու համար հարկավոր է բացել ծրագրի մենյուն, ընտրել «Օֆլայն թարգմանիչ» բաժինը և ներբեռնել լեզվական փաթեթները: Սակայն օֆլայն տարբերակը ունի մի քանի թերություններ: Օրինակ դրանց բազաները դինամիկ չեն թարմանում և այս ֆունկցիան ներառում է 50 լեզուներ:

Սակայն այն ունի նաև շատ դրական կողմեր: Օրինակ, եթե դեպի որևէ երկիր ճանապարհորդության ընթացքում հայտնվել եք մի վայրում, որտեղ չկա ինտերնետ, ապա օֆլայն թարգմանիչը կարող է շատ օգտակար լինել: Խորհուրդ է տրվում լեզվական փաթեթները ներբեռնել Wi-Fi կապով, քանի որ դրանց ծավալները կարող են շատ մեծ լինել (օր. ռուսերենի փաթեթը մոտ 150 Mb է): Ցավոք այս ֆունկցիան առայժմ աշխատում է միայն Անդրոիդ սարքերի համար և iOS օպերացիոն համակարգի համար դեռևս նմանատիպ ֆունկցիա չկա: Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղից:
|
|
Կատեգորիա: Բջջային | Ավելացրեց: Artur14
|
| Դիտումներ: 364 | Բեռնումներ: 0
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Ոնե՞ք Օրվա Նկար?
Եթե Ունեք Ուղարկեք Այն turoblog@mail.ru փոստին և այն կցուցադրենք կամ օդնօկլասսնիկի մեր խմբի ֆոտոալբոմի մեջ Օրվա Կադրեր բաժնում
|
| | |